Архивы

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի 19 –ին  Նոր դպրոցի նախակրթարանում հերթական  ծնողական ակումբի  սեմինար-պարապմունքն էր:Խմբում ամանորյա ուրախ տոնական  տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են և իրենք են առաջարկություններ անում:

Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:

Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:

Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով  տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում : Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների  հարցերին:
Ուռա՜ , տոնածառը  պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք , ծափահարեցինք,  մեծ և փոքր շրջան կազմեցինք:

Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ  երգեցինք, պարեցինք : Հետո Ընկեր Նառան ներկայացրեց <<Կրթական պարտեզ >>նախագիծը:

Հիմա էլ ուզում եմ պատմել  հյուրասիրության մասին:Այս անգամ  պասուց տոլմա   ենք հյուրասիրելու :Տիկին Սվետայի՝ Արսինեի տատիկը  գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ, չուտողին:  Շատ համեղ է ստացվել:

Պասուց տոլմա

Մեզ անհրաժեշտ է.

Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, տոմատ, կանաչեղեն, թթու կաղամբ:

Օր առաջին:

Երեխաների հետ մաքրեցինք  ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  սև կետ է:

Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:

Հատիկեղենով  լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք ,նկարեցինք:

Ծառ / Լիլիթ/

Նավ / Դավիթ/

Ձուկ  /Մարկ/

Մարդ / Հրաչ/

Կամուրջ  / Արեն/

Մեքենա  /Գագուլ/

Ճանապարհ /Ալեն/

 

Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին  լավ լվացինք , այնուհետև  սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:

-Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին  Սվետան:

Օր երկրորդ

Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք : Վերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:

 

 

 

 

Реклама

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի  5-ին՝ ժամը 10:30  Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի      հերթական  հանդիպումն  էր:

Ծրագրում

Ձմեռ է,  ցուրտ: Շաբաթ, ոչ աշխատանքային օր…

Առավոտյան քնից շուտ արթնանալը շատերի համար գուցե անհանգստություն է, բայց միևնույն ժամանակ կարևոր:  Արթնանալ, չուշանալ,  չէ՞ որ Նոր դպրոցի նախակրթարանում   ծնողական   ակումբի   հերթական  հանդիպումն  է:

Դեկտեմբերի  5-ին,  ժամը 10:30 Նոր դպրոց էին եկել նախակրթարանի   ծնողները, երեխաները :

Քննարկեցինք Ամանորյա  ծեսի  նախապատրաստական ծրագրերը:/ հագուստ, ամանորյա ուտեստներ, Ձմեռ պապի նվերներ/

Պայմանավորվեցինք,որ մինչև դեկտեմբերի 23–ը ամեն շաբաթ հանդիպելու ենք, որպեսզի մասնակցենք  Ամանորյա  միջոցառման   փորձերին:

Տեղեկացրեցի նաև  նախակրթարանի և կրտսեր դպրոցի լրացուցիչ ծառայությունների մասին:

Ծնողներին հետաքրքրեց Լրացուցիչ ծառայությունները:

Հետո էլ խաղեր  խաղացինք:

<<Սարդոստայն>>խաղի ժամանակ ասում էինք մեր սիրած ամանորյա ուտեստների անունները:

<<Սարդոստայն>> պատրաստ էր,  հիմա էլ << Լաբիրինթ >> ենք  խաղում ,հաղթահարում  ենք արգելքները:

Այնուհետև ծնողները երեխաների խոսքային խնդիրների վերաբերյալ իրենց անհանգստացնող հարցերը տվեցին լոգոպեդ Աննա   Օհանյանին:

Թեյ էլ խմեցինք Գոռի մայրիկի պատրաստած համեղ մուրաբաներով:

 

 

 

Աթաբեկ Խնկոյան «Եղևնի»

Աթաբեկ Խնկոյանի «Եղևնի» ոտանավորը  բեմադրելիս Անահիտն ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա թռչուն:

Լիլիթն էլ ասաց.

