Աշխատանքային նախագիծ03.04.2018-07.04.2018

8:30-9:30

Ընդունելություն բակում/ միջավայրի խնամք:

Առավոտյան ծես / ցնցուղի պատրաստում, ջրում ենք ծաղիկները, ակոսի պատրաստում:

9:30-10:30 Ուրախ մարմնամարզություն, սերմնացան, ածիկացան:

10:30-11:00 Նախաճաշ բակում

11:00-12:30  Զատիկի ծեսը նախակրթարանում

Շաբաթվա հեքիաթ

  • Դ. Բիսեթ
  • Ցանկությունների ծառը
  • Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
  • Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
  • Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
  • Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
    _Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
  • Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
  • Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
  • Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
  • Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
    _Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
  • Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
  • _Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
  • Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
  • Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
  • Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
    _Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
  • Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
  • Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկությունցանկությու՜ն պահիր»:
  • Շաբաթվա երգեր
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Գնացեք, տեսեք
  • Խնկի ծառը ծաղկել է
  • Զատիկ երգեր
  • Զնկլիկ
  • Կարկաչա
  • Ճոր պար
  • Յալալ
  • Շաբաթվա բանաստեղծություններ
  • ԿՌՈՒՆԿՆԵՐ

    Հ․Թումանյան

    Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
    Կռունկները հա՛ թռան.
    Կռունկների թևի տակ
    Եկավ գարուն մեր դռան։

    ՄԱՐՏ

    Հ․Թումանյան

    Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
    Մարդու հանգիստ չի տալիս։
    Էսօր ուրախ օր կանի,
    Վաղը անձրև ու քամի.
    Առավոտը պայծառ օդ,
    Կեսօրը մութ ու ամպոտ։
    Մին հագնում է սպիտակ,
    Մին կանաչին է տալիս.
    Մի օր ցուրտ է, մի օր տաք,
    Մին խնդում է, մին լալիս…
    Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

 

ՔԱՄԻՆ

Հ.Թումանյան

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.