Архивы

Աշխատանքային նախագիծ10.06.2019-14.06.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական ՝ Ինքնագլորներ , օղակներ , գնդակներ  «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20 
  • 1.Ամառային լողափ
  • Երկուշաբթի —   Մեծ լվացք Տաք ու սառը ջուր /արևի տակ տաքացող ջուր/
  • Երեքշաբթի — Գունավոր գլաքարերի քաղաք
    Չորեքշաբթի — Բնագիտական փորձ <<Գունավոր անձեռոցիկը>>
    Հինգշաբթի —  Բնագիտական փորրձ << Բանկայի մեջ ջուրը չի թափվում>>
  • Ուրբաթ- — ավազանկարչություն

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Շաբաթվա ոտանավոր

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԺԵՂԸ

Աթաբեկ Խնկոյան

Արևը անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:


Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
– Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձաձ խոտը զուր կորչ
ի:

  • Հեքիաթ-ներկայացում.Հ. Թումանյան « Ծիտը »
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Դաստիարակների սեմինար պարապմունք

Երկուշաբթի

Հինգշաբթի

Ծրագրում՝    13:30-14:30. Դաստիարակների երաժշտական սեմինար պարապմունք.

Реклама

Մարզական ստուգատես

Նախակրթարանի սաները և ծնողները մարզվում են տանը և պարտեզում:

Անանյան Վահե և քույրիկ

Սարգսյան Սարգիս և մայրիկ


Մարզական ստուգատես

Մկրտչյան Արսեն և եղբայր

Մանուկյան Գայանե և եղբայր

Դաստիարակների սեմինար

Այսօր դաստիարակների պարապմունքը սկսեցինք Նելի Արղությանի ծննդյան շնորհավորանքով:Ներկա էր նաև Տաթև Բլեյանն,ով առաջարկեց ցանելու նախագծերը նվիրել Նելիին: <<Ձոն Նելիին>>՝ սերմնացան, ածիկացան…

Պատրաստվելու ենք <<Զատկական ծեսին>> : Մերի Խանջոյանի օգնությամբ կարելու ենք մարզական սպունգե գույք:Խոսեցինք գործուղման, կրթական ծրագրերի տարածման, մշակման մասին:Անմոռանալի օր էր այսօր: Նել ջան, էլի ու էլի շնորհավոր:Ուրախ ենք, որ հենց դու ես մեր կողքին:

Մարզական ատուգատես

Ձոն մայրիկին

Նախակրթարանի դաստիարակները և ծնողները մասնակցեցին մարզական ստուգատեսին:Քոլեջի ծնողներն ուրախ տրամադրությամբ,հավեսով պարելով, երգելով մարզվեցին:Վերջում ցանկություն հայտնեցին նորից մասնակցելու:

Մարտ ամսվա հաշվետվություն

Գարնան զարթոնքի նման ծնվում էին « Ձոն մայրիկ » նախագծերը: Ի՞նչ նվիրել մայրիկին, որ երեխայի ձեռքով նկարած, պատրաստված լինի, որ իրականում մայրիկը կրի, օգտագործի:Երեխայի մոտ ձևավորել ուշադրություն, վստահություն, նվիրելու կարողություն: Նախակրթարանում ծնողական ակումբն ինչպես միշտ ակտիվ էր:

Պատրաստեցինք Բատիկա շարֆեր:

Ձոն մայրիկներին

Ձոն մայրիկին

Շնորհավոր Մարտի 8

Ծնողները մասնակցեցին « Ձոն մայրիկ » մարզական ստուգատեսին: Հետաքրքիրն այն էր , որ հաջորդ օրը մարզված ծնողները ողջ մարմնով բռնվել էին: Ցանկություն էին հայտնում նորից մասնկացելու:Մարզական ատուգատես

Ծնողների լավագույն նվերներից էր հանդիպումը Արևելյան դպրոցի ծնող -հոգեբան Արմինե Փաշայանի հետ:Ծնողական ակումբ

Ծնողներն իրենց հուզող հարցերի պատասխաններն էին բացահայտում:

Գարնանը շատ ենք լինում բակում: Ուրախ մարմնամարզություն, զբոսանք, ազգային խաղեր ենք կազմակերպում, թռվռում, վազում, 2-5 տարեկաններն են իրենց խաղերի հեղինակը:

Ազգային խաղեր

Ռոդարիական մարմնամարզություն

Ես կարողանում եմ

Թավալգլոր զարգացումներով շաբաթվա մեկնարկ

Ուրախ մարմնամարզություն

Մարզական պարապմունք

Մարզական ստուգատեսին ընդառաջ

Ջանի Ռոդարի… Երևակայությունը սահման չունի,այն միշտ իմ խմբում է:

Հեքիաթասաց մայրիկը

Ջ. Ռոդարին նախակրթարանում

Ցրված Ջովանին

Աղայանական օրերին ընդառաջ…

Աղայանական օրեր.

Գարնանային զբոսանք

Երգեր Երաժշտական պարապմունք

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Ամենի ինչ մեր պարտեզում ձեռագիր է

Ջ. Ռոդարին նախակրթարանում

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա

Բնագիտական գործունություն

Խաղողի վազ

Յուրիապատումը շարունակվում է

Գարնանային զբոսանք

2-5 տարեկաններն իրենց ստեղծած խաղերի հեղինակն են, բայց չեն մոռանում խմբով արտասանել և երգել իրենց սիրած երգերը:

Խաղ-ասիկներ

Հավիկը               

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
– -Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Թավալգլոր զարգացումներով շաբաթվա մեկնարկ

Թավալգլոր զարգացումների շաբաթվա գիրը կարդալուց հետո, ես որպես դաստիարակ կազմակերպում եմ գործունեությունը, բայց հետաքրքիրն այն է, երբ տիրար Բլեյանի բլոգի գրերին հետևում են իմ խմբի ծնողները և երեխաները: Առավոտյան Գրիգն ասաց.

-Այսօր թավալգլորիկ գլուխկոնծիի օր է: Իմ փորիկը գնդիկ բոքոնիկ է, լավ թավալգլորիկ է, բայց գլուխս մեծ է :