Դուռը փակեց, մեր խմբում կփախչեր

Դուռը փակեց, մեր խմբում կփախչեր

3 տարեկան Գրիշիկը դուռը փակեց, վերապատրաստվողներից մեկը զարմացած ասաց.

-Վա~յ, մեր խմբում կփախչեր:

Փախչողները շատ են. մեկը խմբից, մեկը երկրից, մյուսներն էլ աշխատանքից:Պարփակված ենք, ազատ չենք, ընտրության հնարավորություն չունենք ,լավ չէ…

Ձեր օրը տոն եք  սարքում:

Առավոտյան օրը սկսեցինք ուրախ տրամադրությամբ: Թելով լաբիրինթ խաղացինք,աթոռների և սեղանների միջոցով   սպորտլանդիա կազմակերպեցինք: Ուրախ խաղացինք, զվարճալի էր:

Նպատակս մեկն էր ,որ խմբասենյակում յուրաքանչյուր առարկա, իր կարող են անհրաժեշտ պարագաներ լինել և հնարավորություն տալ համապատասխան խաղեր կազմակերպել: Հետո նախաճաշեցինք, հավես էր, ամեն ինչ համեղ էր:                                                                                                                                                Տեխնոլոգիայի ժամին պետք է ընկույզներով ծիսական << Չարխափան>> պատրաստեինք: Խոսեցինք խափան բառի շուրջ:

Սկսեցինք ընկույզները կոտրել… Եվ հանկարծ վերապատրաստվողներից մեկն  ասաց.

-Չարխափան բառն անհաջող է, հեթանոսական բառ է:

Վիճելի հարց է: Չարն ու բարին, սևը և սպիտակը  անբաժանելի են: Իրականում 2-4 տարեկանների խմբում << չարխափանը>> ընկույզով շրխկանն է, կամ տոնածառի խաղալիքը:  Այնուհետև ճաշեցինք , սեղանները հավաքեցինք, ափսեները լվացինք, սրճեցինք:  Հետո միասին քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները:

Տիկին Արփինեն շատ է ցանկանում տեսնել շրջակա միջավայրի գործունեությունը: Գյումրեցի Նարինեն էլ  ցանկանում է  հեքիաթի պատումը տեսնել նախակրթարանում:Սիրով…Մինչ  վաղը… այս օրն էլ  այսպես:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.