Քելե էրթանք…

Մարտի 17 -ին մեկնարկվեց Գյումրիում կրթական փոխանակումների ծրագիրը

Այցելեցինք «Արձագանք» մանկապարտեզը:

Գյումրիի  Ճանապարհին

Ի ուրախություն մեզ Գյումրիում աշխատող դաստիարակների մի խումբ մեր կրթահամալիրում վերապատրաստվել էին,  կարիք չկար  ծանոթանալու: Այնքա~ն հարազատ և ջերմ  հանդիպում էր, որ նույնիսկ   չհասկացանք, թե ինչպես ներխուժեցինք խումբ և սկսեցինք խաղալ երեխաների հետ, պատրաստվեցինք Զատկական ծեսին: Ներխուժելը դեռ լավ եմ ասում, անկախ ինձնից անմիջապես խմբասենյակը փորձեցի վերածել ազատ միջավայրի: Չկար շարժվելու, խաղալու տեղ, բոլոր սեղանները և աթոռները խանգարում էին: Արագ հավաքեցինք սեղանները մի անկյունում և սկսեցինք ծանոթանալ:Երբ նստեցի հատակին, երեխաներն էլ իմ շուրջը, խմբի  դաստիարակներն անհանգստացան,   արագ աթոռն ինձ մոտեցրին և  անգամ առաջարկեցին, որ երեխաները    գորգին նստեն: Առարկեցի, պատճառաբանեցին , որ  երեխաները մրսում են:

Համաձայն եմ երեխաները չպետք է մրսեն, առողջությունը ամենաառաջնային է, բայց երբ երեխան մարզվում է, թռչկոտում, վազում, ֆիզիկական գործունեություն է ծավալում, երբեք չի մրսում…հակառակը կոփվում է և  էլ ավելի առողջ է մեծանում: Ուրախ եմ, որ երեխաների ժպիտները տեսա , չկար  վախեցած և թախծոտ աչքեր: Բոլորն ուրախ էին: Շնորհակալ եմ տարատարիք խմբի դաստիարակներ  Զառա Վարդանյանին, Սիրանուշ Խաչատրյանին, դաստիարակի օգնական Արևհատ Իգիթյանին: Տիկին Արևհատ ջան , այլևս  մի’ թաքնվեք խոհանոցում, դուք էլ մասնակցեք երեխաների բոլոր գործունեություններում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.