-Գունատ աշուն է, էլ չկա մրջյուն:

-Գունատ աշուն է, էլ չկա մեղու:/ Խորեն/

-Գունատ աշուն է, էլ չկա մոծակ: /Արեն/

-Գունատ աշուն է, էլ չկա անձրև: /Ալեն/

Եղևնի

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,

Քամու թևերին տերևն է թռչում:

Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում

Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

 

Դաստիարակի օրագիր . Հոկտեմբերի 20-24

Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում հյուրընկալելն ու հյուրընկալվելը, հյուրասիրելն ու հյուրասիրվելը  նախակրթարանի գործունեության անբաժան մասն են:  Չէ՛,  չմտածեք, թե մենք էլ մեծ չենք, հետո ինչ, որ  երկու, երեք, չորս տարեկաններ ենք…

Թիթիզ գեղեցկուհի  Վիկան  տաբատ հագնել չի սիրում, անգամ ձմռանը չի հագնում: Տատիկը շատ է ուզում, որ Վիկան ցուրտ եղանակներին տաբատ հագնի, չմրսի, բայց Վիկան  դեռ չի ուզում:

Առավոտյան Վիկան եկավ, հայրիկին ձեռքով հաջող արեց, վազեց Գևորգի  մոտ և ասաց.
-Իմ ռետուզը սիրուն է, տես սրտիկներով է:
Գևորգը էլ գլուխը շարժեց և ասաց.
-Տե՛ս, ավտո եմ բերել:
Հետո Գևորգը և Վիկան  սկսեցին միասին քայլել:
-Գևորգ, արի գլուխխնձոր տանք:
Ու մի լավ գլուխկոնծի տվեցինք :
Նախաճաշի ժամին էլ փորձում էինք խնձորները գլուխկոնծի տալ:

Նախաճաշից հետո արագ հագնվեցինք և գնացինք մեր խմբի Ա. Դավիթենց տուն: Դավիթի կույրաղիքը վիարահատել էին: Երկու շաբաթ չէինք  տեսել Դավիթին  և շատ էինք կարոտել նրան: Երբ դուրս էինք գալիս խմբից, Մ. Դավիթը դեռ շարունակում էր հեծանիվ քշել:

Հեծանիվ էր քշում,  ձեռքը դրել էր  ականջին ու խոսում էր:
-Ցեմենտը բերե՞լ եք, հա գալու եմ խոզի մսով խորոված անեմ: Մի քիչ ուշ կգամ: Ալո… լավ կարմիր բիբար լցրեք, ավելացրեք աղ և կծու բիբար: Ընկե՛ր Աննա, գնացի՞նք Դավիթենց տուն:
Ճանապարհ ընկանք: Դավիթենց շենքի վերելակը փոքր էր: Մենք քիչ-քիչ նստեցինք  վերելակ: Սամվելը հարցրեց:
-Դավիթը ո՞ր հարկում է ապրում:
— Ութերորդ հարկում:
Դավիթենց տանը    

Շնորհակալություն Դավիթի ծնողներին  ջերմ ընդունելության  համար:

Այս մեկն էլ մեր հյուրն է:  Գեղարվեստի դպրոց- պարտեզի  նախակրթարանի սան Արեգն իր տատիկի՝  տիկին Աիդայի հետ:  Տե՛ս այստեղ
Հիմա էլ եկեք <<Պապն ու շաղգամը>> խաղանք:
-Հա՜, <<Պապն ու շախմատը>> խաղանք,- բղավեց Մ. Վիկան:
-Ուռա,՜ աչքներս լույս, ծնվել է  Սուրենի  քույրիկը: Աչքալուսանք: Սուրենի հայրիկը մեծ տորթ էր բերել:
2 տարեկան Մոնիկան  սկսեց երգել .
-Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր:
Մարիամ էլ զարմացած ասաց.
-Սուրենի ծնունդդ է, ես էլ եմ աշնանը ծնվել:
Մագան էլ ասաց.
-Սուրենի  ծնունդը չէ , Սուրենի քույրիկի ծնունդն է, համ էլ աշնանը, երբ մամաս քսվում է, արևը դուրս է գալիս:

 

Արեգի շրջայցը Նոր դպրոցում

Տիկինիկային թատրոն-սրահ  կրթահամալիրի ո՞ր դպրոցում ստեղծել:  Կրթահամալիրի բոլոր դպրոց- պարտեզներում տիկին Աիդայի հետ կշրջի, կդիտի, կուսումնասիրի և կորոշի Գեղարվեստի դպրոց-պարտեզի նախակրթարանի սան Արեգը:

Երեկ  տիկին Աիդան և Արեգը շրջում էին Նոր դպրոցում: Հետաքրքրասեր Արեգը նույնիսկ Նոր դպրոցի հանդերձարաններն էր ուսումնասիրում:

Հաճախ եմ նկատել, որ իմ խմբի 4 տարեկաններ  Սամվելը և էլենը , 2 տարեկանների մեծ մասը  չեն դիտում  տիկնիկային ներկայացումներ: Ներկայացման ժամանակ սկսում են լաց լինել, մայրիկներն էլ ստիպված դուրս են գալիս դահլիճից: Ինչո՞ւ …

Վա՞խ է, անհանգստությու՞ն, թե՞  հետաքրքիր չէ  …

Արե՛գ  ջան, համոզված եմ, երբ կրթահամալիրում տիկնիկային թատրոն բացվի, ոչ մի երեխա լաց չի լինի: Կեցցե՛ս, հրաշք Արեգ:

Ազգային խաղերի ժամանակակից անվանումներ

Պարզվում է՝ այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է. եթե առաջ Խաշիլ փափա էին եփում: Հիմա Խաշիլ փափան դարձել է ի՞նչ…
Նոր դպրոցի նախակրթարանում.

Ամեն օր Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում խաղում ենք : Խաղում ենք երգելով, պարելով, վազելով, թռչկոտելով, ծափերով, շրխկաններով: Արփին առաջարկեց՝ «Խաշիլ- ճաշ»:
Խաղի պայմանն է, և Արեգը հարցրեց Մ. Դավիթին.
-Ա՛յ թռչուն, ի՞նչ ես եփում:
-Խաշիլ-պիցցա,- պատասխանեց Դավիթը խաշիլ փափայի փոխարեն :
Լավ ծիծաղեցինք:
Խաշիլ –պիցցա չէ, Տաշիր պիցցա,- բացականչեց Սամվելը:
-Խաշիլ -կարտոֆիլ,-շարունակեց Մագան:
-Խաշիլ –խաշ,- ասաց Սամվելը:
-Խաշիկ –շիլա,- ասաց Արփին:
Հետո լվացվեցինք և գնացինք նախաճաշելու:
Մինչև սեղան գցելը, ընկեր Ամալյան, Արփին և Վիկան գեղեցիկ դասավորել էին ափսեններն ու գդալները:
Հետո երեխաները սկսեցին տուն-տունիկ խաղալ:
-Ես մայրիկն եմ,- ասաց Մարիամը:
-Ես հայրիկն եմ,-ասաց Արմանը:
-Ես հորաքույրն եմ,- ասաց Ինեսիկը:
Պապիկ, տատիկ, մորաքույր, հորեղբայր, մեկ էլ հանկարծ սկեսուր :
Մ. Դավիթը զարմացած նայեց և հարցրեց.
-Ընկե՛ր Աննա, սկեսուրն ի՞նչ է:
-Դավիթ ջան, քո Գայան տատիկը մայրիկիդ սկեսուրն է:
Երգ , պար, աշխուժացանք:
Հետո հարմար տեղավորվեցինք գորգին և սկսեցինք հեքիաթ հորինել:
-Լինում է, չի լինում մի խնձոր,-սկսեց Արեգը:
Մագան էլ մեջ ընկավ .
-Կար -չկար մի նապաստակ:
Բոլորը սկսեցին խոսել: Մեկը մյուսին չէր լսում: Ես էլ ասացի .
-Ի՞նչ կա ու չկա:
Երեխաները լռեցին և սկսեցին մտածել:
Մարիամն ասաց՝ ծաղիկ:
Արեգն էլ ասաց՝ բահ:
Արենն ասաց՝ ծառ:
_Ի՞նչ կա ու չկա՞, դրսում ծառ կա, իսկ խմբասենյակու՞մ…
Չկա կա,- բղավեց Էլենը:
Երեխաները նախապատրաստվում էին քնելու:
Հրաչն ասաց.
-Ի՞նչ կա ու չկա:
-Ընկե՛ր Աննա, կոճակ:
Բոլորս սկսեցինք մեր շորերի վրա կոճակ ման գալ: Վիկան ասաց.
-Ես կոճակ չունեմ:
-Ես էլ չունեմ,- ասաց Սիոնան:
-Ես ունեմ,- բղավեց Արփին;
-Իմը մեծ կոճակ է,- ասաց Գևորիկը:
Խորենի լեզուն նոր է բացվել, մոտեցավ .
-Կոճակ, /քոչակ, կոչակ/,- ցույց տալով վերնաշապիկի կոճակները:
Խաղացեք, և ոչ միայն խաղալիքներով… թեև ինչով խաղա երեխան, այն էլ խաղալիք է, գուցե ճիշտը՝ գործիք:

Առավոտյան ծես

Նախակրթարանի  ծրագրի կարևոր և լավագույն  գործունեություններից է  առավոտյան  ծեսը:   Առավոտյան ծեսը նախակրթարանում

Առավոտյան ժամը 8:45ընդունելություն բակում: Սովորության համաձայն ամեն օր  հավաքում ենք մեր  այգու  թղթերը, մոմլաթները,  դույլերի մեջ ջուր ենք լցնում և մեր տնկած  ծառերը, ծաղիկները ջրում:

Մարիաննան, Մոնիկան, Սուրենը /2 տարեկաններ/ ծառը ջրելու փոխարեն իրենց են  ջրում, ուրախանում: Նրանց  օգնում են 4 տարեկանները:

Առավոտյան Մագան առաջինը նկատեց, որ բակում մեծ տակառ կար: Երեխաները վազեցին տակառի մոտ և սկսեցին  ուշադիր նայել:Նրանց շատ էր հետաքրքրում, թե տակառի մեջ ինչ կա :

-Դատա՜րկ է, դատա՜րկ,- բացականչեց  Արեգը և մտավ մեջը:

Որոշեցինք տակառի մեջ ջուր լցնել:  Ռուբենն ուժեղ է,  փորձում էր մեծ դույլով միանգամից  ջուր լցնել, իսկ Ռոզին ու Ինեսսան ուրախ-ուրախ, թռվռալով  փոքր դույլերով էին ջուր լցնում: Արփին էլ կարմիր դույլն էր ուզում և փորձում էր Մագայի ձեռքից խլել: Արփիին դուր է գալիս այդ կարմիր դույլը, Մագային՝ նույնպես: Ի՞նչ անել: Համաձայնության գալ / հերթով ջրել,փնտրել նմանատիպ այլ կարմիր դույլ/…Տակառի ջուրը ծայրից ծայր լցվել էր.

-Հերիք է, ջուրը թափվում է ,- բղավեց  Սամվելը:

-Վա՜յ, բա հիմա ի՞նչ անենք,- հարցրեց Արմանը:

_Դատարկենք, -ուրախացած ասաց Էլենը:

Տակառի ջուրը դատարկելը   վերածվեց  ուրախ և աշխույժ  խաղի:

Այգում  գտանք  ամենաբարձր և ամենացածր  ծառերը: Տարբեր ճանապարհներով մոտեցանք այդ ծառերին, որոշեցինք այդ ծառերի մոտ տանող ամենաերկար և ամենակարճ  ճանապարհները և այդ ճանապարհներով էլ տակառի ջուրը դատարկելով՝ ուրախ ու զվարթ  ջրեցինք ծառերը:

Հետաքրքիր օր էր:  Առավոտյան նախավարժանքը ստացված էր:

Զբոսնելով, վազելով, երգելով, մեծ և փոքր քայլերով հասանք  այգու ամենաբարձր և ամենացածր  ծառերի  մոտ,  նկատեցինք,  որ տակառը դատարկ է, ջուր լցրեցինք, դատարկեցինք: Լա՞վ է, չէ:

Քարը  ծանր է, ամուր  է, պինդ է , ինչե՜ր  ասես, որ չենք կարող քարերի մասին խոսել, ինչե՜ր ասես, որ չենք կարող քարերով անել…

Հաճախ ես լսում,երբ ծնողները երեխաներին ասում են.

-Եթե քեզ խփում են, քարը վերցրու, դու էլ նրան խփիր…Ծանոթ արտահայտություն է, բայց արդյո՞ք քարը խփելու, պաշտպանվելու համար է:

Նոր դպրոցի նախակրթարանում քարերը, խճաքարերը դարձել են մեր առավոտյան ծեսի  անբաժան խաղալիքները:Զարմացա՞ք, այո, պետք չէ փախչել իրականությունից: Միջավայրն է թելադրում երեխայի զարգացումը:

Առավոտյան երեխաները   փորձում էին խճաքարերը հավասարեցնել և մեծ  քարերն առանձնացնում էին:  Վիկան և Գևորգն էլ  գունավոր քարեր էին գտնում և զրուցում.

-Սպիտակ քար է, Վիկա:

Վիկան էլ շարունակեց .

— Ծովի քար է,  տափակ է:

-Սա էլ թմբլիկ քար է,- ասաց Արեգը ՝ ցույց տալով  ձեռքում բռնած մեծ քարը:

Խմբիս ամենաչարաճճի Ա. Դավիթը և Մ. Դավիթը  մեծ քարեր էին բարձրացնում և փորձում էին ցույց տալ, թե իրենցից  ով է ամենաուժեղը:

-Տեսեք, ինչքա՜ն  մեծ  սուր  քար եմ բարձրացրել -բացականչեց Ա. Դավիթը:

-Բա ես , ես  ուժեղ եմ, ոչ ոք չի կարող ինձ նեղացնել: Ես  ոչ մեկից  չեմ վախենում, հայրիկս է ինձ ասել:

Այո,  Մ. Դավիթ  ջան, լավ է,  որ  ուժեղ ես, անվախ ես, բայց որ մի քիչ էլ  խելոքանաս,     ամենաուժեղը կլինես:

Մեծ և փոքր քարեր, տափակ, թմբլիկ, սուր կամ գունավոր քարեր:Խճաքարեր, գլաքարեր:

Քարեր- խաղեր- խաղալիքներ:  Ինչպես  ուզում եք  նկարագրեք, երևակայեք, մտածեք…

Նոր դպրոցի նախակրթարանի սաներն օր օրի ինքնուրույն լավագուն խաղեր են կազմակերպում, հաշվում, համեմատում, տարբերակում…

Քարերը դասավորում են ըստ հերթականության՝ մեծ և փոքր,երկու մեծ և մեկ փոքր…

Քարերով արև են պատկերում կամ ինչ ուզում են:

Քարերը դասավորում են  իրար վրա:

Քարերը լցնում են ջրով լցված մեծ տակառի մեջ, հետո  հանում:

Բակում խաղա ինչքա՜ն ուզում ես, տուն կառուցիր, շփվիր, մտածիր և վայելիր ազատ մանկությունդ, հրաշալի փոքրիկ:

Այօր մեզ հյուր էին  եկել  մեր շատ սիրելի 3 տարեկան Էվան և իր տատկը:  Էվան  երկու ամիս առաջ հիվանդացել էր, երկար բուժվել էր և նոր էր դուրս եկել հիվանդանոցից: Էվայի  բուժումը շարունակվելու է ֆրանսիայում,  բայց մինչև  մեկնելը նա  ցանկացել է տեսնել ընկերներին/ տանն ասել է, որ  շատ է կարոտել իր ընկերներին և ուզում է պարտեզ գնալ:  Էվայի անակնկալըԱռողջություն քեզ, հրաշք Էվա ջան…