Архивы

Ճամփորդություն

Դիջիթեք2018

Կոմիտասյան ֆլեշմոբ, Գետը քաղաքում

«Անտիվիրուս Կոմիտաս»      

    

«Բարձունքի հաղթահարում. գետը քաղաքում»

Օրը՝  հոկտեմբերի 6

Վայրը՝  Թումանյանի այգի

Ժամը՝ 10։00-15:00

Մասնակիցներ՝ Արևելյան-Քոլեջ դպրոցի նախակրթարան՝ 2-4տարեկաններ և 4-2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ 

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում բաց դաս Թումանյանի այգում՝

  • 10:00-11:00- Ճանապարհ ,նախաճաշ
  • 11:00-12:00 Կոմիտասի երգերի ուսուցում, առավոտյան պարապմունք
  • 12:00-13:00 հեքիաթաթերապիա՝ չորրորդ դասարանցիները հեքիաթ են կարդում, ներկայացնում,պատմում նախակրթարանի սաներին
  • 13:00-13:30 ավանդական խաղեր՝ համատեղ բակային խաղերի ուսուցում
  • 13:30-14:30 Համատեղ փոքրիկ քայլարշավ Հրազդան գետի ափով՝ աշունը Հրազդանի կիրճում:
  • 15-00-վերադարձ

Օգտագործվող թվային միջոցներ՝

Անհատական պլանշետներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, համացանց:

Անհրաժեշտ իրեր՝

բուժարկղիկ, ուսապարկ, սպորտային հագուստ, գլխարկ, մեկանգամյան ձեռնոցներ, շշով ջուր, բրդուճ, քաղցրավենիք։

Պատասխանատուներ՝Իվետա Ջանազյան, Նելի Արղության, Աննա Հայրոյան,Սաթեն Քարաջյան, Հասմիկ Նազարյան, Ինգա Անտոնյան, Վարդուհի Օսիպովա, Օլյա Կիրակիոսյան, Մարինե Ոսկանյան

Կոմիտասյան ուսուցանվող երգերի բառեր

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

 

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

 

 

«Աբովյանն իմ հերոս» կամ «Զանգվի տուտից տուտը»

«Աբովյանն իմ հերոս» կամ «Զանգվի տուտից տուտը»

 

Մասնակիցներ` նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ,  ծնողներ

Տևողությունը՝  շուրջտարյա

Նպատակը ՝

  •  Ճանաչելու, ուսումնասիրելու, քայլելու, հետազոտելու Զանգուն — Հազդանը,
  • մանկական բլբլոց-ռադիոլուրեր,
  • զատկական ծես Հրազդանի կիրճում,
  • ռոդարիական գնացք – Մաշտոցի պողոտա — Մանկական երկաթուղի թունելով,
  • ռոդարիական մարզախաղեր,
  • 6 տարեկանների մեդիաայբբենարանի ստեղծում-շարունակում,
  • էկոտուր 2017 – Հրազդան կիրճի մաքրում,
  • Խ. Աբովյան «Վերք Հայաստանի. Զանգի» — կարդում են ծնողները

Անհրաժեշտ իրեր՝

  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
  • Մարզական գույք- օղակ, գնդակ

 

 Առավոտյան զատկական  պարապմունք  Զանգվի կիրճում

Ծրագրում՝

 Բանաստեղծություններ՝

Զատկական երգեր՝

Պար՝ Թամզարա

Զատկական խաղեր՝ ձվակռիվ, ձուգլորոցի, ձուպտտոցի,աքլորակռիվ

Արդյունքում՝   Ուղիղ միացումներ Հազդանի կիրճից, աուդիո-տեսա-ռադիո նյութեր

Պատասխանատուներ՝ 

  • Նելի Արղության, Սաթեն Քարաջյան
  • Աննա Հայրոյան, Սյուզաննա Սարգսյան
  • Լիլիթ Սահակյան, Անուշ Բոյնարգյան
  • Իվետա Ջանազյան,Նինա Հովհաննիսյան

Խ. Աբովյան «Վերք Հայաստանի. Զանգի» — կարդում են ծնողները

Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր Կաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում, — ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, — ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին, մեր նախնյաց մաքուր գերեզմանները քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր Աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը ավերողին, ապականողին, մեր հոյակապ թախտերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարոտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրե-երկիր կորած, փչացած, խեղճ, անտեր ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին՝ ու մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը, մեր արինը խմողի թախտը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկորաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը՝ քանդի՛, տապալի՛ փշրի՛, ավերի՛, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի՛, քարեքար, պատեպատ տա՛, հիմնատակ, բրիշակ անի՛, կլանի ու՝ նրանց միջի ըլողներին, դրսի, թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին՝ քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքա, փառչա- փառչա անի՛ ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի աղի արտասունքը սրբի՛, էրված, խորովված սիրտը հովացնի՛, զովացնի՛, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի յարեն կտրի՛, վերջացնի՛, որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ, դալար ու զվարթ՝ էս անգո՛ւթ ազգին, անողո՛րմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում: