Архив | Январь 2016

Աշխատանքային նախագիծ 01.02.2016-05.02.2016

Ձմեռային դպրոց

Ջերմաստիճանը

0ր՝ 01.02.2016-   21

օր՝ 02.02.2016-   22

0ր՝ 03.02.2016-   21

օր՝ 04.02.2016-   20

ր՝ 05.02.2016-   20

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Ծնողակաբ ակումբ

  • Թումանյանը՝ մանկագիր   
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Ընտանեկան նախագիծ
  • Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ)

 

Ծնողակաբ ակումբ

Ակումբային, անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ

  • Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Թումանյանական կերպարների վերլուծություն
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
  • Թումանյանի ամենահերոսը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություն

Հ.  Թումանյան <<Ծիտը>> տիկնիկային թատրոն

Ներկայացնում են ծնողները:

Հ.  Թումանյան  <<Երկինքը փուլ է գալիս>> բեմադրում են  ծնողները և 2-4 տարեկանները:

Հ. Թումանյան, <<Մանկական ոտանավորներ>>  ներկայացնում են 2-4 տարեկանները:

Դդմածես /Զրուցույց դդում/

Բոլոր երեխաները տանից բերում են դդում:

1.Դդմագովք

2. Նկարում  ենք դդում

3.Դդումը որպես գնդակ:/Դդումով ուրախ մարմնամարզություն/

4.Դդումը որպես դհոլ:/ Երաժշտական խումբ/

Խափամայի ծես

Երգ — Պսակ-պսակ

Ոտանավոր — Հ, Թումանյան

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

 

Ծնողական ակումբը նախակրթարանում

Ծնողական ակումբը նախակրթարանում

Նոր դպրոցի նախակրթարանի տարատարիք խմբում համերաշխությունն  ու միասնականությունն  անզիճելի է:

2-4 տարեկանները պարտեզ են գալիս, որովհետև մայրիկները աշխատանքի են, 3-4 տարեկաններն էլ գալիս են, որովհետև ծնողներն են ուզում.  <<     Շատ      եմ  ուզում եմ , որ երեխաս պարտեզ գա,  շփվի, ընկերներ ունենա, նախապատրաստվի դպրոցին>> :

Երկու տարեկանները, որ դեռ չեն խոսում, կամ էլ նոր են սկսում բլբլալ, հաճախում են պարտեզ: Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ  են զգում փոքրիկները:

-Մամաս կգա, չէ՞, մամաս շու՞տ կգա, մամաս ու՞ր է գնացել:

-Ես կգնամ  մեր  տանը հաց կուտեմ:

-Ես կգնամ մեր տանը կքնեմ,  ես մեր տանը արդեն քնել եմ:

— Իմ խաղալիքը չեմ  բերի պարտեզ

Ի՞նչ անել, որ 2- 4 տարեկանները, որ դեռ նոր են համակերպել  տանը,ընտանիքին, հիմա էլ՝ պարտեզ, խմբասենյակ ու առանց մայրիկի :

Ինչպե՞ս  2-4 տարեկանների համար պատեզը, խմբասենյակը  տուն, ընտանիք, ընտանեկան միջավայր դարձնել: Եթե ուզում ենք , որ պարտեզը իրոք մանկան տուն լինի, ուրեմն՝

Նախակրթարանում գործում է Ծնողական ակումբ:

Ծնողը և դաստիարակը հանագործակցում են:

Ծնողի մուտքը ազատ է պարտեզում:

Ծնողը մասնակից է նախակրթարանում իրականացվող ծրագրերին:

Ծնողը  խմբի երեխաների ընկերն է:

Ծնողը հեղինակային կրթական ծրագրի մասնակիցն  է  և տարածողը:

Ծնողը սովորում և սովորեցնում է:

Ծնողը գիտի՝ իր երեխան ի՞նչ է արել պարտեզում և ի՞նչ  պետք է անի տանը:

Համոզվում ենք,որ  պարտեզում ծնողի դերը շատ կարևոր է և  անհրաժեշտ:

Նոր դպրոցի նախակրթարանում ամեն շաբաթ գործում է Ծնողական ակումբը:

Հանդիպում ենք ծնողների  և երեխաների հետ: Չեմ կարող չարձագանքել  Ծնողական ակումբի  անդրանիկ հադիպման մասին: Բոլոր ծնողներին թվում էր, որ եկել են ծնողական  ժողովի:
Ծնողական ակումբի մեկնարկ

Այնուհետև   ճամփորդության  գնացիք Արարատի մարզ՝  գյուղ  Մրգանուշ :                         

  Լոշիկ ենք թխում

Ծնողները  օր օրի համախմբվում են :

  • Լոշիկ էլ թխեցինք, իրար հյուրասիրեցինք,պարեցինք, երգեցինք , խաղացինք: Մեծ և փոքր ընկերներ ենք: Խմբում կարևոր սկզբունք մշակեցինք՝ յուրաքանչյուր երեխա  անհատականություն  է: Հետո էլ ծնողներին ծանոթացրեցի  Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին:Մասնակցեցինք Սեբաստացու օրեր    նախագծին:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Թթու  դրեցինք,  Թթուդրիկ  մեր դրած թթվով հարիսա կերանք

Սեբաստացու օր.հարիսայի  ծես:

Հետո էլ Նախապատրաստվում ենք Ամանորին

Ամանորի ծեսը նշեցինք:

Ծնողների  ոգևորությունը և պատասխանատվությունը  այնքան  մեծ է, որ  ասյուհետ ամեն շաբաթ մեկ ծնող է Ծնողական ակումբը վարելու:

1.Ծնողական ակումբ

  • 2. Առաջին ձյունը
  • 3.Կաթիլից ծով համերգային ծրագրից 
  • 2016թ հունվարի 11-ից  շարունակվելու էին  ուսումնական բնականոն պարապմունքները, սակայն ՀՀ  գրանցվեց  H1N1 վիրուսային հիվանդությունը, ինչի
  • պատճառով էլ ֆիզիկական միջավայրում դադարեցվեցին մեր պարապմունքները, բայց անհանգստանալու կարիք չկար: Աշխատանքային նախագծերը  մեկ ամիս  կազմակերպվեցին  առցանց հեռավար ուսուցմամբ:
  • Ծնողների համար  անակնկալ էր  պարտեզում առցանց-հեռավար ուսուցմանը մասնակցելը:
  • Շատ ծնողներ նյութ պատրաստել  չգիտեին:
  • Ծնողների արձագանքը
  • Երեք շաբաթվա ընթացքում մեդիահմտություների կարողություներին  ավելի լավ սկսեցինք տիրապետել`  Ձեր  և ինչու չէ նաև  բարեկամի, ծանոթի միջոցով :
  • Արսենի մայրիկն էլ ասաց.
  • — Ի~նչ լավ է, եղբայրը  դաս է անում,  Արսենն էլ է ուզում աշխատել: Շատ լավ է, որ պարտեզում էլ է իրականացվում նման  նախագիծ:
  • Առցանց-հեռավար ուսուցում

Մաղադանոս

petrushka-2-e1348138729825

Ունի 2 տարատեսակ՝

  • արմատապտղային
  • տերևային,

որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։

 

 

Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է, որ սերմում պարունակվող զորությունը կարող է ոչ միայն սերունդների շարունակությունն ապահովել, այլև ունի բուժիչ հատկություններ։

Այն բույսերի, որ առավել հաճախ ենք օգտագործում սննդի մեջ։

Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսի արմատը, կանաչ մասը, սակայն առավել մեծ բուժիչ զորություն է կուտակվում սերմի մեջ։
Սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր:

Եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունեն դաշտանային պարբերությունը կարգավորող հատկություն։ Օգտակար են առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, միզապարկի և երիկամների բորբոքման դեպքում:

Թուրմ. 1 թ/գ տրորած սերմը 8-10 ժամ թրմեք կես լիտր սառը զտված ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օր 3 անգամ։

Եփուկ. 1թ/գ սերմը 4 ժամ թրմեք 200 մլ տաք ջրով (65-75 C) ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Փոշիացրած սերմ. Խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Մազաթափություն – Փոշիացրած սերմին խառնեք գոլ զտված ջուր այնպես, որ ստացվի համասեռ շիլայանման զանգված, ներմերսեք գլխամաշկին։ Կես ժամից լվացեք ոչ շատ տաք ջրով։

Petroselinum_crispum_-_Köhler–s_Medizinal-Pflanzen-103

ԴԴՈՒՄ

1024px-2006-10-18Cucurbita_pepo02Դդում

Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է

 

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին),օսլավիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

 

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:

 

Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:

Cucurbita_maxima_Blanco2.320DSCN8540-e1348138824380Image_619Image_620 imgres