Архив | 05.05.2018

Աշխատանքային նախագիծ 7.05.2018-11.05.2018

  • 8:45-9:30 Բակում ընդունելություն /Միջավայրի խնամք
  • 9:30-10:20  Առավոտյան ծես…Ուրախ ռոդարիական ամրակներով նախավարժանք
  • 10:20:10:30 Լվացվել
  • 10:30-11:00  Նախաճաշ
  • 11:00-12:30 Նախապատրաստվում ենք Համբարձման ծեսին
  • 11:00-12:30 Բակային ազգային խաղեր << Պուտ-պուտը>>,  <<Խաշիլ-  ճաշ>>
    •  12:30-13:00.ճաշ,
    • 13:00-15:30. քուն,(օրորոցային Բարսեղ Կանաչյան)
    • 15:30-16:00 .հետճաշիկ,
    • 16:00-16:20.մոլտֆիլմի դիտում,16:30-17:00.ազատ գործունեություն, տուն ճանապարհել

    Ղ. Աղայան

    Արևի հրամանը

     

    Ղ. Աղայան

    Սագ
    Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
    Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
    Որ դու ուտես , շուտ մեծանաս,
    ՈՒրախ ապրես, զվարճանաս:

    Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
    Ես կխնդրեմ իմ մայրիկին,
    Որ նա ժողվե քո փետուրներ
    Եվ ինձ համար շինե բարձեր:

    Կատու
    Կատուն եկավ,
    Փիսի՜կ, փիսի՜կ,
    Հազար նազով,
    Ինչպես հարսիկ,
    Դունչը սրբեց
    Թաթիկներով,
    Մազը սանդրեց
    Չանչիկներով.
    — Կատու, կատու,
    Ե՞ր ես տրտում.
    Թե՞ մկներն են
    Հիմա արթուն:
    Կատուն ասեց.
    _ Միաո՜, միաո՜.
    Այսինքն թե՝
    _ Այո՛, այո՛:

    Տեխնոլոգիա, նկարչություն, ծաղիկներ պատրատում…

Реклама