Архивы

Բակ –պարտեզի բարեկարգում

  • Բակ –պարտեզի բարեկարգում
  • Հարգելի՛ ծնողներ, պապիկներ և տատիկներ.
  • Մարտի  19-ին՝ ժամը 11:00, աշխատում ենք Նոր դպրոցի նախակրթարանի  բակ –պարտեզում
  • DSCF6024
  • Ծրագրում .
  • 11:00-12:30 Աշխատանք բակ-պարտեզում
  • Բակ-պարտեզի նախագծի մշակում, քննարկում /
  • Խորհրդատու ծնողների ընտրություն/ բակ-պարտեզի գծագրողներ/
  • Վարդատունկ / անրաժեշտ է փաթաթվող վարդի տնկիներ/

 

Реклама

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի 19 –ին  Նոր դպրոցի նախակրթարանում հերթական  ծնողական ակումբի  սեմինար-պարապմունքն էր:Խմբում ամանորյա ուրախ տոնական  տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են և իրենք են առաջարկություններ անում:

Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:

Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:

Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով  տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում : Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների  հարցերին:
Ուռա՜ , տոնածառը  պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք , ծափահարեցինք,  մեծ և փոքր շրջան կազմեցինք:

Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ  երգեցինք, պարեցինք : Հետո Ընկեր Նառան ներկայացրեց <<Կրթական պարտեզ >>նախագիծը:

Հիմա էլ ուզում եմ պատմել  հյուրասիրության մասին:Այս անգամ  պասուց տոլմա   ենք հյուրասիրելու :Տիկին Սվետայի՝ Արսինեի տատիկը  գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ, չուտողին:  Շատ համեղ է ստացվել:

Պասուց տոլմա

Մեզ անհրաժեշտ է.

Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, տոմատ, կանաչեղեն, թթու կաղամբ:

Օր առաջին:

Երեխաների հետ մաքրեցինք  ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  սև կետ է:

Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:

Հատիկեղենով  լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք ,նկարեցինք:

Ծառ / Լիլիթ/

Նավ / Դավիթ/

Ձուկ  /Մարկ/

Մարդ / Հրաչ/

Կամուրջ  / Արեն/

Մեքենա  /Գագուլ/

Ճանապարհ /Ալեն/

 

Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին  լավ լվացինք , այնուհետև  սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:

-Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին  Սվետան:

Օր երկրորդ

Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք : Վերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:

 

 

 

 

Հրավեր

Հրավեր
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
Նոր դպրոցի նախակրթարան
Ծնողական ակումբ
Դեկտեմբերի 19-ին ՝ ժամը 11:00, հրավիրում ենք Նոր դպրոցի նախակրթարան՝ ծնողական ակումբի պարապմունքին:
Ծրագրում
11:00-11:30 Ամանորյա տոնախմբության նախապատրաստում
11:30-11:45 Կրթական պարտեզ
11:45-12:00 Անսովոր տոնածառի պատրաստում/ Ծնող՝ Ֆլորա Գրիգորյան/
12:00-12:00 Հյուրասիրություն /Պասուս տոլմա/

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի  5-ին՝ ժամը 10:30  Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի      հերթական  հանդիպումն  էր:

Ծրագրում

Ձմեռ է,  ցուրտ: Շաբաթ, ոչ աշխատանքային օր…

Առավոտյան քնից շուտ արթնանալը շատերի համար գուցե անհանգստություն է, բայց միևնույն ժամանակ կարևոր:  Արթնանալ, չուշանալ,  չէ՞ որ Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի   հերթական  հանդիպումն  է:

Դեկտեմբերի  5-ին,  ժամը 10:30 Նոր դպրոց էին եկել նախակրթարանի   ծնողները, երեխաները :

Քննարկեցինք Ամանորյա  ծեսի  նախապատրաստական ծրագրերը:/ հագուստ, ամանորյա ուտեստներ, Ձմեռ պապի նվերներ/

Պայմանավորվեցինք,որ մինչև դեկտեմբերի 23–ը ամեն շաբաթ հանդիպելու ենք, որպեսզի մասնակցենք  Ամանորյա  միջոցառման   փորձերին:

Տեղեկացրեցի նաև  նախակրթարանի և կրտսեր դպրոցի լրացուցիչ ծառայությունների մասին:

Ծնողներին հետաքրքրեց Լրացուցիչ ծառայությունները:

Հետո էլ խաղեր  խաղացինք:

<<Սարդոստայն>>խաղի ժամանակ ասում էինք մեր սիրած ամանորյա ուտեստների անունները:

<<Սարդոստայն>> պատրաստ էր,  հիմա էլ << Լաբիրինթ >> ենք  խաղում ,հաղթահարում  ենք արգելքները:

Այնուհետև ծնողները երեխաների խոսքային խնդիրների վերաբերյալ իրենց անհանգստացնող հարցերը տվեցին լոգոպեդ Աննա   Օհանյանին:

Թեյ էլ խմեցինք Գոռի մայրիկի պատրաստած համեղ մուրաբաներով:

 

 

 

Աթաբեկ Խնկոյան «Եղևնի»

Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի» ոտանավորը  բեմադրելիս Անահիտն ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Լիլիթն էլ ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա մրջյուն:

-Գունատ աշուն է, էլ չկա մեղու:/ Խորեն/

-Գունատ աշուն է, էլ չկա մոծակ: /Արեն/

-Գունատ աշուն է, էլ չկա անձրև: /Ալեն/

Եղևնի

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,

Քամու թևերին տերևն է թռչում:

Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում

Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

 

Թթուդրիկ

 Նոյեմբերի  7-ին՝ ժամը 10:30  Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի      երկրորդ  պարապմունքն էր: Հավաքվել  էին 2-4 տարեկանները, ծնողները, տատիկները, պապիկները: Ուրախ տրամադրություն, բոլոր ծնողները պատրաստված եկել էին թթու դնելու. Է’լ բանջարեղեն, է’լ թասիկներ, է’լ դույլեր,,,

Չէին մոռացել նույնիսկ աղը,բայց մոռացել էին մի բան, կարո՞ղ եք գուշակել…Իհարկե, եթե կարդաք այս պատումը, որ պատմել  է Լուսեի հայրիկը:

Ընկերոջս հայրիկը թթու շատ է սիրում: Ընկերս էլ միշտ կատակով նրան ասում է.

<<Երբ այս աշխարհից հեռանաս , թթվի քար եմ դնելու >>:

Գուշակեցի՞ք , դե իհարկե, մոռացել էինք  քարը:

Հիմա Էլ ուզում եմ Սամվելիկի տատիկի պատումը  պատմել:

— Երեկոյան թոռանս հետ  խանութից բանջարեղեն էի  գնում:Վաճառողին ասացի, որ  պարտեզի համար է, թոռս թթու պետք է դնի:  Վաճառողը զարմացավ և հարցրեց.

_Բա ինչի՞ իմ թոռը պարտեզում թթու չի դնում:

Չհասցրեցի պատասխանել, Սամվելը մեջ ընկավ.

-Որովհետև ես Բլեյանի պարտեզն եմ գնում, բա:

Այսօր  էլ հավաքվեցինք Նոր դպրոցի խոհանոցում: Մեծ ու փոքր արագ հագան գոգնոցները, դրեցին  գլխարկները և սկսեցին լվանալ բանջարեղենը: Այնուհետև այն դասավորեցին սեղաններին:Նախավարժանքի հերթն էլ եկավ:  Լավ մարզվեցինք, երգեցինք, արտասանեցինք, պարեցինք, հետո սկսեցինք բանջարեղենով  կերպարներ պատրաստել:

Ջա՜ն, Ջ .Ռոդարի ջան:Այստեղ են ասում` նախակրթարանում միշտ քայլում  են Ջ. Ռոդարիի հնարքները. սավառնիր, ստեղծագործիր , երևակայիր ինչքա՜ն ուզում ես,  ինչքա՜ն կարող ես..

Երեխաները բանջարեղենով տարբեր  կերպարներ պատրաստեցին, ցուցադրեցին, ծնողների հետ լավ ծափահարեցին…

Ծնողական կարծիքներ

Ո՞վ է այս ծրագրի հեղինակը, կենդանի առողջ  նախագծեր են: Շնորհակալ ենք:

Շատ հետաքրքիր ծրագիր է:

Թթու  էլ դրեցինք, այն մեծ սպասումով, որ Սեբաստացու օրերին պետք  է հարիսայի հետ մեր դրած թթուն ուտենք:

Սամվելիկի պապիկն էլ կատակեց .

-Բա  ղաուրմայի ծես չե՞ք անելու…

Հարգելի՛  ծնողական ակումբի մասնակիցներ , ամեն շաբաթ, պետք է հանդիպենք:  Հաջորդ շաբաթ առաջարկում ենք  լողի պարապմունքին մասնակցել:

  • Սիրով՝   Աննա Հայրոյան, Նելի Արղության, Ամալյա Բաբիչ

 

Դաստիարակի օրագիր . Հոկտեմբերի 20-24

Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում հյուրընկալելն ու հյուրընկալվելը, հյուրասիրելն ու հյուրասիրվելը  նախակրթարանի գործունեության անբաժան մասն են:  Չէ՛,  չմտածեք, թե մենք էլ մեծ չենք, հետո ինչ, որ  երկու, երեք, չորս տարեկաններ ենք…

Թիթիզ գեղեցկուհի  Վիկան  տաբատ հագնել չի սիրում, անգամ ձմռանը չի հագնում: Տատիկը շատ է ուզում, որ Վիկան ցուրտ եղանակներին տաբատ հագնի, չմրսի, բայց Վիկան  դեռ չի ուզում:

Առավոտյան Վիկան եկավ, հայրիկին ձեռքով հաջող արեց, վազեց Գևորգի  մոտ և ասաց.
-Իմ ռետուզը սիրուն է, տես սրտիկներով է:
Գևորգը էլ գլուխը շարժեց և ասաց.
-Տե՛ս, ավտո եմ բերել:
Հետո Գևորգը և Վիկան  սկսեցին միասին քայլել:
-Գևորգ, արի գլուխխնձոր տանք:
Ու մի լավ գլուխկոնծի տվեցինք :
Նախաճաշի ժամին էլ փորձում էինք խնձորները գլուխկոնծի տալ:

Նախաճաշից հետո արագ հագնվեցինք և գնացինք մեր խմբի Ա. Դավիթենց տուն: Դավիթի կույրաղիքը վիարահատել էին: Երկու շաբաթ չէինք  տեսել Դավիթին  և շատ էինք կարոտել նրան: Երբ դուրս էինք գալիս խմբից, Մ. Դավիթը դեռ շարունակում էր հեծանիվ քշել:

Հեծանիվ էր քշում,  ձեռքը դրել էր  ականջին ու խոսում էր:
-Ցեմենտը բերե՞լ եք, հա գալու եմ խոզի մսով խորոված անեմ: Մի քիչ ուշ կգամ: Ալո… լավ կարմիր բիբար լցրեք, ավելացրեք աղ և կծու բիբար: Ընկե՛ր Աննա, գնացի՞նք Դավիթենց տուն:
Ճանապարհ ընկանք: Դավիթենց շենքի վերելակը փոքր էր: Մենք քիչ-քիչ նստեցինք  վերելակ: Սամվելը հարցրեց:
-Դավիթը ո՞ր հարկում է ապրում:
— Ութերորդ հարկում:
Դավիթենց տանը    

Շնորհակալություն Դավիթի ծնողներին  ջերմ ընդունելության  համար:

Այս մեկն էլ մեր հյուրն է:  Գեղարվեստի դպրոց- պարտեզի  նախակրթարանի սան Արեգն իր տատիկի՝  տիկին Աիդայի հետ:  Տե՛ս այստեղ
Հիմա էլ եկեք <<Պապն ու շաղգամը>> խաղանք:
-Հա՜, <<Պապն ու շախմատը>> խաղանք,- բղավեց Մ. Վիկան:
-Ուռա,՜ աչքներս լույս, ծնվել է  Սուրենի  քույրիկը: Աչքալուսանք: Սուրենի հայրիկը մեծ տորթ էր բերել:
2 տարեկան Մոնիկան  սկսեց երգել .
-Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր:
Մարիամ էլ զարմացած ասաց.
-Սուրենի ծնունդդ է, ես էլ եմ աշնանը ծնվել:
Մագան էլ ասաց.
-Սուրենի  ծնունդը չէ , Սուրենի քույրիկի ծնունդն է, համ էլ աշնանը, երբ մամաս քսվում է, արևը դուրս է գալիս: