Համայնքային Համբարձման ծեսը

Դիպլոմային  աշխատանքի նախապաշտպանություն  

Նախագիծ. «Համբարձման ծես << Արևելյան լանջերում>>

Մայիսի 19-ին ժամը 11:00-12:00

Մասնակիցները` քոլեջի գործող  դաստիարակ-ուսանողները  , ծնողներ, երեխաներ,   արևելյան  դպրոցի նախակրթարան

Համբարձման ծիսակատարությը բաժանված է երկու  մասից`

11:00-11:30 Նախապատրաստական աշխատանք.

11:30-12:30 Ծիսական արարողություն

Պատասխանատուները ` քոլեջի ուսանողներ.

1.Ադամյան Արփինե, Աջափնյակ, թիվ 37 մանկապարտեզ

2.Պետրոսյան Լուսինե,Աջափնյակ,թիվ 37 մանկապարտեզ

3.Մուրադյան Ռուզաննա,  Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

4.Հովհաննիսյան Անուշ,Ավան, թիվ 54 մանկապարտեզ

 

5.Մուրադյան Սյուզաննա,   Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

6.Սիմոնյան Ջուլիա, << Մխիթար սեբաստացի>> կրթահամալիր

7.Տաթև Սահակյան , արևելյան դպրոց-պարտեզ

8.Երանոսյան Աննա, Արաբկիր <<Փայլակ>> մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Համբարձման ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Պատասխանատուները   գալիս են ժամը  մայիսի  19-ին` 10 :00-ին : Բոլոր խմբերը իրենց  հետ բերում են ծաղիկներ և  ուռենու ճյուղեր:

 

Տաթև Սահակյան և Ջուլիա Սիմոնյան

Համբարձման ծես` «Ծաղկահավաք, պսակների պատրաստում» Արևելյան լանջերին.

 

Անուշ Հովհաննիսյան

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

 Աննա Երանոսյան 

Կաթնապուր

Առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը` պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Արփինե Ադամյան և Լուսինե Պետրոսյան

Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ` բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով` մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռչում» են ծաղկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռչելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը միասին  հավաքվում են  և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Մուրադյան Սյուզաննա և Մուրադյան Ռուզաննա

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը,`երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.