Архивы

Ալիսա գլորիկ

Ալիսա գլորիկ

Ալիսա գլորիկ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին :Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… , որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Ես իմ…:  Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որ  ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

_Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

_Ինչպե՞ս  ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա   շարունակ ոտքերն է շարժում ու թիավարում է ձեռքերով, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ: Հենց այդ Սպերլոնգում էլ  ա Ալիսան  սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

_Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:  Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որԱլիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է: Ալիսան  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ  չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապիկն ու տատիկը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից   առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:  Խեղճ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:

Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Բակ –պարտեզի բարեկարգում

  • Բակ –պարտեզի բարեկարգում
  • Հարգելի՛ ծնողներ, պապիկներ և տատիկներ.
  • Մարտի  19-ին՝ ժամը 11:00, աշխատում ենք Նոր դպրոցի նախակրթարանի  բակ –պարտեզում
  • DSCF6024
  • Ծրագրում .
  • 11:00-12:30 Աշխատանք բակ-պարտեզում
  • Բակ-պարտեզի նախագծի մշակում, քննարկում /
  • Խորհրդատու ծնողների ընտրություն/ բակ-պարտեզի գծագրողներ/
  • Վարդատունկ / անրաժեշտ է փաթաթվող վարդի տնկիներ/

 

Մեր հյուրերը…

N Ազգանուն , անուն Ծննդ.օր, ամիս, տարի Քաշը հասակը Կրծք. Կեցվ. Ատամ Փող. Տես. Լսող.
1. Մանուկյան  Սամվել 01.03.2012թ 15 95 55 50 55
2. Հակոբյան  Արփի 07.11.2011թ 16 110 58 50 52
3. Ալեքսանյան  Լիլիթ 06.10.2011թ 12 92 54 50 51
4. Իստոյան  Ինեսսա 18.08.2010թ 14 105 52 50 54
5. Սողոյան Արինա 26.12.2011թ 13 98 55 48 54
6. Դեմիրճյան  Մարիամ 01.11.2010թ 16 110 55 49 54
7. Հովսեփյան  Էլեն 28.01.2011թ 13 95 51 52 49
8. Առաքելյան  Գևորգ 01.09.2010թ 14 101 54 52 54
9. Հարությունյան Արման 27.03.2010թ 18 116 59 52 51
10. Ղասաբյան  Հրաչ 22.06.2011թ. 12 99 55 49 51
11. Մկրտումյան  Սուրեն 30.03.2012թ 13 95 53 49 52
12. Ավետիսյան  Մոնիկա 07.10.2012թ 15 94 56 49 50
13. Ավդալյան  Դավիթ 19.02.2010թ 18 112 58 54 58
14. Գալիկյան  Հովհաննես 01.10.2009թ 13 97 54 52 52
15. Հովհաննիսյան  Դավիթ 17.08.2011թ 11 94 50 49 53
16. Մկրտչյան  Իգոր
17. Ալեքսանյան  Մարգարիտա 08.12.2010թ 17 102 59 49 52
18.

Տասը պատվիրան ծնողներին

Տասը պատվիրան ծնողներին

Տասը պատվիրան ծնողներին

  1. Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները  հանդիպումներն են   երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Հիշի՛ր, որ արվածը, միևնույն է, երեխայի համար բավարար չէ,  միաժամանկ նրա համար ամեն ինչ արվել է:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որոնց մոտ պետք է աճի ոչ թե սեփական երեխան, այլ՝ ի պահ տրված հոգին:
  9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որ չես ուզենա անեն քոնին:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծահասակ: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան —  տոն է,  որ դեռ ձեզ հետ է: