Архивы

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարի, սեպտեմբերյան  ուրախ տրամադրություն:Քոլեջի նախակրթարանի 2-5 տարեկանների խմբում երեխաները վերադառնում են արձակուրդից: Կան  նաև նոր ընդունված երեխաներ, որոնք առաջին անգամ են պարտեզ գալիս:

<< Իմ նոր խաղալիքը >> նախագծի շնորհիվ խմբումս ոչ մի երեխա  չէր լացում:

 Բոլորը խաղում էին իրենց խաղալիքներով:

Իմ խաղալիքը ոչ մեկին չեմ տա

 Հետո իմ խաղալիքը դարձավ խմբի, մեր խաղալիքը:

Հեսուի խաղալիքդիմակները

 Երեխաներն ազատ էին, իրենք էին պատմում իրենց խաղալիքների մասին:

Իմ խաղալիքը քո խաղալիքն է

  Խաղացինք, հիմա էլ  լողանք:

Աշնանային լողափ

Ջա՜ն, խմբում նոր ընդունված երեխա ունենք…

Ես Սեբաստացի եմ

 Ծանոթանալ է պետք

Բարևախաղ

Մեր միջավայրը պետք է միշտ մաքուր պահենք:

Առավոտյան ծես Արևներ,փլավներ

 Ջերմոցում

 Միջավայրն է նպաստում երեխայի զարգացմանը:

Միջավայրը` երեխայի զարգացման միջոց

 Առավոտյան մաքուր օդում լինելը,երգելը, զբոսնելը անհրաժեշտ է:

  • Մեր սովորած երգերը  և ոտանավորները

 Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, աշուն է…

Փայտե ձիուկ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ

 Մանկական ոտանավորներ

 Շատ երգեցինք, հիմա  էլ բարձունք հաղթահարենք:

Բանգլադեշի կասկադի բարձունքի հաղթահարում

 Բարձունքն էլ հաղթահարեցինք,հանգստանալ է պետք: Եկեք նկարենք:

Այլընտրանքային նկարչություն

Բլբլոց

Յուրիի և Մինայի բլբլոցը

Գիտե՞քմենք ինչ հեքիաթներ գիտենք:

 Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում

Ծիտը խաղ-բեմադրություն

Ռադիո << Չալպուտուրիկ>>

Դ.Բիսեթ Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Ջ.Ռոդարի Շոկոլադե ճանապարհը

 Առանց բնագիտական փորձի ինչպե՞ս կլինի:

Բնագիտական փորձ Հրաբուխ

Էլի խաղալիք ենք ուզում:Եկեք պատրաստենք:

Ինքնաշեն խաղալիք

Շուտով աշնանացան է մոտենում, սերմնահավաք  չանե՞նք:

Պղպեղ, սերմնահավաք

Հնդկական նուռ,սերմնահավաք

 Սարգիսն էլ իր թաղն  է ներկայացնում

Մեր թաղը

Իսկ Գայանեն ,Արեգը և Լիլյան մեզ հրավիրեցին իրենց տուն:

Չէին սպասում նախագիծը նախակրթարանում

Սպասում են նախագիծն Արեգենց տանը

Սպասում են

 Դաստիարակների լաբորատորիա

Դաստիարակների սեմինար

1.Շվիի պարապմունք

2.Շվիի պարապմունք

3.Շվիի պարապմունք

 

 

 

 

 

 

 

Реклама

Խաղ ամրակներով

Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե`սեղան, գորգ, թե`սպասք:Միևնույն է.ստեղծողն էլ ենք մենք, զարգացնողն էլ:Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես:Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. ջուր խմելուց, ծաղիկները ջրելուց, լվացվելուց հետո բացառություն չէ նաև ջրի հետ խաղալ, ոտքից գլուխ թրջվելը:Շատ լավ է. ջուր՝ ուրախություն, թարմություն,և իհարկե, հետևողականություն՝շորերը փոխել, երեխաներն էլ  չմրսեն: Լավ,ի՞նչ անել,առաջարկեցի երեխաներին իրենց շորերը լվանալ: Իհարկե՝ խաղ:Երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները:Արմենն ասաց.

-Վա՜յ, գուլպաս թաց է,ինչպե՞ս հագնեմ:

_Փռենք, որ չորանա,-բացականչեց Գրիգորը:

-Եկեք պարան կապենք,-առաջարկեց Արեգը:

Որոշում ենք,թե որտեղ պետք է պարանը կապենք:Չափում ենք թիզերով, քայլերով…Գայանեն ասաց.

-Եթե պարանը մեծ ծառից կապենք, բարձր կլինի, փոքր ծառից կապենք,որ մեր լվացքը փռենք:

Երեխաներն ուրախ-ուրախ սկսեցին փռել իրենց գուլպաները, ամրակներ չկար, գուլպաները ընկնում էին:Երեխաները հա լվանում էին, հա փռում: Զվարճալի էր…

Հաջորդ օրը ծնողները երեխաների հետ ուղարկեցին գունավոր, փայտե ամրակներ:Ծնողների զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ արձագանքում էին.

-Ձեր նախագծերն ինձ զարմացնում են,այդքան ստեղծագործական,ապշելու է: Ամեն օր լվացք եմ փռում, երբեք չեմ պատկերացրել ամրակները տամ երեխաներս խաղան: Հիմա եմ հասկանում,որ ամրակի միջոցով կարող էի զարգացնել,թե երեխաներիս տրամաբանությունը, թե մոտորիկան,թե գույն,թե հաշիվ և ինչու չէ` նաև դիզայներություն կարող եմ անել:

Երբ խմբում շատ ամրակներ  ենք ունենում, երեխաներն այն որպես լեգո են օգտագործում: Գրիգորը ճանապարհ կառուցեց, Լիկան էլ մատերին ամրացրեց և սկսեց անգլերեն Mummy  Finger -ը երգել: Շատերը ամրակները չէին կարողանում բացել, հակառակ ուղղությամբ էին փորձում լվացք փռել:

2-4 տարեկանների համար այնքան հաջողված խաղ էի համարում, որ Բյուրականի մեկօրյա վերապատրաստման ժամանակ նույնպես խաղացինք <<Մեծ լվացք>> և <<Բռնոցի>>խաղերը:

Լաբիրինթ ամրակներով

Ամրակներով բռնոցի

Ամրակներով բաժակներն ենք դասավորում

Խաղ ամրակներով

Ամենաարագը

Ամրակներով այլընտրանք

Նկարում ենք ամրակներով

Մեծ լվացք

 

 

Մարզերի դաստիարակների հնգօրյա վերապատրաստում. հաշվետվություն

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր. օր հինգերորդ

 

1.Բադալյան Աստղիկ / դաստիարակ/  -Ուրախ մարմնամարզություն

2. Եփրիկյան  Ալվարդ / դաստիարակ/-  Ջ. Ռոդարիական  խաղ << Սողանցում>>

3. Բադալյան  Արուսյակ /դաստիարակ/ —  նախաճաշ  << Մրգերով տոնածառի խաղալիքների պատրաստում>>:

4.Հակոբյան Անուշ   /դաստիարակ/- Երգ << Փաթիլ>>:

5.Ասատրյան Վարսիկ / դաստիարակ/ Երգ << Տոնածառ>>:

6.Մալխասյան Նարինե  /դաստիարակ/ << Ընկույզներով խաղ>>:

Ծնողական ակումբը նախակրթարանում

1

 

Նոր դպրոցի նախակրթարանի տարատարիք խմբում համերաշխությունն  ու միասնականությունն  անզիճելի է:

2-4 տարեկանները պարտեզ են գալիս, որովհետև մայրիկները աշխատանքի են, 3-4 տարեկաններն էլ գալիս են, որովհետև ծնողներն են ուզում.  <<     Շատ      եմ  ուզում եմ , որ երեխաս պարտեզ գա,  շփվի, ընկերներ ունենա, նախապատրաստվի դպրոցին>> :

Երկու տարեկանները, որ դեռ չեն խոսում, կամ էլ նոր են սկսում բլբլալ, հաճախում են պարտեզ: Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ  են զգում փոքրիկները:

Մամաս կգա, չէ՞, մամաս շու՞տ կգա, մամաս ու՞ր է գնացել:

-Ես կգնամ  մեր  տանը հաց կուտեմ:

-Ես կգնամ մեր տանը կքնեմ,  ես մեր տանը արդեն քնել եմ:

— Իմ խաղալիքը չեմ  բերի պարտեզ

Ի՞նչ անել, որ 2- 4 տարեկանները, որ դեռ նոր են համակերպել  տանը,ընտանիքին, հիմա էլ՝ պարտեզ, խմբասենյակ ու առանց մայրիկի :

Ինչպե՞ս  2-4 տարեկանների համար պատեզը, խմբասենյակը  տուն, ընտանիք, ընտանեկան միջավայր դարձնել: Եթե ուզում ենք , որ պարտեզը իրոք մանկան տուն լինի, ուրեմն՝

Սկզբնական  շրջանում խմբի  բոլոր ծնողները դիտորդի դերում էին: Շատերը պարզապես չէին  պատկերացնում   իրենց մասնակցության կարևորությունը, մյուսներն էլ  պահանջատերի կարգավիճակով հասկացնում էին, թե պատասխանատվություն եք կրում: Իհակե՝ կարևորելով երեխայի անվտանգությունը, բայց երբևէ մտածե՞լ եք  երեխայի հոգեբանական  իրավիճակների մասին:

ՙ<<Երեխաս  բոլորին խփում է, կամակոր է, լացում է,  անհանգիստ է, բայց պարտեզում շատ ուրախ է>>:

Իսկ ինչու՞ է այդպես. միանշանակ կասեմ ՝ կարևոր է , որ  ծնողներն  իրենց երեխաների հետ հաճախակի լինեն խմբում, դիտորդից դառնան մասնակից, խաղան, զրուցեն,  2-4 տարեկաների հետ դառնան լավ ընկերներ:

<<Երեխաս հենց ինձ տեսնում է, գժվում է>>:

Նմանատիպ արտահայտություններ չենք լսի, եթե Նոր դպրոցի նախակրթարանի ծնողների հետ  համագործակցենք::

Արսինեի հայրիկը, երբ խմբասենյակ է մտնում, բոլոր երեխաները վազում են մոտը, կարծես  բոլորի հայրիկն է, հետո սկսում են ֆուտբոլ խաղալ: Սկզբում Արսինեն խանդում էր, լաց էր լինում, բայց քիչ- քիչ նա էլ սկսեց խաղալ:

 

Նախակրթարանում գործում է Ծնողական ակումբ:

Ծնողը և դաստիարակը հանագործակցում են:

Ծնողի մուտքը ազատ է պարտեզում:

Ծնողը մասնակից է նախակրթարանում իրականացվող ծրագրերին:

Ծնողը  խմբի երեխաների ընկերն է:

Ծնողը հեղինակային կրթական ծրագրի մասնակիցն  է  և տարածողը:

Ծնողը սովորում և սովորեցնում է:

Ծնողը գիտի՝ իր երեխան ի՞նչ է արել պարտեզում և ի՞նչ  պետք է անի տանը:

 

Համոզվում ենք,որ  պարտեզում ծնողի դերը շատ կարևոր է և  անհրաժեշտ:

Նոր դպրոցի նախակրթարանում ամեն շաբաթ գործում է Ծնողական ակումբը:

Հանդիպում ենք ծնողների  և երեխաների հետ: Չեմ կարող չարձագանքել  Ծնողական ակումբի  անդրանիկ հադիպման մասին: Բոլոր ծնողներին թվում էր, որ եկել են ծնողական  ժողովի:
Ծնողական ակումբի մեկնարկ

 

 

Այնուհետև   ճամփորդության  գնացիք Արարատի մարզ՝  գյուղ  Մրգանուշ :                         

  Լոշիկ ենք թխում

Ծնողներն  օր օրի համախմբվում են : Որպես  դաստիարակ շատ օգնականներ ունեմ:Ծնողները ճանաչում են  խմբի բոլոր երեխաներին, երեխաներն էլ՝  ծնողներին:

  • Լոշիկ էլ թխեցինք, իրար հյուրասիրեցինք,պարեցինք, երգեցինք , խաղացինք: Մեծ և փոքր ընկերներ ենք: Խմբում կարևոր սկզբունք մշակեցինք՝ յուրաքանչյուր երեխա  անհատականություն  է: Հետո էլ ծնողներին ծանոթացրեցի  Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին:Մասնակցեցինք Սեբաստացու օրեր    նախագծին:

Սեբաստացու օրերին ընդառաջ

 

Թթու  դրեցինք,  Թթուդրիկ  մեր դրած թթվով հարիսա կերանք

Սեբաստացու օր.հարիսայի  ծես:

Հետո էլ Նախապատրաստվում ենք Ամանորին

Ամանորի ծեսը նշեցինք:

 

Ծնողների  ոգևորությունը և պատասխանատվությունը  այնքան  մեծ է, որ  ասյուհետ ամեն շաբաթ մեկ ծնող է Ծնողական ակումբը վարելու:

 

1.Ծնողական ակումբ

  • 2. Առաջին ձյունը
  • 3.Կաթիլից ծով համերգային ծրագրից 
  •  2016թ հունվարի 10-ից  շարունակվելու էին  ուսումնական բնականոն պարապմունքները, սակայն ՀՀ-ում  գրանցվեց  է H1N1 վիրուսային հիվանդությունը, ինչի պատճառով էլ ֆիզիկական միջավայրում դադարեցվեցին մեր պարապմունքները, բայց անհանգստանալու կարիք չկար: Աշխատանքային նախագծերը  մեկ ամիս  կազմակերպվեցին  առցանց հեռավար ուսուցմամբ:

Ծնողների համար  անակնկալ էր  պարտեզում առցանց-հեռավար ուսուցմանը մասնակցելը:

Շատ ծնողներ նյութ պատրաստել  չգիտեին:

 

Ծնողների արձագանքը.

 

Երեք շաբաթվա ընթացքում մեդիահմտություների կարողություներին  ավելի լավ սկսեցինք տիրապետել`  Ձեր  և ինչու չէ նաև  բարեկամի, ծանոթի միջոցով :

 

Արսենի մայրիկն էլ ասաց.

— Ի~նչ լավ է, եղբայրը  դաս է անում,  Արսենն էլ է ուզում աշխատել: Շատ լավ է, որ պարտեզում էլ է իրականացվում նման  նախագիծ:

Առցանց-հեռավար ուսուցում

Տե՛ս իմ բլոգում

https://hayroyananna.wordpress.com/category/%D5%A1%D5%BC%D6%81%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/

2

Մարմնամարզություն

Մարմնակրթություն

Մարմնակրթությունը ամբողջական համակարգ է, որն ընդգրկում է  երեխայի ողջ գործունեությունը:

Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների առավոտյան  նախավարժանքն իսկական  ուրախ մարմնամարզություն է: Մեր  կատարած ֆիզիկական վարժությունները  նման չեն <<չոր>> վարժությունների: Տե՛ս այստեղ

Մեր օրը սկսվում է քայլքով, ծաղիկները  ջրելով, խնամելով, կենդանիներին կերակրելով, ազգային խաղեր խաղալով: Այդ գործունեություն-վարժություններն  արթնացնում են երեխայի մարմինն ու  միտքը, բարձրացնում են նրա տրամադրությունը:Երեխան ուրախ է և պատրաստ է իր  օրը հետաքրքիր  անցկացնելու:Նախավարժանքը սկսում ենք  երեխաների հետ զրուցելով: Արեգը ճանապարհին շուն է տեսել, իսկ Վիկան՝ կատու, Դավիթն էլ ուզում է ռոբոտի պես քայլել …

Դե արի  շնիկ կամ կատու մի դարձիր: Երեխաները <<դառնում են>>  թե՛ շնիկ, թե՛ կատու, թե՛  կապիկ, թե՛ նապաստակ, թե՛ թռչուն, ինչ նրանք կուզեն  և առաջարկեն…        Կենդանիների և թռչունների նման շարժումներ են անում, նրանց  բնորոշ ձայները հանում, նրանց նման ուրախանում, տխրում, զարմանում, բարկանում, պարում, տարբեր իրավիճակներ ստեղծում, լուծումներ գտնում/շունը ձայն լսեց, շրջվեց և տեսավ, որ …/

Տե՛ս այստեղ

Շնչառական վարժությունների միջոցով թուլանում է երեխայի մարմնի լարվածությունը, վերականգնվում է երեխայի  օրգանիզմի հավասարակշռությունը:

Կարևորելով տարբեր ֆիզիկական  վարժությունների անհրաժեշտությունը տարբեր պատմություններ ենք հորինում, իրավիճակներ ստեղծում, երևակայում..

Դե արի ու Դավիթի առաջարկած խաղը մի խաղա:

-Ես ռոբոտ եմ, բանալիով ինձ լարում եմ:Քիչ եմ լարում, որ դանդաղ քայեմ, հետո շատ կլարեմ, որ արագ քայլեմ, բայց հենց տասն անգամ բանալին պտտացնեմ, կվազեմ:

Մարմնակրթության Տե՛ս այստեղ

 

մեջ ներառում է ֆիզկուլտուրա, շարժական խաղեր, պար, մնջախաղ, հիգիենա, բայց որևէ գործունեություն ամբողջական և ավելի  արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դրան լրացնող կամ զուգահեռ այլ գործունեություներ իրականացնել՝ ունենալով ամբողջական ծրագիր. հեքիաթ հորինելով և ստեղծագործական  այլ աշխատանքներով համապատասխան խաղեր խաղալով, ոտանավորները սովորելով, բեմադրելով: Տե՛ս այստեղ

