Архивы

Համայնքային Համբարձման ծեսը

Դիպլոմային  աշխատանքի նախապաշտպանություն  

Նախագիծ. «Համբարձման ծես << Արևելյան լանջերում>>

Մայիսի 19-ին ժամը 11:00-12:00

Մասնակիցները` քոլեջի գործող  դաստիարակ-ուսանողները  , ծնողներ, երեխաներ,   արևելյան  դպրոցի նախակրթարան

Համբարձման ծիսակատարությը բաժանված է երկու  մասից`

11:00-11:30 Նախապատրաստական աշխատանք.

11:30-12:30 Ծիսական արարողություն

Պատասխանատուները ` քոլեջի ուսանողներ.

1.Ադամյան Արփինե, Աջափնյակ, թիվ 37 մանկապարտեզ

2.Պետրոսյան Լուսինե,Աջափնյակ,թիվ 37 մանկապարտեզ

3.Մուրադյան Ռուզաննա,  Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

4.Հովհաննիսյան Անուշ,Ավան, թիվ 54 մանկապարտեզ

 

5.Մուրադյան Սյուզաննա,   Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

6.Սիմոնյան Ջուլիա, << Մխիթար սեբաստացի>> կրթահամալիր

7.Տաթև Սահակյան , արևելյան դպրոց-պարտեզ

8.Երանոսյան Աննա, Արաբկիր <<Փայլակ>> մանկապարտեզ

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`

  • ուսումնասիրել Համբարձման ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Օգտագործվող թվային միջոցներ՝

  • անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Արդյունքը`

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների տեսքով:

Պատասխանատուները   գալիս են ժամը  մայիսի  19-ին` 10 :00-ին : Բոլոր խմբերը իրենց  հետ բերում են ծաղիկներ և  ուռենու ճյուղեր:

 

Տաթև Սահակյան և Ջուլիա Սիմոնյան

Համբարձման ծես` «Ծաղկահավաք, պսակների պատրաստում» Արևելյան լանջերին.

 

Անուշ Հովհաննիսյան

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

 Աննա Երանոսյան 

Կաթնապուր

Առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը` պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Արփինե Ադամյան և Լուսինե Պետրոսյան

Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ` բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով` մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռչում» են ծաղկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռչելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը միասին  հավաքվում են  և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Մուրադյան Սյուզաննա և Մուրադյան Ռուզաննա

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը,`երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

 

Դիպլոմային աշխատանք, ապրիլ ամսվա հաշվետվություն

  • Նախադպրոցական   հաստատության   դիպլոմային   աշխատանքի   կառուցվածքը

    Ղեկավար` Նառա Նիկողոսյան

    Դաստիարակ`  Աննա Հայրոյան

    Դիպլոմային աշխատանքային  խմբում   ութ հոգի  են

    Ամեն շաբաթ  11:00-13:00 հանդիպում  ուսանողների հետ

    Արված աշխատանքների քննարկում

    Նյութերի պատրաստում, խմբագրում

    Բլոգավարություն

    Հաջորդ շաբաթվա աշխատանքային նախագծի մշակում

    Շաբաթվա նախագծի հաշվետվություն

    Կիրակի   օրերին  աշխատանքային  նախագիծ  եմ  ուղարկում  ուսանողներին:

    Շաբաթվա մյուս բոլոր օրերը 19:00-24: 00 աշխատում ենք առցանց:

     

1.Հովհաննիսյան Անուշ

Համայնքային ծես

Ես բարձր եմ, դու` ցածր

Պուտ, պուտ

Ձոն մայրիկներին

Ծաղկազարդ-Զատիկ

2.Պետրոսյան Լուսինե,Աջափնյակ,թիվ 37 մանկապարտեզ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլի7

Սուրբ Զատիկ

   3.Տաթև Սահակյան

Կրթական փոխանակումներ Բյուրականի մանկապարտեզում

Ռոդարիական երկուշաբթի

Աղայանական

Մարզանք-Ռոդարի-Աղայան

Լեգո-փուչիկներով հինգշաբթի

Ջանգյուլում

Տրո՜փ-տրո՜փ-տրո՜փ

Մարզական-ստեղծագործական

Ապրիլի 16-19-ը նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում

«Կանաչ պատ» նախագծի հրավեր

Սեբաստացի-ծնող-սովորողի «քայլը»

Արևելքի «Կանաչ պատ» նախագծի իրականացումը

Մարզական առօրյա

Արևելքի «ծաղիկ» ծաղիկները

Արևելքի «Նոր խաղադաշտ» նախագիծ

4..Մուրադյան Սյուզաննա,   Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ  

/ ապրիլ ամիսն  ցույցերի պատճառով երեխաները չեն հաճախել պարտեզ

5.Ադամյան Արփինե, Աջափնյակ, թիվ 37 մանկապարտեզ 

6.Երանոսյան Աննա, Արաբկիր <<Փայլակ>> մանկապարտեզ

7Սիմոնյան Ջուլի

Հեծանվաերթ-ֆոտոպլեներ-քայլարշավ. Փարաքար

Կրթահամալիրի խումբը Բոլնիսում է

Բոլնիսյան կամուրջներ. Օր առաջին

Բոլնիսյան կամուրջներ. Օր երկրորդ

Բոլնիսյան կամուրջներ. Օր երրորդ

Բոլնիսյան կամուրջներ. Օր չորրորդ

Այգեգործական աշխատանքների օրացույց

Նախահամերգային փորձեր.Բոլնիս

Կրթահամալիրի խումբը Բոլնիսում է

8. Մուրադյան Ռուզաննա / վատառողջ է ,վիրահատվել է, ներկայացնելու է բժշկական փաստաթուղթ

 

 

Դիպլոմային աշխատանք, հաշվետվություն

Նախադպրոցական   հաստատության   դիպլոմային   աշխատանքի   կառուցվածքը

Ղեկավար` Նառա Նիկողոսյան

Դաստիարակ`  Աննա Հայրոյան

Դիպլոմային աշխատանքային  խմբում   ութ հոգի  են:

Ամեն շաբաթ  11:00-13:00 հանդիպում  ուսանողների հետ:

Արված աշխատանքների քննարկում:

Նյութերի պատրաստում, խմբագրում

Բլոգավարություն

Հաջորդ շաբաթվա աշխատանքային նախագծի մշակում

Շաբաթվա նախագծի հաշվետվություն

Կիրակի   օրերին  աշխատանքային  նախագիծ  եմ  ուղարկում  ուսանողներին:

Շաբաթվա մյուս բոլոր օրերը 19:00-24: 00 աշխատում ենք առցանց:

 

Դիպլոմային աշխատանք

Հաշվետվություն

1.Հովհաննիսյան ԱնուշԱվան, թիվ 54 մանկապարտեզ

Արթնացիր բնություն

Խաղեր ենք խաղում

Չիք-չիք խափանենք

Ծաղկազարդ

Ակլատիզ պապ և Ուտիս տատ

Հորինում ենք հեքիաթ

Գարնանացան

Ծաղկազարդ

Փոքրիկ բնապահպանները

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Տնկում ենք ծաղիկներ

Դիտարկում

Ածիկացան

Հետաքրքիր է․․․․․

2.Ադամյան Արփինե, Աջափնյակ, թիվ 37 մանկապարտեզ

Տարեգաթա

Ծառատունկ, ծաղկատունկ

Գարնան զարթոնք

Զատկածառ, հեքիաթի հորինում

Գարնան զարթոնք

  Զատկական խոհանոց

Բանջարահավաք

 

3.Պետրոսյան Լուսինե,Աջափնյակ,թիվ 37 մանկապարտեզ

Առավոտյան ծես

Ծաղակազարդ ,գարնան զարթոնք

Ծառատունկ,թիվ 37 մանկապարտեզ 

Խոշորացույցով դիտարկում,թիվ 37 մանկապարտեզ

4.Մուրադյան Ռուզաննա,  Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

  Գարնանային զրույց

 Արթնացնում ենք ծառերին 

Ձու ներկոցի

Ծառզարդար

Ձու դատարկոցի

 

5.Երանոսյան Աննա, Արաբկիր <<Փայլակ>> մանկապարտեզ

 Ածիկացան

Տիկնիկների պատրաստում

Զատկածառ

Տոխնոլոգիա

6.Տաթև Սահակյան

Պատրաստում ենք միջինքի գաթա

Ակլատիզ

Ծառզարդար-Զատիկ

Զատկահանգստյան կիրակի

Պարտիզապուրակային պատում

Զատկական․․․

Գյումրու «Արձագանքի» արձագանքը

Ազգային խաղ՝մամի-մամի

Զատկե ձվիկներ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Ջա՜ն,ղափամա

Պատրաստվում ենք հարսանիքի

7.Սիմոնյան Ջուլի

«Իսկական սարալանջ» #1

Տեառնընդառաջի ծեսը կրթահամալիրում․ Ավագ դպրոց

Բակային խնամքի աշխատանքների գրաֆիկ

8.Մուրադյան Սյուզաննա,   Արաբկիր, թիվ 22 մանկապարտեզ

Ծաղկազարդարի (Ծառզարդարի) հիմնական ծիսական գործողությունները

Ծաղկազարդարի (Ծառզարդարի) հիմնական ծիսական գործողությունները

Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու,
ուռենու պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության,
պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու
տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և
ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ: Ծառը զարդարում էին շորի
պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար,
որը խորհրդանշել է գարնան գալուստը:
Աստվածաշնչի մեջ կարդում ենք. «Եվ Տեր Աստված արևելյան կողմը` Եդեմի մեջ,
պարտեզ տնկեց` «Եդեմի պարտեզը», ու իր շինած մարդը հոն դրեց: Եվ Տեր Աստված
պարտեզին մեջտեղը Կենաց ծառը` Բարին ու Չարը գիտենալու ծառն էլ բուսցուց»:
Քրիստոնեության շրջանում վերաիմաստավորված կենաց ծառը նույնացվել է
Աստվածածնի հետ, այն առնչվում է խաչի, խաչափայտի, դրախտի հետ:

Ծառզարդարի ճյուղի ձևավորում
Այգու էտած ճյուղերից մեկը զարդարում են ներկած, ձևավորած զատկական ձվերով,
զատիկներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով, գույնզգույն
ժապավեններով, եռասայր մոմերով: Ճյուղերին կարելի է ամրացնել եգիպտացորենի
հատիկներից պատրաստված ադիբուդի: Կարելի է կախել նաև ձևավորման այլ
պարագաներ:

Ծաղկազարդի օրվա մանկանց ծիսական երթը
Ծաղկազարդին կազմվել է երեխաների մի խումբ, որն այցելել է գյուղի բոլոր
ընտանիքներին, բարեմաղթանքներ հղել, Զատիկի ծեսի համար հավաքել հատկապես
ձվեր: Քանի որ սաները միայն նախակրթարանի տարածքում են, այցելում են խմբերից
մեկին, որը նախօրոք պատրաստում է հյուրասիրությունը՝ չներկած ձվեր, «հատիկ»,
քաղցրավենիք, ընդեղեն, խնձոր, և այլն:
Խմբի սաների ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր: Նրանք
դիմում են տանտերերին.
— Ծառզարդար, Ծառզարդար, ձեր տուն էկանք, Ծառզարդար:
Ապա հերթով կարող են ասել ինչպես բարեմաղթանքներ, այնպես էլ՝ մանկական
«զգուշացնող, վախեցնող» հղումներ: Օրինակ՝
— Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
— Ով էլ չտա` չոր քարին նստի:
— Ով մեր փայը տա` դալարի շեն մնա:
— Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
— Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:
Կարող են ինքնուրույն ստեղծել այլ հղումներ, օգտագործել այլ աղբյուրներից գտած
նմուշներ:
Այդ ընթացքում կարող են երգել «Կարկաչա» ծիսական երգը, որը ոչ թե սկզբից մինչև
վերջ է կատարվում, այլ փոքր հատվածներով, այն պահին, երբ հարմար է կամ
անհրաժեշտ:
«Տանտերերը», որոնք նախօրոք պատրաստել են հյուրասիրություն, հերթով դնում են
սինիների և դույլերի մեջ: Երեխաներն էլ իրենց հերթին տանտերերին նվիրում են
ուռենու օրհնված ճյուղեր, որոնց վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն:
Դրանցով մեկը թեթև խփում է մյուսի մեջքին և ասում.
— Մեջքը տեղը, կամքը` տեղը:
— Քամու տեղ, սրտի դեղ:
— Թող բոլոր հիվանդություները մեզանից հեռու մնան:
— Եվ այլն:
Նախկինում անցկացնում էին հավերին, որ գեր լինեն: Կարելի է ուռենու ճյուղերից
հյուսված օղակի միջով անցկացնել մանուկներին, որ առողջ լինեն, չհիվանդանան:
Ծաղկազարդի ասիկներ, բարեմաղթանքներ, մանկական «զգուշացնող, վախեցնող»
հղումներ
«Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով,
կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ
առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ
ստանում»:
 Զարդ, զարդ, ծաղկազարդ, գարնան գովք ու զարդ, ծաղկազարդ ու ծառզարդար:
 Ով որ չտա իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն` իրենց թթուն,
Ով որ կտա իմ երկու ձուն,
Աստված պահե իր փեսացուն:
 Դուրս գանք, պատարագ անենք,
Չալ եզը մորթենք, մատաղ անենք,
Մատաղ սիրողը երկու ձու տա,
Զատկին խաղանք, քեֆ անենք,
Մինն ինձի, մինն իմ ընկերին,
Ով որ տա` զիզի բարձին նստի,
Ով չտա` չոր քարին նստի:
 Խունկ առեք, մոմ առեք,
Տասներկու պատարագ արեք,
Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
Ով որ բերե` շեն մնա,
Ով չբերե` հավի փորին դեմ կենա:
 Կարկաչա, կարին քյաչա,
Սև եզան սև սամոդա,
Կարմիր կովը շատ եղ կուտա,
Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:
 Օրհնվեք, յոթը որդով սեղան նստեք:
Ծաղկազարդի խոհանոց
«Հատիկ»
Խաշած ցորենը, սիսեռը, չամիչն ու շաքարահատիկները (կամ շաքարավազը) խառնել
իրար: Լցնել որևէ հարմար ափսեի մեջ, ձևավորել: Տուն այցելող մանուկներին
նվիրաբերելու համար հատիկը լցնել մեկ անգամ օգտագործվող բաժակների մեջ, վրան
շարել գունավոր կլոր կոնֆետներ:
Զատիկին կատարվող ծիսական գործողությունները

Ակլատիզի վերջին փետուրն հանելու գործողություն

Այնթափցիները, որոնք փետրազարդ սոխը (Ակլատիզը) կոչում էին Խուլուճիկ, Մեծ
պասի վերջին օրը այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց
պատկերացումների, սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն
ամբողջովին` թռչուն, որ թռչում — գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով:
Այս գործողությունը կարելի է խաղալ երեխաների հետ

Հյուրասիրություն

Ափսեի մեջ լցնում են զատկական չամչով փլավ, ներկած ձվեր և հյուրասիրում
հարևաններին (դրկից):

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը
Ուտիս տատի երգը.
— Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Ամեն մարդու դեղ ունեմ,
Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:
Ուտիս տատը և Ակլատիզի զրույցը
Ուտիս տատը համոզում է Ակլատիզին, որ որքան էլ վերջինս ճիշտ է արել, որ թույլ չի
տվել շատակերություն, անկարգություն, բոլոր դեպքերում մանուկը մնում է մանուկ, թող
երբեմն անմեղ մանկական անկարգություն անի, մի քիչ էլ շատ ուտի, չէ՞ որ նիհարել են:
Ակլատիզն արդարանում է, ասելով, որ չնայած նիհարել են, բայց առողջ են: Ուտիս
տատն էլ հորդորում է, որ Ակլատիզը թաթախվի մածնի մեջ, ելնի կտուրը, թևեր առնի,
թռչուն դառնա, թռչի, գնա:
Երեխաներից մի քանիսը մոտենում են Ակլատիզին, բռնում ձեռքերից ու տանում մի
կողմ, որտեղ մի քանի երեխա շրջան են կազմել և դարձել «թաս», որի մեջ «մածուն» կա:
Ակլատիզին մտցնում են շրջանի մեջ: Շրջանը փոքրանում է, Ակլատիզ — Խուլուճիկը
կքանստում է: «Թաս» երեխաները ձեռքերը առաջ են բերում ու ծածկում են Ակլատիզին:
Քիչ անց շրջանը բացվում է, Ակլատիզը, որն այդ ընթացքում արագ հագնում է նախօրոք
պատրաստած թևերը, թռչունի նման թևերը թափահարելով` հեռանում է:
Երեխաները բացականչում են.
— Չիք, չիք, Ակլատիզը չիք:
— Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:
Ուտիս.
— Օրհնվեք, յոթ որդով սեղան նստեք,
Հազար էսպես սեղան նստեք,
Ու ձեր մինը հազար դառնա,
Դռներդ միշտ բաց կենա,
Օջախներդ վառ մնա,
Էսպես առատ սեղաններ
Ձեզնից ամեն մինն ունենա:
Երեխաներից մեկը կամ բոլորն ասում են.
— Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»:
Ուտիս.
— Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց.
Բոլորը.
— Քրիստոս հարյավ ի մեռելոց:
— Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
— Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Երգում են «Սուրբ Աստված սուրբ» հատվածը Պատարագից:
Երգում և պարում են զատկական Յալալի պարերգը:
Շարունակում են ուրախ երգ ու պարով, ձվախաղերով:
Զատկական խոհանոց
Տես՝ Ռ. Հարոյան «Զատիկ», «Զատկի խոհանոց» բաժին
Խաղեր՝ Ծաղկազարդին և Զատիկին խաղալու համար

Խաղեր կարկաչայով
ա. «Անձրև»
Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են
շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել
լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:
բ. «Կարկաչա»
Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում կրծքի ուղղությամբ,
արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ
դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի
մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:
— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու
հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:
Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց
երաժշտության:
գ. «Ձվերն ու կարկաչաները»
 Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:
Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և
ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը,
կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի
ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը
շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է
գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական»
հարվածային ձայներ:
 Խաղ ուռենու օրհնված ճյուղերով
Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով,
գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով
շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով
կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով,
կանգնում շարքի դիմաց նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին
զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների
նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա
հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները:
Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:
 Բալուում խաղում էին Ծաղկազարդին բնորոշ խաղ:
10 – 12 տարեկան տղաները նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար
ձողեր, կարմիր ներկում դրանք: Խաղացողներից մեկը իր ձողը շեղակի դեմ էր անում
պատին, մյուսն իր ձողով հարվածում էր: Կոտրվածը հաղթողին էր բաժին ընկնում:
Կոտրվածները պահում էին Զատիկի թանապուրի տակ այրելու համար:
Անհրաժեշտ պարագաներ – թռչունների տիկնիկներ, պատրաստած ծառ կամ ծառի
ճյուղեր
Սուրբ Հարության տոն. Զատիկ
Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված
ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և
ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով
հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի:
Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:
Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում
կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու
նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության փայտ, որը որպես պատնեշ
դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են
փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝
թողնելով ձվարշավի տպավորություն:
Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն
համարվում է հաղթողը:
Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը
Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված
գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական
կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով
դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս
ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով
խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները
կողքից վանկարկում են.
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
Ամենաուժեղ թռչունները
Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝
մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու
փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի
մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած
ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝
ձուն:
Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ
սովորողների հետ:
Արագաշարժ թռչունները
Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են
իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ
պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը:
Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով),
կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:
Ճարպիկ թռչունները
«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ
«թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ
տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով
պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր
պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ
ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով
դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե,
բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա,
ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:
Արագակեր ձագուկը
Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում
կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում,
փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ,
հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ
առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:
Պահիր մայր թռչունին
Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած
շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը:
Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց
կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին
հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր
թռչունին, հաղթող է ճանաչվում:
Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար
բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»:
Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել
ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:
Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի
տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված 2-5
տարեկան սաների տարիքային խմբին:

Ավագ շաբաթվա խաղեր
Խնոցին հա հարեմ
Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու,
գոտկատեղից վերև ընկած հատվածով ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով,
ասում.
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ՝ սար հանեմ:
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ,
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,
Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
– Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
Երաժշտական խաղ «Ջրաղաց»
Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, ձախ ձեռքերը իրար ուսի
վրա դնելով, թեթև, կամաց վազքով պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»:
Նույն քանակով «ջուր» երեխաներ, մի փոքր հեռավորության վրա, իրար հետևից
շարված, կանգնած են: Նրանցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից
մեկի աջ ձեռքից, իսկ ձախով ցուցադրում է անիվի պտտվելու շարժումը: Երեխաներից
մի քանիսը կազմում են շրջան, դառնում «ջրաղացի քար» և մի փոքր հեռավորության
վրա կանգնում: Երբ «ջրաղացի անիվը» սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած
երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ վանկարկում.
«Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ ռիթմիկ հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու
անիվը դառնում են ցորեն և մոտենում ջրաղացքարին: Վերջինս տեղում կանգնելով և
շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով
«Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է
պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը: Քիչ անց քարը նորից
կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով «Փառ,
փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:
Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան հնչողությամբ
հարվածայիններ կամ շրխկաններ:
«Խնոցի, հարոցի» – 1
Խաղում են.
ա. Երկուսով (ցանկալի է՝ դաստիարակները), յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր
դաստակից: Կանգնում են իրար դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է
դիմացինի աջ դաստակից: Նրանք դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է
նրանց ձեռքերին, իր ձեռքերով փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու
արտասանում կրկնակն ու առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային
ու, ծափ տալով, ասում. «Տփեցի»: Ապա հերթով կարող են թվարկել ներկաների
անունները, որնց կամ «տփում» են կամ՝ տալիս (տվեցի):
Տեքստը կարելի է շարունակել «բ» տարբերակով:
բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ – գալու
շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ շարժումով
առաջ ու ետ տանելով, ասում են.
կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին – Հոփփը, լըփփը (կրկնում են 2 անգամ)
Զըմփը, դըմփը (2 անգամ)
Ծափը, ծըփը(2 անգամ)
1. – Խնոցի,
– Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:
2. -Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
3. – Խնոցի,
– Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:
կրկնակ.-
Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի
ավարտից անմիջապես հետո, երգում են «Հարի, հարի, խնոցի» երգը:
«Խնոցի, հարոցի» – 2
Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը
թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է
մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` սար հանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
«Չիք–չիք, աղամ»
Խաղը կարելի է խաղալ.
ա. երկու խմբով,
բ. մեկը հարցնում է, մյուսը՝ պատասխանում,
գ. դաստիարակը, դասվարը, խաղավարը հարցերի միջոցով պարզում է՝ ի՞նչն է
խանգարում սանին, սովորողին, ի՞նչը չէին ցանկանա, որ լիներ:
Առաջին խումբ – Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ – Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում) այն
ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
– Աղամ, աղամ, ի՞նչն աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
– Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
– Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այն ամենը, ինչի գոյությունը չեն
ցանկանում:
Զատկական խոհանոց
Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ:
Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած
տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ
դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ
ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և
ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը
չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Զատկական ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում
էին և նախշազարդում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի
փնջիկ է թողնվում, իսկ սուր ծայրում` նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն
կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում կամ էլ հայելու
առջև:

Հաշվետվություն

Նախադպրոցական   հաստատության   դիպլոմային   աշխատանքի   կառուցվածքը

  • Ղեկավար` Նառա Նիկողոսյան
  • Դաստիարակ`  Աննա Հայրոյան
  • Դիպլոմային  աշխատանքային  խմբում   ութ հոգի  են:
  •  Ամեն շաբաթ  11:30-13:00 հանդիպում  ուսանողների հետ:
  • Արված աշխատանքների քննարկում:
  • Նյութերի պատրաստում, խմբագրում
  • Բլոգավարություն
  • Հաջորդ շաբաթվա աշխատանքային նախագծի մշակում
  • Շաբաթվա նախագծի հաշվետվություն
  •  Կիրակի   օրերին  աշխատանքային  նախագիծ  եմ  ուղարկում  ուսանողներին:
  •   Շաբաթվա մյուս բոլոր օրերը 19:00-24: 00 աշխատում ենք առցանց:
  • Դիպլոմային աշխատանք
  • 05-07.03.2018 հաշվետվություն

1.Հովհաննիսյան Անուշ   

Ակլատիզ պապ և Ուտիս տատ

Չիկ-չիկ խափանեն

Արթնացիր բնություն

ԾԱՂԿԱԶԱՐԴ

2.Պետրոսյան Լուսինե

Առավոտյան ծես

Ծաղակազարդ ,գարնան զարթոնք

3.Մուրադյան Ռուզաննա 

Գարնանային զրույց

Արթնացնում ենք ծառերին 

4.Ադամյան Արփինե

5.Երանոսյան Աննա  

6.Սիմոնյան Ջուլի

«Իսկական սարալանջ» #1

7.Տաթև Սահակյան

Պատրաստում ենք միջինքի գաթա

8.Մուրադյան Ռուզաննա

Նախադպրոցական   հաստատության   դիպլոմային   աշխատանքի   կառուցվածքը

Ղեկավար` Նառա Նիկողոսյան

Դաստիարակ`  Աննա Հայրոյան

Դիպլոմային  աշխատանքային  խմբում   ութ հոգի  են:

 Ամեն շաբաթ  11:30-13:00 հանդիպում  ուսանողների հետ:

  1. Արված աշխատանքների քննարկում:
  2. Նյութերի պատրաստում, խմբագրում
  3. Բլոգավարություն
  4. Հաջորդ շաբաթվա աշխատանքային նախագծի մշակում
  5. Շաբաթվա նախագծի հաշվետվություն

Կիրակի   օրերին  աշխատանքային  նախագիծ  եմ  ուղարկում  ուսանողներին:

Շաբաթվա մյուս բոլոր օրերը 19:00-24: 00 աշխատում ենք առցանց:

 

  • 1.Ադամյան Արփինե        Աջափնյակ, թիվ 37 մանկ.                                                                            2.Պետրոսյան Լուսինե    Աջափնյակ, թիվ 37 մանկ                                                                             3.Հովհաննիսյան Անուշ    Ավան  թիվ 54 մանկ                                                                                   4Մուրադյան Ռուզաննա  Արաբկիր , թիվ  22 մանկ   /բլոգում նյութ չկա/                                       5. Մուրադյան Սյուզինե    Արաբկիր , թիվ  22 մանկ    /բլոգում նյութ չկա/                                     6.Երանոսյան Աննա      Արաբկիր << Փայլակ >> մանկ    /բլոգ չունի /                                                   7.    Սիմոնյան Ջուլի                                                                                                                                         8.Տաթև Սահակյան (փորձառություն)

Դիմլոմային աշխատանքի նախագիծ

Հարգելի ուսանողներ, այս աշխատանքային նախագիծը տեղադրում եք ձեր բլոգներում:

Աշխատանքային նախագիծ 12.03.2018-17.03.2018

Ջ. Ռոդարի << Ի՞նչ կլինի, եթե>> հեքիաթի հորինում: 

Ի՞նչ կլինի, եթե ծառը բողբոջ տա:

Ծաղկազարդ ծեսին ընդառաջ…

Էտած ճյուղերը և տարածքը մաքրում եք:/ Պարտադիր երեխաները ունենում են ձեռնոցներ:

Պատրաստվում եք ծառատունկի:

Ածիկացան

Զատկական խաղերը << Աքլորակռիվ>>, <<Խնոցի>>, << Չիկ-չիկ>.

Զատկական երգեր`  <<Խնոցի-հարոցի>> , «Եկեք ծեծենք >>, << Գնացեք տեսեք>>

Տեխնոլոգիա`   ձվիկների , ճուտիկների պատրաստում

 

Զատկական շուտասելուկներհանելուկներԾուղրուղու ժողովածու,

 

  • Ուլուլիկ, պուլուլիկ,
  • Մեջը դեղին ուլունք:
  • Տուն ունեմ, դուռ չունի,
  • Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
  • Այսօր կլոր մարմար քար,
  • Վաղը թռչի վեր ու վար:
  • Զատկական ասույթներ
  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկն առանց ձվի չի լինի:
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
  • Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:
  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային նախագիծ 5.03.2018-7.03.2018ուրբ

Հարության Զատիկի ծեսը                        Աղբյուրը`  Մարինե Մկրտչյանի բլոգում          

1.Հնում մարդիկ ինչպես են <<արթնացրել>> իրենց այգու ծառերը:

Ճյուղ են հավաքել  և, ,թակելով ծառերի բները, սկսել են արթնացնել: Զրույց

<< Ծառերը արթնացե՞լ են>>

-Այո’, արթնացել են, որովհետև գարուն է եկել:

-Ինչի՞ց իմացաք, որ գարուն է:

-Արև  է, և ձյունը  հալվել է:

-Իսկ ծառն ինչի՞ց է իմանում, որ արթնացել է:

-Բողբոջ ունի:

2.Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:

2.Բնագիտական գործունեություն.Սերմնացան … Թաղարներ են ստեղծում.(ծաղկի կտրոնները դնում ենք թափանցիկ բաժակների մեջ և ամեն օր ուսումնասիրում խոշարացույցով մինչև արմատ տալը) :  Գարնանացան, սերմնացան,  նախ <<քանդեք>> գարնանացան բառը,  հասկացեք` ինչ բառերն են միացել, ինչ է նշանակում այն:

Հարցրեք, զրույց.

  • Եթե ձմռանը ինչ որ բան ցանեին ինչպե ՞ս կկոչվեր:
  • — Ձմեռացան  աշնանացան, ամառացա~ն…
  •  Ինչու՞ ձմռանը սերմ չեն ցանում:
  • Սերմերը որտե՞ղ են ապրում:
  • Ինչու՞ են սերմերը հողի մեջ ցանում
  • Ե՞րբ է սերմը արմատ տալիս և աճում:
  • Եթե շատ ջուր լցնե՞նք,  սերմը կաճի՞:
  •  /  Երեխաների հետ  գնացեք և խանութից սերմեր գնեք/

3.<<Իմ թաղարը>>  ընտանեկան նախագիծ:  Տանը ծնողները երեխաների հետ ծաղիկ են տնկում և հետևում են  ամեն օր ջրելով, խնամելով,դիտարկելով: Տեսանույթ, ծաղկի մասին տեղեկություն, ի՞նչ ծաղիկ է տնկում, տերևներն ինչպիսի՞ն են և այլն:

4.Վերցնում են ուռենու ճյուղերն ու միմյանց մեջքին թեթև խփելով` ասում.

-Մեջքը տեղը, կամքը տեղը,

Քամու տեղ, սրտի դեղ:

  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

4.Տեխնոլոգիա  Ակլատիզի, Ուտիս տատի և Նուրի տիկնիկների պատրաստում

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:

Ծառատունկ

Ծառզարդարի տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում: Եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։

Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել  էր Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո  բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:

Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:

Այս տարի Ծառզարդարը   մարտի 25-ին է: Դրան հաջորդում է Զատիկը: Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

Բնագիտական գործունեություն՝

Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում

  • 9:00-9:30 Տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ են հավաքում ծառերի, անտառների մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը:
  • Թաղարներ են ստեղծում:
  • Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
  • Ձվի հետ կապված փորձեր:

Տեխնոլոգիա

  • Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող»  այլ մանրուք լցնելով :
  • Նուրի,Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ ենք պատրաստում:
  • Ծիսական ծառն ենք զարդարում չրերով, քաղցրավենիքով…:
  • Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
  • Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը և գունավոր թելերով զարդարում դատարկված ձվերը. պատասխանատու`ծնող Հռիփսիմե Հակոբյան
  • Զատկական օրացույց

Ռադիո Բլբլան

  • Նկարներ, լուսանկարներ, տեղեկություններ, մեկնաբանություններ, ռադիոլուրեր, հարցումներ, ուսումնասիրություններ՝ ինչ գիտեն վերապատրաստվողները Ծաղկազարդի-Զատիկի  մասին, նշե՞լ են, ինչպես են նշել:
  • Ռադիո. Զրույցներ  Ակլատիզ պապիկի հետ
  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ

 

Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ

  • Բարի լույսի զանգեր զարկին,

 

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճղճղալեն անուշ-անուշ:

  • Վերցնում են ուռենու ճյուղերն ու միմյանց մեջքին թեթև խփելով` ասում.

Մեջքը տեղը, կամքը տեղը,

Քամու տեղ, սրտի դեղ:

  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
  • Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
  • Ես քեզ կտամ նուշի կթուն:
  • — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:

 

Ծիսական երգեր և պարեր

 

 

 

Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ  

Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:

Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր    

  1. Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
  2. Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին:  Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:

Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից գնումներ անելուց հետո կհամտեսենք կանաչեղենը)գելինայի տատիկը:


Խաղեր

  1. .Բակային – զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:
  3. Քարկտիկ
  4. Ուսումնական նյութ Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ 
  5. Զատկական ձվախաղեր
  6. Խաղողը հասել ա, հասմսել ա

Զատկական հանելուկներ

Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տոնին նախորդող շաբաթ

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր:    «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Նախադպրոցական (հեռավար)

Ուսանողների բլոգներ

  • 1.Ադամյան Արփինե        Աջափնյակ, թիվ 37 մանկ.                                                                            2.Պետրոսյան Լուսինե    Աջափնյակ, թիվ 37 մանկ                                                                             3.Հովհաննիսյան Անուշ    Ավան  թիվ 54 մանկ                                                                                   4Մուրադյան Ռուզաննա  Արաբկիր , թիվ  22 մանկ   /բլոգում նյութ չկա/                                       5. Մուրադյան Սյուզինե    Արաբկիր , թիվ  22 մանկ    /բլոգում նյութ չկա/                                     6.Երանոսյան Աննա      Արաբկիր << Փայլակ >> մանկ    /բլոգ չունի /                                                   7.Սիմոնյան Ջուլի            /բլոգ չունի  /                                                                                                              
  • 8.Տաթև Սահակյան (փորձառություն)

ՊԱՐՏԵԶԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ

 

 «ՊԱՐՏԵԶԱՊՈՒՐԱԿԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԹԵՄԱՆԵՐԸ

13002605_597601267081780_5634740858981454210_o13047805_597601197081787_7920652439130030913_o

 

«Պարտզապուրակային շինարարություն» մեկամյա ուսուցման դիպլոմային նախագիծ

Թեման ՝ Ծաղկանոցային նախագծեր

 Փոքրիկ  ծաղկային և բանջարանոցային պարտեզների ստեղծում:

 

 

ՈՒսանող ՝ Աննա Հայրոյան  Ժորժիկի

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

 

 

 

Երևան

 

2016

535105_1715447105339970_8297787280501993401_n4

 

 

 

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Ծաղկանոցային նախագծեր

 Փոքրիկ  ծաղկային և բանջարանոցային պարտեզների ստեղծում

55_61469747_565630336944638_5457065525149275374_n1256_1715452755339405_8284509614684472176_n

 

Ողջույն, ես 2-4 տարեկանների խմբի դաստիարակ եմ:

Իմ աշխատանքային  նախագծի գլխավոր  գործունեություններից է Ծաղկանոցային նախագծերը:Նախակրթարանում  երեխաները սիրում են հողով  խաղալ , փոս փորել, ծաղիկ կամ սերմ տնկել, ջրել:

Լուսավոր խմբասենյակ ,ազատ բակ- պարտեզ, որտեղ միջավայրն է թելադրում երեխայի գործունեության զարգացումը:

 Գիտե՞ք՝ 2-4 տարեկանները սերմերը ինքնուրուն  են հավաքում  և տնկում:

Դդմացան  տե՛ս այստեղ

 

8_312_102DSCF766810_20

Խմբում յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար մեկ դդում էր բերել:

Երեխաների համար Գնդակ դդումները լայն հնարավրություն էին տալիս բլբլալու:

-Իմը մեծ է:

— Իմը փոքր է :

— Իմ դդումն էլ տանձի նման է:

Ջա՜ն, հիմա էլ դդ ումներ պետք է հաշվենք, հետո   դասավորենք  փոքրից մեծ:Այնուհետև դդումները պետք է կտրենք, բաժանենք երկու մասի,որպեսզի դդմի սերմերը հավաքենք ու  ցանենք:                                                                      

Մեր ցանած դդումները ամեն օր ջրում էինք: Օր օրի երեխաները հետևում և դիտարկում էին դդմի ծիլը, մեծանալը: Երբեմն համեմատում էին` <<իմ ցանած դդումի ծիլն ավելի երկար է>>:

Ծաղկանոցային նախագծեր:Փոքրիկ  ծաղկային և բանջարանոցային պարտեզների ստեղծման թեմաները բաժանված են երեք ենթագլուխների:

1.Սերմնացաներ

2.Ծա ղիկներ

3.Պարտիզպուրակային շինարարություն

13062157_584435215064150_3929715013692712722_n2_106

 

1.Սերմնացան

Դդում

Դդմախաղ

Դդմացան

6_33

 

 Ածիկացան մաս առաջին

 

DSCF8400DSCF8397DSCF8396

 

Ածիկացան մաս երկրորդ

DSCF88821

2.Ծաղիկներ

 Վարդատոն

Վարդատունկ

 

12593521_1140729885961727_7468799655682644061_o

Նախակր թարանում գործում  է  ծնողական ակումբ: Հերթական շաբաթօրյակին երեխաները եկել էին մայրիկների , հայրիկների , տատիկների, պապիկների  հետ :

Վարդատոն էր,  ամեն ծնող իր հետ բերել էր մագլցող վարդեր:

3.Պարտիզպուրակային շինարարություն

  
«Կանաչ ցանկապատ» ֆլեշմոբ

Նախակրթարանի բակը ազատվել է երկաթե ցանկապատերից: Բոլոր  ցանկապատերի տեղը տնկել ենք շուշաններ:

Այն անվանել ենք 

Կանաչ ցանկապատ

 5