Архивы

Ճաշացանկ12.11-16.11.2018

Ճաշացանկ-12.11-16.11.2018

20171028_110137

Реклама

Վերապատրաստում

1.Ձեզ մոտ ամեն ինչ ուրիշ է…

2.Լոշիկաթխիկ

3.Վերապատրաստման երրորդ օրը

4.Թթուդրիկի ծես

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա նախագծերը

1.Վարդատունկ

2.Բարի լույս, Ագարակ

3.Թթուդրիկի ծես

4.Լոշիկաթխիկ

5.Ծնողական ակումբ մաս առաջին

6.Վերապատրաստում

Ծնողական ակումբ մաս երկրորդ

Ազգային խաղ. Մամի,մամի

Ուշադրությունը զարգացնող խաղ

Ուրախ մարմնամարզություն

Ինքնաշեն խաղալիք

Բույսերի տարբերությունը

Քնի կազմակերպում

Սերմնանվեր

Մանկական ոտանավոր

Ծնողական ակումբ

Հոկտեմբերի  13-ին՝ ժամը 10:00 -ին, <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր  քոլեջում տրվեց 2018թ  նախակրթարանի ծնողական ակումբի մեկնարկը:

Սեմինարի հյուրը՝  ԵՊԲՀ դասախոս, սննդաբան Արմեն Մկրտչյան էր: Առողջ սնունդ

Սեմինարի երկրորդ մասը վարում էր  բուսաբան,տեխնոլոգ Շողիկ Պողոսյանը:«Բույսերի և կենդանիների նշանակությունը» փոքրիկների կյանքում

Մասնակցում էին  կրթահամալիրի նախակրթարանի ծնողները, դաստիարակները, «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները:
Ջերմ, հավեսով, ազատ քննարկում, հարցերի տարափ , հստակ պատասխաններ:Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Սոֆիի մայրիկն ասաց , որ հաջորդ անգամ իր հետ կբերի իր ազգականին:

Բարի լույս, Ագարակ

Այսօր Քոլեջի նախակրթարանի սաներն իրենց ծնողների, տատիկների, պապիկների  հետ այցելեցին Ագարակ:Ոչ աշխատանքային օրն աշխատող ծնողների համար կրկնակի ուրախ օր էր:Ագարակում տիրում էր  համերաշխ, ջերմ ընտանեկան մթնոլորտ: Երգեցինք, ձիուկին գովեցինք, լավաշ թխեցինք ,հյուրասիրվեցինք , հյուրասիրեցինք:

Անտիվիրուս Կոմիտաս Ագարակում

Ձիուկի գովքը

 

Լավաշթխիկի ծեսը ագարակում

 

Բարի լու~յս Ագարակ

 

Հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի11 -ին, ժամը 9:30 կհադիպենք Բ4 թաղամասի Յուրի Բախշյանի անվան այգում: ճամփորդությունը դեպի Ագարակ                                                     Ծրագիրը` 

Ծնողական ակումբ

Օրը՝ հոկտեմբերի  13

Ժամը՝ 10:00-11:30

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր Քոլեջ /Անդրանիկի92/1/

Սեմինարի պատասխանատուներ

Սննդաբան՝Արմեն Մկրտչյան /նախակրթարանի ծնող

Բուսաբան ՝Շողիկ  Պողոսյան «Բույսերի և կենդանիների նշանակությունը» փոքրիկների կյանքում

Ծրագիրը՝

Երեխաների աճի և զարգացման առանձնահատկությունները, միջազգային ստանդարտների կիրառումը երեխայի ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ: Տարբեր սննդանյութերի պահանջը մանկական հասակում, դրանց հիմնական աղբյուրները: Ռացիոնալ սնունդ: Սննդային ափսե, կազմում,գնահատում: Սննդային սովորույթներ:
Մասնակիցներ՝<<Մխիթար Սեբաստացի>> նախակրթարանի ծնողներ

 

 

 

Բարի լո՜ւյս, Ագարակ

<<Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

20171028_120540

Օրը՝ հոկտեմբերի 11 -ին

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ  դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:30

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 12-50-45
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

  • 09:30-10:00-
    Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
  • 10:00-10:30-Կենդանիների խնամք
  • 10:30-12:00-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »:
  • 12:00-12:30-Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում:
  • 12:30-13:00-Վերադարձ:
  • Ռոդարիական խաղեր` վազք և ցատկ արգելքների հաղթահարում. « ո՞վ կհաղթի ձիուկին, իշուկին, պոնիին…»:
  • Ագարակի ծիսական ուտեստներ`Լոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
  • Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Դան -դան», «Գունդ անեմ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:
  • Խաղիկներ` «Թոնիր»:
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Նախապատրաստական փուլ.

  • ճամփորդության քարտեզագրում,
  • գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
  •  քայլարշավ դեպի Ագարակ,
  • ուղիղ եթերներ:

Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
  • լավաշթխիկ+ լավաշուտոցի,
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • ներկեր,
  • արևապաշտպան գլխարկ,
  • բուժական արկղիկ,
  • աղբի տոպրակ,
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս,
  • պլանշետ,
  • ֆոտոխցիկ,
  • ձայնագրիչ:

Նախագծի իրականացման նկարագրությունը՝

  •  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները, վերնացումները. ուղիղ եթերներ:
  •  «Բլբլան» ռադիո:
  •  Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում:
  • Երգ ու պարի ֆլեշմոբ:

Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-5 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ,
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Դաստիարակների լաբորատորիա

Հոկտեմբերի 5-ին երկրորդ դաստիարակների հերթական սեմինար էր: Պայմանավորվեցինք, որ դաստիարակներն /երկրորդ/ են հաշվետություն գրելու:Քննարկեցինք աշխատանքային նախագիծը,խոսեցինք հիվանդ երեխաներ հաճախող ծնողների վերաբերմունքի մասին:<<Իմ երեխան գրիպ չԷ, քթից հոսում է, ալերգիա է>>:Իհարկե, հավատում ենք ,բայց առանց բժշկի թղթի չեք կարող խումբ մտնել:

43287855_1924984634476139_6934213407922978816_n43299269_2179924648952976_7731331528147337216_n

Ձոն ուսուցչի,վարդատունկ

Հարգելի’ ծնողներ,  հոկտեմբերի 5-ին,  ժամը 9:30  <<Ձոն ուսուցչի>> խորագիր-վերնագրով վարդատունկ է: Քոլեջի նախակրթարանի յուրաքանչյուր երեխա իր ծաղիկը կտնկի  հայրիկի, պապիկի, մայրիկի, տատիկի կամ ազգականի հետ:

18920335_903821013091873_7246775935166689198_n