Архив | Апрель 2018

Աշխատանքային նախագիծ 02.05..2018-05.05.2018

  • 10:30-11:00 Նախաճաշ բակում
  • 11:00-12:30   Տեխնոլոգիա, նկարչություն, ծաղիկներ պատրատում…
  • Շաբաթվա երգեր, ծիսական երգեր
  • «Ջա՜ն, ծաղիկ» ,
  • «Համբարձման անուշ գիշեր է» ,
  • «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  •  Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Խնկի ծառը ծաղկել է
  • ԽաղիկներԱյգի է, ծառը դու ես,
    Ծաղիկ է, ցողը դու ես,
    Ցողիկ է լույսերի մեջ,
    Աննման շողը դու եսԾաղիկ ունեմ ալա յա,
    Ջան գյուլում, ջան, ջան,
    Ալա չի ալվալա յա,
    Ջան վիճակ, ջան, ջան:

    Գլուխդ շաղոտ աղջիկ,
    Ոտքերդ ցողոտ աղջիկ,
    Ես եմ քո ուզած տղեն,
    Ծաղկոտ-արևոտ աղջիկ:

    Հրես եկավ իմ ախպեր (յարը)
    Ջան գյուլում, ջան, ջան,
    Նոան հատիկ բալա յա,
    Ջան վիճակ, ջան, ջան:

  •  12:30-13:00.ճաշ,
  • 13:00-15:30. քուն,(օրորոցային Բարսեղ Կանաչյան)
  • 15:30-16:00 .հետճաշիկ,
  • 16:00-16:20.մոլտֆիլմի դիտում,16:30-17:00.ազատ գործունեություն, տուն ճանապարհել

Ղ. Աղայան

Արևի հրամանը

Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…

Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

Շաբաթվա ոտանավորները

Ղ. Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Реклама

Աշխատանքային նախագիծ 23.04.2018-27.04.2018

  • 8:30-9:30
  • Ընդունելություն բակում/ միջավայրի խնամք:
  • Առավոտյան ծես / ցնցուղի պատրաստում, ջրում ենք ծաղիկները, ակոսի պատրաստում:
  • 9:30-10:30 Ամրակներով Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Բակային ազգայնի խաղեր<< Քարկտիկ>>,<<<Անուն գոռոցի>>, << Յոթ քար>>
  • 10:30-11:00 Նախաճաշ բակում
  • 11:00-12:30  Աղայանական օրեր, տեխնոլոգիա, նկարչություն
  • Շաբաթվա երգեր

Ղ. Աղայան

Արևի հրամանը

Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…

Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

Շաբաթվա ոտանավորները

Ղ. Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

 

Հաշվետվություն 16-20

Առավոտյան ընդհանուր պարապմունք նախակրթարանում

  • Առավոտյան բակում 2-5 տարեկանները վերապատրաստվող դաստիարակների հետ մասնակցեցին  ընդհանուր  պարապմունքին, այնուհետև  նախաճաշեցինք և  գնացինք ագարակ:

 

 

Վերապատրաստման երրորդ օրը

Վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք Բարևախաղով, հետո երեխաները բաժանվեցին խմբերի և սկսեցին տուն-տունիկ խաղալ: Գայանեն  ասաց, որ վարսավիր է և հարդարեց վերապատրաստվող տիկին  Ռուզանին: Այնուհետև գնացինք բակ և խմով խաղացինք: Նպատակը մեկն էր, խմորից  ծաղիկներ պատրաստել Համբարձման ծեսը նշելու համար, բայց խմորից թաղար պատրաստեցինք ծաղիկն էլ մեջը դրեցինք:

Առավոտյան ծես

Առավոտյան բարևեցինք ծառերին,ջրեցինք  հետո Ռոդարիական << Լվացք>> խաղը  խաղացինք: Այնուհետև պատրաստվեցինք Համբարձման  ծեսին` խաղացինք << Խաշիլ -ճաշ>> ազգային ժողովրդական խաղը:

