Աշխատանքային նախագիծ16.04.2015-20.04.2015

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում. ապրիլի 16-20

Համբարձման ծեսը

Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ
Ամեն օր մաքրում են բակը, խնամում բույսերը, բակում ծաղիկներ են ցա­նում, թփեր են տնկում, վարդատունկ են անում, բակն են նախապատրաս­տում ծեսին: Ծաղիկը դառնում է աշխատանքի թեմա (զրուցում են, աշխա­տում ռոդարիական հնարքներով, նկարում են, ծաղկեգլխարկներ, զգեստներ պատրաստում, քայլող-խոսող ծաղիկներ են պատրաստում, դրանցով խա­ղում, հանելուկներ, ասացվածքներ, երգեր սովորում, հեքիաթներ են հորի­նում կախարդական գիշերվա, լուսնի հրաշագործ (կախարդական) շողերի,ծաղիկների մասին, նկարում են իրենց հորինած հեքիաթները, ծիսական եր­գեր, քառյակներ (մանիներ) են սովորում, սափորներ, գրտնակ, զանազան զարդեր հավաքում, միասին քննարկում են, թե այդ տոնի համար ինչպիսի հագուստներ պետք է պատրաստեն (նկատի են ունենում նաև իրենց նկարնե­րը) և սկսում են մաս- մաս պատրաստել դրանք, ծնողներն անպայման օգնում
են:

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,

Գտնում ենք  ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում ենք

Ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» ),

Խաղ.

Գուշակության խաղ
Այս խաղը երևակայական խաղեր խաղալու լավ առիթ է: Երեխաներից մե­կը գուշակություն է անում ծանոթ որևէ առարկայի մասին: Խումբը փորձում է այն իրականացնել կամ ներկայացնել:
Մեր խմբերից մեկում գուշակության առարկան կաղամբն էր: Երեխաներից մեկը գուշակեց, որ երեք օր հետո այս կաղամբը կապիկ կդաոնա: Թե ինչ կպատահի մինչ այդ, և կաղամբն ինչպես կապիկ կդառնա, երեխաները միա­սին կորոշեն-կհորինեն:
Կարելի է տարբեր հնարքներ մտածել, կարևորն այն է, որ երեխաները
երևակայեն, ստեղծագործեն, խաղան մտքի հետ, լուծումներ տան իրենց իսկ առաջացրած խնդրին:

  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,Ծաղկամեր տիկնիկ
    Գրտնակն ամրացնում են սափորի մեջ: Գրտնակի վերին ցցված մասում
    պատրաստում են Ծաղկամոր գլուխն ու ձեռքերը, հագուստ են հագցնում,
    զարդարում ուլունքներով ու զարդերով:
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,

Խաղիկներ

Այգի է, ծառը դու ես,
Ծաղիկ է, ցողը դու ես,
Ցողիկ է լույսերի մեջ,
Աննման շողը դու ես

Ծաղիկ ունեմ ալա յա,
Ջան գյուլում, ջան, ջան,
Ալա չի ալվալա յա,
Ջան վիճակ, ջան, ջան:

Գլուխդ շաղոտ աղջիկ,
Ոտքերդ ցողոտ աղջիկ,
Ես եմ քո ուզած տղեն,
Ծաղկոտ-արևոտ աղջիկ:

Հրես եկավ իմ ախպեր (յարը)
Ջան գյուլում, ջան, ջան,
Նոան հատիկ բալա յա,
Ջան վիճակ, ջան, ջան:

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

 Ես բարձր եմդուցածր

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով`  մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել  այդ գործողությունը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.