Աշխատանքային նախագիծ 23.04.2018-27.04.2018

  • 8:30-9:30
  • Ընդունելություն բակում/ միջավայրի խնամք:
  • Առավոտյան ծես / ցնցուղի պատրաստում, ջրում ենք ծաղիկները, ակոսի պատրաստում:
  • 9:30-10:30 Ամրակներով Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Բակային ազգայնի խաղեր<< Քարկտիկ>>,<<<Անուն գոռոցի>>, << Յոթ քար>>
  • 10:30-11:00 Նախաճաշ բակում
  • 11:00-12:30  Աղայանական օրեր, տեխնոլոգիա, նկարչություն
  • Շաբաթվա երգեր

Ղ. Աղայան

Արևի հրամանը

Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…

Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

Շաբաթվա ոտանավորները

Ղ. Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.