Ծննդյան շնորհավորանք

Ջան ծաղիկ, ջան, ջան,

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում չորրորդ փուլի առաջին օր ծանոթացանք Աշտարակի պարտեզի տնօրեն Ռուզաննա Հարությունյանի    հետ: Աննա Հովհաննիսյանի նվագցության ներքո երգեցինք և բեմադրեցինք <<Հե~յ, իմ Նազան>>  երգը, այնուհետև ամրակների միջոցով ծաղիկներ պատրաստեցինք ,հետո լվացվեցինք և ճաշեցինք : Քնի ժամին տիկին Ռուզաննան խոսեց իր առաջին օրվա տպավոությունների մասին: Դիտեք և լսեք…

Աշխատանքային նախագիծ16.04.2015-20.04.2015

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում. ապրիլի 16-20

Համբարձման ծեսը

Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ
Ամեն օր մաքրում են բակը, խնամում բույսերը, բակում ծաղիկներ են ցա­նում, թփեր են տնկում, վարդատունկ են անում, բակն են նախապատրաս­տում ծեսին: Ծաղիկը դառնում է աշխատանքի թեմա (զրուցում են, աշխա­տում ռոդարիական հնարքներով, նկարում են, ծաղկեգլխարկներ, զգեստներ պատրաստում, քայլող-խոսող ծաղիկներ են պատրաստում, դրանցով խա­ղում, հանելուկներ, ասացվածքներ, երգեր սովորում, հեքիաթներ են հորի­նում կախարդական գիշերվա, լուսնի հրաշագործ (կախարդական) շողերի,ծաղիկների մասին, նկարում են իրենց հորինած հեքիաթները, ծիսական եր­գեր, քառյակներ (մանիներ) են սովորում, սափորներ, գրտնակ, զանազան զարդեր հավաքում, միասին քննարկում են, թե այդ տոնի համար ինչպիսի հագուստներ պետք է պատրաստեն (նկատի են ունենում նաև իրենց նկարնե­րը) և սկսում են մաս- մաս պատրաստել դրանք, ծնողներն անպայման օգնում
են:

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,

Գտնում ենք  ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում ենք

Ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» ),

Խաղ.

Գուշակության խաղ
Այս խաղը երևակայական խաղեր խաղալու լավ առիթ է: Երեխաներից մե­կը գուշակություն է անում ծանոթ որևէ առարկայի մասին: Խումբը փորձում է այն իրականացնել կամ ներկայացնել:
Մեր խմբերից մեկում գուշակության առարկան կաղամբն էր: Երեխաներից մեկը գուշակեց, որ երեք օր հետո այս կաղամբը կապիկ կդաոնա: Թե ինչ կպատահի մինչ այդ, և կաղամբն ինչպես կապիկ կդառնա, երեխաները միա­սին կորոշեն-կհորինեն:
Կարելի է տարբեր հնարքներ մտածել, կարևորն այն է, որ երեխաները
երևակայեն, ստեղծագործեն, խաղան մտքի հետ, լուծումներ տան իրենց իսկ առաջացրած խնդրին:

  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,Ծաղկամեր տիկնիկ
    Գրտնակն ամրացնում են սափորի մեջ: Գրտնակի վերին ցցված մասում
    պատրաստում են Ծաղկամոր գլուխն ու ձեռքերը, հագուստ են հագցնում,
    զարդարում ուլունքներով ու զարդերով:
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,

Խաղիկներ

Այգի է, ծառը դու ես,
Ծաղիկ է, ցողը դու ես,
Ցողիկ է լույսերի մեջ,
Աննման շողը դու ես

Ծաղիկ ունեմ ալա յա,
Ջան գյուլում, ջան, ջան,
Ալա չի ալվալա յա,
Ջան վիճակ, ջան, ջան:

Գլուխդ շաղոտ աղջիկ,
Ոտքերդ ցողոտ աղջիկ,
Ես եմ քո ուզած տղեն,
Ծաղկոտ-արևոտ աղջիկ:

Հրես եկավ իմ ախպեր (յարը)
Ջան գյուլում, ջան, ջան,
Նոան հատիկ բալա յա,
Ջան վիճակ, ջան, ջան:

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

 Ես բարձր եմդուցածր

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով`  մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել  այդ գործողությունը: