Архив | 28.05.2018

Աշխատանքային նախագիծ 29.05.2018-01.06.2018

8:45-9:30

Ընդունելություն բակում, միջավայրի խնամք

9:30-10:20 Ուրախ մարմնամարզություն, բակային խաղեր<< Բարձր-ցածր>>,<< Անուն գոռոցի>>

10:20-10:30 Լվացվել

10:30-11:00  Նախաճաշ

11:00-12:30 Տեխնոլոգիա<< Զիզի քար>>  /ներկում ենք քարերը/տիկնիկների պատրաստում/

Անտիվիրուս Կոմիտաս

Ջ. Ռոդարի << Ի՞նչ կլինի, եթե>> հեքիաթի հորինում: 

2:30-13:00 ճաշ

13:00-15:30 Քնի ծես

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Հեքիաթի ընթերցում

16:30-17:00 Տուն ճանապարհել

ՔԱՄԻՆ

Հ.Թումանյան

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Ղ. Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Реклама