Архив | 14.05.2018

Խաղ ամրակներով

Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե`սեղան, գորգ, թե`սպասք:Միևնույն է.ստեղծողն էլ ենք մենք, զարգացնողն էլ:Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես:Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. ջուր խմելուց, ծաղիկները ջրելուց, լվացվելուց հետո բացառություն չէ նաև ջրի հետ խաղալ, ոտքից գլուխ թրջվելը:Շատ լավ է. ջուր՝ ուրախություն, թարմություն,և իհարկե, հետևողականություն՝շորերը փոխել, երեխաներն էլ  չմրսեն: Լավ,ի՞նչ անել,առաջարկեցի երեխաներին իրենց շորերը լվանալ: Իհարկե՝ խաղ:Երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները:Արմենն ասաց.

-Վա՜յ, գուլպաս թաց է,ինչպե՞ս հագնեմ:

_Փռենք, որ չորանա,-բացականչեց Գրիգորը:

-Եկեք պարան կապենք,-առաջարկեց Արեգը:

Որոշում ենք,թե որտեղ պետք է պարանը կապենք:Չափում ենք թիզերով, քայլերով…Գայանեն ասաց.

-Եթե պարանը մեծ ծառից կապենք, բարձր կլինի, փոքր ծառից կապենք,որ մեր լվացքը փռենք:

Երեխաներն ուրախ-ուրախ սկսեցին փռել իրենց գուլպաները, ամրակներ չկար, գուլպաները ընկնում էին:Երեխաները հա լվանում էին, հա փռում: Զվարճալի էր…

Հաջորդ օրը ծնողները երեխաների հետ ուղարկեցին գունավոր, փայտե ամրակներ:Ծնողների զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ արձագանքում էին.

-Ձեր նախագծերն ինձ զարմացնում են,այդքան ստեղծագործական,ապշելու է: Ամեն օր լվացք եմ փռում, երբեք չեմ պատկերացրել ամրակները տամ երեխաներս խաղան: Հիմա եմ հասկանում,որ ամրակի միջոցով կարող էի զարգացնել,թե երեխաներիս տրամաբանությունը, թե մոտորիկան,թե գույն,թե հաշիվ և ինչու չէ` նաև դիզայներություն կարող եմ անել:

Երբ խմբում շատ ամրակներ  ենք ունենում, երեխաներն այն որպես լեգո են օգտագործում: Գրիգորը ճանապարհ կառուցեց, Լիկան էլ մատերին ամրացրեց և սկսեց անգլերեն Mummy  Finger -ը երգել: Շատերը ամրակները չէին կարողանում բացել, հակառակ ուղղությամբ էին փորձում լվացք փռել:

2-4 տարեկանների համար այնքան հաջողված խաղ էի համարում, որ Բյուրականի մեկօրյա վերապատրաստման ժամանակ նույնպես խաղացինք <<Մեծ լվացք>> և <<Բռնոցի>>խաղերը:

Լաբիրինթ ամրակներով

Ամրակներով բռնոցի

Ամրակներով բաժակներն ենք դասավորում

Խաղ ամրակներով

Ամենաարագը

Ամրակներով այլընտրանք

Նկարում ենք ամրակներով

Մեծ լվացք

 

 

Реклама