Երեխայի ֆիզիկական վերհսկողության  զարգացումը ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր զարգացումն է:                        

               Ջ. Դյու

Աննա Հայրոյան, Նելի Արղության

 

 

Սքայպի տղան

Սքայպի տղան

Դիջիթեք 2014

Ուսումնական նյութ, այդ թվում` հեռավար ուսուցում Notebook  ծրագրով, աշխատել եմ 2013թ-ի հոկտեմբեր  ամսից: Խմբիս սանը հիվանդացավ, հոկտեմբեր ամսից 3,5 տարեկան փոքրիկ տղան դադարեց պարտեզ հաճախել: Երկար ժամանակ պառկեց հիվանդանոցում , այնուհետև ծնողները  բուժումը  շարունակեցին տանը: Որպես խմբի դաստիարակ` պարտավորված էի զգում զանգահարել և հարցնել երեխայի առողջության մասին: Ամեն անգամ հեռախոսազրույցից հասկանում էի, որ երեխան ծնողի  հետ ամեն օր հետևում է mskh.am կայքին, պարտեզի առօրյային  և շատ էր  անհանգստանում, որ տղան պարտեզ  չի հաճախում: Ինչպե՞ս երեխային ներգրավել պարտեզի գործունեությանը, եթե ոչ  հեռավար ուսուցումը Notebook  ծրագրով: Այն  իրականացրեցինք  սկայպի միջոցով:

Առաջին օրը, երբ խմբիս սաները էկրանին տեսան  իրենց ընկերոջը, ուրախությունից սկսեցին բղավել: Դավիթը մոտեցավ,  որ համբուրի, Ռուբենը ձեռքն էր փորձում բռնել,այնուհետև բղավեց.

-Այ սկայպի տղա, ո՞նց ես, մենք քեզ շատ ենք կարոտել:

Երեխանները սկսեցին հետաքրքրվել, թե իրենց ընկերը ինչով է զբաղվում տանը, երբ է հաճախելու պարտեզ և այլն:Սկայպի տղան փորձում էր հիշել իր ընկերների անունները:Նա այնքան էր ուրախացել, որ բազմոցին թռվռում էր:

Երկրորդ օրն  առավոտյան Նարեն հարցրեց.

-Այսօր էլ ենք սկայպո՞վ խոսելու:                                                                                                            Նկատեցի, որ երեխաները շատ են ուզում նորից հանդիպել սկայպի տղայի հետ: Զանգահարեցի մայրիկին և ասացի, որ մենք առավոտյան ուրախ մարմնամարզություն ենք անում, եթե հարմար է միանան: Պարզվեց, որ երեխան քնած է:

Երրորդ օրը  սկայպի տղան շուտ էր  արթնացել և մեզ  հետ մասնակցեց առավոտյան ուրախ մարմնամարզությանը: Հետո նկատեցի, որ նա գլուխկոնծի չի կարողանում տալ: Մայրիկին նամակ գրեցի, որ տանը  երեխան շատ գլուխկոնծի տա: Ուղարկեցի մեր ուսումնական նյութերը

Պարտեզ

Խաղ` <<Բարև>>  ,

Իմ ընտանիքը ,

Երկաչափական պատկերներ,

Ափսեներն ու բաժակներն այլ տարբերակով,

Թթվի համն ու հոտը

Տասը պատվիրան ծնողներին

Աննա Հայրոյանի բլոգը

Դպիր

Չորրորդ օրը սկայպի տղան մասնակցեց ուրախ մարմնամարզությանը: Գլուխկոնծին ստացվեց:

Հինգերորդ օրը Հ.Թումանյանի  <<Ծիտը>> հեքիաթը պատմեցինք:

Հաջորդ օրերին հեռավար ուսուցումը Notebook  ծրագրով  ավելի անմիջական էր ստացվում:Սկայպի տղան խմբասենյակում էր, երեխաներն էլ` նրանց տանը:

 

Նոր դպրոցի նախակրթարան

Դաստիարակներ`                                                                                                                                                                     Աննա Հայրոյան   և  Նելի Արղության

Կոմիտասյան օրեր

Նոր դպրոցի  նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում երգը, պարը, խաղը, մարմնամարզությունը, ոտանավորը  դիտում ենք Կոմիտասյան երգ- երաժշտության, օրվա գործունեության  համազոր ու հավասար միավորներ: Կոմիտասյան մանկական երգերը  Կոմիտասի երգերը  , ոտանավորները Մոծակը   կարող են նախապատրաստել զանազան խաղերի: Երբ երեխան ցանկանում է պարել, երգել , արգելք չպետք է հանդիսանալ: Խմբում կան  տարբեր  տարիքի երեխաներ:  Երբ մեծերը երգում են, փոքրերը լուռ խաղում են, հետո  փոքրերն են երգում , իսկ մեծերն  արդեն երգը վերածել են պարի, բեմադրության:

<<Շատ հետաքրքրական է երգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկների տեսնել: Այս  ու այն  ծակից ներս են մտնում, պստլիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում, երգողներին մտիկ տալիս, նոցա հետ այս ու այն կողմ  պտույտ գալիս, մանրիկ բերանները բաց ու խուփ անելով` երգում  այնքան, որքան մանկան միտքը կբռնե և արտահայտելով  վստահություն  կառնե: Հենց որ  խաղը վերջանում է ,  վազում են առանձին անկյուն  բռնում, արծարծում  ու սերտում են մեծերի լսածը:Նոցա դուր է գալիս երգի  կարճ ու պարզ կրկնակը: Բառերի հետ ամեևին գլուխ չունին, որովհետև բովադակությունը նոցա համար անմարս է>>:  

                                                                                                                  Կոմիտաս

 

Մանկական երգերը չպետք է ունենան  բարոյախոսական, խրատական և պատմական բովանդակություն:Այն պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզ չափով  ու կշիռով լինի: Կոմիտասյան օրերին  ընտրել ենք << Փայտե Ձիուկ>> երգը :

 

Երգելն     առարկա չէ,  որ պետք է ավանդել, այլ լսելով  անրադարձնել:

                                                                                                                                          Կոմիտաս

Առավոտյան  խմբասենյակում հնչում է << Փայտե ձիուկ>> երգը:  Երեխաներն ազատ են.  ծաղիկ են  ջրում,   նկարում , վազում, թռչկոտում և ինքնաբերաբար երգում, երգելով  խաղում, քայլում, պարում: Հետո ականջակալներով լսեցին երգը:  Փայտե ձիուկ  Այնուհետև  երեխաները  ձայնագրեցին   իրենց  ընկերներին և լսեցին  իրենց երգած երգերի ձայնագրությունները: Նրանք շատ ուշադիր լսում էին և  անմիջապես ասում էին, թե ով է երգում:

Երգում ենք նաև շրխկաներով Շրխ~կ-շրխ~կ շրխկա~ն գդալներով, շերեփներով,ծափերով :Բարկացած,  զարմացած, առանց ձայնի, ուրախացած: Երեխաներն ուսուցանվող նյութը աննկատ են սովորում:  Կոմիտասյան երգերը լայն հնարավորություն են տալիս  երևակայելու , ստեղծագործելու:Երեխաները խմբում  ներքնակների օգնությամբ  ձի են նստում  Իմ ձին : Հնդկացորենով ձիուկ ենք  պատրաստել Ձի

Ի՞նչ գույնի ձիուկներ կան: Ի՞նչ են  ուտում , գե՞ր են, թե՞…Ուսումնական ճամփորդություն ենք  կազմակերպել Կենդանաբանական այգի: Այգում ձիուկների վանդակի մոտ երգել ենք << Փայտ ձիուկ>> երգը: Կենդանաբանական այգում Երեխաները խաղում, վազվզում  են Կոմիտասի երգերը երգելով, քնում են նրա օրորոցային երգերի ներքո, ծնողները  երեխաների ցանկությամբ այդ երգերը  հեռախոսով  ձայնագրել  են: Կոմիտասյան ոգին ամենուր է…

 

 

 

Երաժշտության հետքերով

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում գործում են նաև մշակույթի, արվեստի, արհեստի բոլոր կրթական օջախները: Ես քոլեջի երաժշտական կրթության շրջանավարտ եմ: Շատ ուրախ եմ, որ ստացել եմ երկրորդ մասնագիտություն: Հավատացեք, ես երաժիշտ չեմ, բայց բացահայտելով և ծանոթանալով   երգ-երաժշտության  գաղտնիքներին, մասնագիտական գրագիտությանը, երաժշտությունն  ինձ համար դարձավ   այնքան  շոշափելի, որ կյանքում  օր օրի վերածվում է ապրելաձևի:

Երաժշտական որևէ  գործիքին (դաշնամուր) որոշ չափով տիրապետելը, խմբավարական  արվեստին ծանոթանալը լայն հնարավորություն է ընձեռում ինձ աշխատանքս էլ ավելի լավ կազմակերպելու: Երաժշտությունն ինձ հետ է, խաղաղությունը, ներդաշնակության զգացումը միշտ հետևում  են ինձ: Հետաքրքիր է կրթվել, սովորել գործունեության նման կազմակերպմամբ: Շնորհակալություն…

«Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներու մեջ տեղ կգրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտական ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա,  և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով  իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղի մեջ: Ինչքան բաղձալի էր ունենալ այս նպատակով առանձին վարժարան, որի միջոցով մեծ արդյունք կարելի կըլլար ձեռք բերել»:

Կոմիտաս                        

 

Խաղալիքներ

 

 

Ես  խմբասենյակում   խաղալիքները  չունեմ

2-3 տարեկանների խմբում ամենահետաքրքիր և ամենասիրելի  կենդանի տիկնկ խաղալիքները մեր երեխաներն են: ՈՒրախ, անվտանգ միջավայր, որտեղ բոլորը խաղում են:Այո, խաղում են, բայց ոչ խաղալիքներով:Ինչի են պետք այդ խաղալիքները , եթե չեն խոսում, եթե փոքրերի հարցերին չեն պատասխանում: Իհարկե, բոլոր փոքր երեխաները խաղում են տիկնիկներով: Հիմա եկեք թվարկենք,թե  տիկնիկով  ինչ խաղեր են խաղում երեխաները: Տուն- տունիկ, տիկնիկին քնեցնում են /իմ խմբում  հանգստի ժամին 4տարեկանը քնեցնում է  2 տարեկանին / , լողացնում են, հաց են ուտեցնում, շորերն են հանում կամ հագցնում, սայլակով զբոսնում են:Այդ ժամանակ նրանք ստանձնում են իրենց մայրիկների դերը ,բայց այդ պահին երեխան ուզում է,որ իր դերը կատարի տիկնիկը, որպեսզի նա էլ իր մայրիկի դերը կատարի, բայց խաղը չի ստացվում, երբեմն նրանք սկսում են լաց լինել ու  ասել,որ  մայրիկին են ուզում: Խաղը կստացվի այն ժամանակ, եթե երեխաները իրենք դերաբաշխումը անեն`  ես մայրիկն եմ, ես հայրիկն եմ, ես պապիկն եմ, ես տաքսու վարորդն եմ, ես վարսավիրն եմ, ես բժիշկն եմ, տատիկն եմ և ճաշ եմ պատրաստում:Դու իմ երեխան ես            / սովորաբար երեխանեը խմբում  ում շատ են սիրում, ընտրում են  իրենց երեխա/:Խաղը շատ զվարճալի է ստացվում, որովհետև երեխաները բլբլում են:Իրենք են   իրենց գործողություններն ընտրում և զարգացնում:

Նախակրթարանում բանավոր խոսքի զարգացումը հենվում է բացառապես լեզվի իրական գործառության վրա: Բանավոր խոսքին տիրապետում են խոսելու միջոցով: Կարևորագույն խնդիր է երեխային իր խոսքի նկատմամբ վստահություն ներշնչելը, նրան անկաշկանդ խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալը: Երեխայի համար անընդհատ ապահովվում են շփման ու հաղորդակցման համար ազատ ու բնական պայմաններ: Անհրաժեշտ է առաջացնել խոսքային ինքնարտահայտման պահանջմունք, պահպանել ու զարգացնել այն: Պետք է, որ երեխան վստահի իրեն, ցանկանա խոսել, հաղորդակից դարձնել իր մտքերին, պատմել իր խոհերի ու հույզերի մասին: Դա հնարավոր է ապահովել միայն համապատասխան բարենպաստ միջավայրի, բարյացակամ վերաբերմունքի և ուշադիր ու հետաքրքրասեր ունկնդրության մթնոլորտ ստեղծելու դեպքում:

Մարիա Մոնտեսորի

Իմ խմբի պահարանում  չկան տիկնիկիներ, փափուկ խաղալիքներ, մեքենաներ, աման–չաման, փոշեկուլ, հեռախոս, փայտե դիդակտիկ զարգացնող խաղեր: Պահարանում տեղ են գտել միայն գյուղատնտեսական գործիքները,գնդակները օղակները և անհրաժեշտ եմ համարում  հեծանիվների դերը պարտեզում:  Զարմացա?ք, անմիջապես հարց առաջացավ` ինչով են խաղում երեխաները: Նոր դպրոցի նախակրթարանի 2-3 տարեկանները խաղում են առօրյայում իրականացված  բոլոր խաղ- գործունեությամբ:

ՆԱԽԱՃԱՇ, ՃԱՇ  ՀԵՏՃԱՇԻԿ

http://www.youtube.com/watch?v=Bvt2wo3NEHM&list=UU3dwpbs4-bto24botaKc5tg&index=102&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=A08Uzln6qTs&list=UU3dwpbs4-bto24botaKc5tg&index=6&feature=plcp

ՕՐՈՐ, ՕՐՈՐ ԱՍԻՄ` ՔՆԱՆԱՍ

http://www.youtube.com/watch?v=s0IZLe3zfRU&list=UU3dwpbs4-bto24botaKc5tg&index=3&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=AbftuGEyJHE&list=UU3dwpbs4-bto24botaKc5tg&index=7&feature=plcp

http://www.youtube.com/watch?v=HKKKogEJfro&feature=BFa&list=UU3dwpbs4-bto24botaKc5tg

ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆ ԵՆ ՄԱՔՐՈՒՄ

http://www.youtube.com/watch?v=ZW1q9y7iQ9M&feature=relmfu

 

Հիմա վերադառնամ դիդակտիկ խաղերին: Խաղեր, որ զարգացնում են երեխայի տրամաբանությունը,ստեղծագործական երևակայությունը,  մոտորիկան և այլն:Բայց այդ խաղերով երեխաները խաղում են մի քանի օր,այնուհետև հոգնում են, ձանձրանում են:Երբ երեխան բակում խաղում է քարերով կամ ավազով և այդ ժամանակ, եթե  երեխային առաջարկես հավաքել մեծ քարեր, հետո փոքր  քարեը և սիլիկոնի օգնությամբ մի մեծ աշտարակ կամ ճանապարհ պատրաստել կամ ցեխ անել, որպեսզի տուն կառուցենք, երեխան հավեսով խաղալով կանի, արդյո?ք դիդակտիկ խաղ  չէ այս: /3տարեկան  Գաբրիելը սկսեց սև և սպիտակ գույներով ներկել քարերը և ասաց, որ շախմատի քարեր է պատրաստել:                                                Ճիշտ կազմակերպելով երեխայի  առօրյան, կնպաստենք նրա առողջ, բնականոն զարգացմանը :Այո առողջ, որովհետև  նա մեծանում է այնպիսի միջավայրում, որտեղ չկան մեծեր և փոքրեր, բոլորս մեծ ենք,ոչ մի արգելք չկա :

Անտարբեր չեմ կարող անցնել  առօրյայում օգտագործվող  փափուկ խաղալիքներին, որոնք հաճախ տեսնում ես երեխաների ձեռքերին:Առաջին տպավորությունը շատ լավ է. գունավոր է, փափուկ է` շնիկ է ,նապաստակ է և այլն: Դեռ չեմ ասում,թե փափուկ խաղալիքը օրը քանի անգամ է ընկնում հատակին և երեխան այն երբեմն քսում է իր դեմքին, փորձելով գրկել և սիրել: Ավելի լավ չէ երեխաները նախավաժանքի ժամանակ շնիկներ  դառնան ,սկսեն   շնիկի նման ջուր խմել, նրա պես քայլել և հաչալ:Հետո դուրս ենք գալիս բակ, հանդիպում ենք շնիկների:Երեխաները պատմում են իրնց տեսած կամ պահած շնիկների մասին:Մուլտֆիլմեր ենք դիտում, մեզ ծանոթ հեքիաթների մեջ փորձում ենք հիշել,  թե շնիկները որ հեքիաթներում են ապրում: Նկարում  ենք շնիկին , հեքիաթներ ենք հորինում: Շնիկի  ընկերներին   ենք կանչում:

http://www.youtube.com/watch?v=6YuwkugdAlQ&feature=player_embedded

Այդ նույն խնդիրները կարող ենք լուծել ամեն օր երեխաների հետ վայրկյան առ վայրկյան,այնպես որ ոչ մի երեխա չհոգնի, չձանձրանա, ինչպես հաց ուտելիս կամ հեծանիվ քշելիս:Ինքներս էլ չենք նկատում, թե երբ եկավ երեխաներին ճանապարհելու  ժամը: Նոր դպրոցի նախակրթարանի 2-3 տարեկաները խաղում են առօրյայում իրականացված  բոլոր խաղերով, իրենք էլ չնկատելով թե ինչպես են       օր –օրի մեծանում: