Դիմլոմային աշխատանքի նախագիծ

Հարգելի ուսանողներ, այս աշխատանքային նախագիծը տեղադրում եք ձեր բլոգներում:

Աշխատանքային նախագիծ 12.03.2018-17.03.2018

Ջ. Ռոդարի << Ի՞նչ կլինի, եթե>> հեքիաթի հորինում: 

Ի՞նչ կլինի, եթե ծառը բողբոջ տա:

Ծաղկազարդ ծեսին ընդառաջ…

Էտած ճյուղերը և տարածքը մաքրում եք:/ Պարտադիր երեխաները ունենում են ձեռնոցներ:

Պատրաստվում եք ծառատունկի:

Ածիկացան

Զատկական խաղերը << Աքլորակռիվ>>, <<Խնոցի>>, << Չիկ-չիկ>.

Զատկական երգեր`  <<Խնոցի-հարոցի>> , «Եկեք ծեծենք >>, << Գնացեք տեսեք>>

Տեխնոլոգիա`   ձվիկների , ճուտիկների պատրաստում

 

Զատկական շուտասելուկներհանելուկներԾուղրուղու ժողովածու,

 

  • Ուլուլիկ, պուլուլիկ,
  • Մեջը դեղին ուլունք:
  • Տուն ունեմ, դուռ չունի,
  • Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
  • Այսօր կլոր մարմար քար,
  • Վաղը թռչի վեր ու վար:
  • Զատկական ասույթներ
  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկն առանց ձվի չի լինի:
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
  • Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:
  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային նախագիծ 5.03.2018-7.03.2018ուրբ

Հարության Զատիկի ծեսը                        Աղբյուրը`  Մարինե Մկրտչյանի բլոգում          

1.Հնում մարդիկ ինչպես են <<արթնացրել>> իրենց այգու ծառերը:

Ճյուղ են հավաքել  և, ,թակելով ծառերի բները, սկսել են արթնացնել: Զրույց

<< Ծառերը արթնացե՞լ են>>

-Այո’, արթնացել են, որովհետև գարուն է եկել:

-Ինչի՞ց իմացաք, որ գարուն է:

-Արև  է, և ձյունը  հալվել է:

-Իսկ ծառն ինչի՞ց է իմանում, որ արթնացել է:

-Բողբոջ ունի:

2.Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:

2.Բնագիտական գործունեություն.Սերմնացան … Թաղարներ են ստեղծում.(ծաղկի կտրոնները դնում ենք թափանցիկ բաժակների մեջ և ամեն օր ուսումնասիրում խոշարացույցով մինչև արմատ տալը) :  Գարնանացան, սերմնացան,  նախ <<քանդեք>> գարնանացան բառը,  հասկացեք` ինչ բառերն են միացել, ինչ է նշանակում այն:

Հարցրեք, զրույց.

  • Եթե ձմռանը ինչ որ բան ցանեին ինչպե ՞ս կկոչվեր:
  • — Ձմեռացան  աշնանացան, ամառացա~ն…
  •  Ինչու՞ ձմռանը սերմ չեն ցանում:
  • Սերմերը որտե՞ղ են ապրում:
  • Ինչու՞ են սերմերը հողի մեջ ցանում
  • Ե՞րբ է սերմը արմատ տալիս և աճում:
  • Եթե շատ ջուր լցնե՞նք,  սերմը կաճի՞:
  •  /  Երեխաների հետ  գնացեք և խանութից սերմեր գնեք/

3.<<Իմ թաղարը>>  ընտանեկան նախագիծ:  Տանը ծնողները երեխաների հետ ծաղիկ են տնկում և հետևում են  ամեն օր ջրելով, խնամելով,դիտարկելով: Տեսանույթ, ծաղկի մասին տեղեկություն, ի՞նչ ծաղիկ է տնկում, տերևներն ինչպիսի՞ն են և այլն:

4.Վերցնում են ուռենու ճյուղերն ու միմյանց մեջքին թեթև խփելով` ասում.

-Մեջքը տեղը, կամքը տեղը,

Քամու տեղ, սրտի դեղ:

  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

4.Տեխնոլոգիա  Ակլատիզի, Ուտիս տատի և Նուրի տիկնիկների պատրաստում

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:

Ծառատունկ

Ծառզարդարի տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում: Եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:

Ծառզարդար-Զատիկ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.