Архивы

Ծնողական ակումբ

Հոկտեմբերի  13-ին՝ ժամը 10:00 -ին, <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր  քոլեջում տրվեց 2018թ  նախակրթարանի ծնողական ակումբի մեկնարկը:

Սեմինարի հյուրը՝  ԵՊԲՀ դասախոս, սննդաբան Արմեն Մկրտչյան էր: Առողջ սնունդ

Սեմինարի երկրորդ մասը վարում էր  բուսաբան,տեխնոլոգ Շողիկ Պողոսյանը:«Բույսերի և կենդանիների նշանակությունը» փոքրիկների կյանքում

Մասնակցում էին  կրթահամալիրի նախակրթարանի ծնողները, դաստիարակները, «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները:
Ջերմ, հավեսով, ազատ քննարկում, հարցերի տարափ , հստակ պատասխաններ:Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Սոֆիի մայրիկն ասաց , որ հաջորդ անգամ իր հետ կբերի իր ազգականին:

Բարի լույս, Ագարակ

Այսօր Քոլեջի նախակրթարանի սաներն իրենց ծնողների, տատիկների, պապիկների  հետ այցելեցին Ագարակ:Ոչ աշխատանքային օրն աշխատող ծնողների համար կրկնակի ուրախ օր էր:Ագարակում տիրում էր  համերաշխ, ջերմ ընտանեկան մթնոլորտ: Երգեցինք, ձիուկին գովեցինք, լավաշ թխեցինք ,հյուրասիրվեցինք , հյուրասիրեցինք:

Անտիվիրուս Կոմիտաս Ագարակում

Ձիուկի գովքը

 

Լավաշթխիկի ծեսը ագարակում

 

Բարի լու~յս Ագարակ

 

Հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի11 -ին, ժամը 9:30 կհադիպենք Բ4 թաղամասի Յուրի Բախշյանի անվան այգում: ճամփորդությունը դեպի Ագարակ                                                     Ծրագիրը` 

Ծնողական ակումբ

Օրը՝ հոկտեմբերի  13

Ժամը՝ 10:00-11:30

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիր Քոլեջ /Անդրանիկի92/1/

Սեմինարի պատասխանատուներ

Սննդաբան՝Արմեն Մկրտչյան /նախակրթարանի ծնող

Բուսաբան ՝Շողիկ  Պողոսյան «Բույսերի և կենդանիների նշանակությունը» փոքրիկների կյանքում

Ծրագիրը՝

Երեխաների աճի և զարգացման առանձնահատկությունները, միջազգային ստանդարտների կիրառումը երեխայի ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ: Տարբեր սննդանյութերի պահանջը մանկական հասակում, դրանց հիմնական աղբյուրները: Ռացիոնալ սնունդ: Սննդային ափսե, կազմում,գնահատում: Սննդային սովորույթներ:
Մասնակիցներ՝<<Մխիթար Սեբաստացի>> նախակրթարանի ծնողներ

 

 

 

Բարի լո՜ւյս, Ագարակ

<<Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

20171028_120540

Օրը՝ հոկտեմբերի 11 -ին

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ  դպրոց-պարտեզ՝ Ագարակ
Ժամը՝ 10:00-12:30

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Հեռ.`094 12-50-45
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

  • 09:30-10:00-
    Մայր դպրոցի երթուղիների մոտ(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Ագարակ։
  • 10:00-10:30-Կենդանիների խնամք
  • 10:30-12:00-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »:
  • 12:00-12:30-Հակաբացիլ Կոմիտաս», նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում:
  • 12:30-13:00-Վերադարձ:
  • Ռոդարիական խաղեր` վազք և ցատկ արգելքների հաղթահարում. « ո՞վ կհաղթի ձիուկին, իշուկին, պոնիին…»:
  • Ագարակի ծիսական ուտեստներ`Լոշիկ (ալյուր,աղ,խմորիչ, ջուր), պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:
  • Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Դան -դան», «Գունդ անեմ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:
  • Խաղիկներ` «Թոնիր»:
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Նախապատրաստական փուլ.

  • ճամփորդության քարտեզագրում,
  • գնումներ կենդանիների համար`գազար, կաղամբ, շաքար,
  •  քայլարշավ դեպի Ագարակ,
  • ուղիղ եթերներ:

Նպատակը և խնդիրները

Ուսումնական-ճանաչողական՝
ծանոթանալ։

  • Ագարակի բնակիչներին` ձի, պոնի, ավանակ, շուն…,
  • բացօթյա պլեներ և կենդանիներ խնամք՝ Ագարակում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերի կատարում, ուսուցում, տարածում,
  • լավաշթխիկ+ լավաշուտոցի,
  •  շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ,
  • բրդուճներ,
  • ջուր,
  • թաց և չոր անձեռոցիկներ,
  • ներկեր,
  • արևապաշտպան գլխարկ,
  • բուժական արկղիկ,
  • աղբի տոպրակ,
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս,
  • պլանշետ,
  • ֆոտոխցիկ,
  • ձայնագրիչ:

Նախագծի իրականացման նկարագրությունը՝

  •  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները, վերնացումները. ուղիղ եթերներ:
  •  «Բլբլան» ռադիո:
  •  Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում:
  • Երգ ու պարի ֆլեշմոբ:

Ակնկալվող արդյունքները

Ճամփորդության ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-5 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ,
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Դաստիարակների լաբորատորիա

Հոկտեմբերի 5-ին երկրորդ դաստիարակների հերթական սեմինար էր: Պայմանավորվեցինք, որ դաստիարակներն /երկրորդ/ են հաշվետություն գրելու:Քննարկեցինք աշխատանքային նախագիծը,խոսեցինք հիվանդ երեխաներ հաճախող ծնողների վերաբերմունքի մասին:<<Իմ երեխան գրիպ չԷ, քթից հոսում է, ալերգիա է>>:Իհարկե, հավատում ենք ,բայց առանց բժշկի թղթի չեք կարող խումբ մտնել:

43287855_1924984634476139_6934213407922978816_n43299269_2179924648952976_7731331528147337216_n

Դաստիարակների սեմինար-պարապմունք

Հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ դաստիարակների հերթական սեմինար պարապմունքը: Ներկա էին նաև կրթահամալիրի կրտսեր դպրոցների, քոլեջի ծրագրի ղեկավարները: Սեմինարի պատասխանատուն Նելի Արղությանն էր:Ամփոփեցինք սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը: Ովքեր դեռ չէին իրականացրել սեպտեմբեր ամսվա անհրաժեշտ և կարևոր գոծունեությունը, պայմանավորվեցինք, որ լրացնում են հոկտեմբերին:

42915743_318062419014441_7732921782738354176_n 43045357_164928907746072_7343441014327083008_n

Սովորության համաձայն ամեն ամսվա սկզբին պատասխանատու է նշանակվում մի դաստիարակ, որն էլ ամսվա վերջում հոդվածով ներկայացնում է ծրագիրը:Ծրագիրը գրվում և մշակվում է դաստիարակների քննարկման արդյունքում:Հոկտեմբեր ամսվա    պատասխանատուն ընտրվեց Ինգա Անտոնյանը:

43003317_459736291184260_9191333771259936768_n43059082_682234778828107_3002877722742489088_n

 

Իմ նվեր խաղալիքը

Սեպտեմբերի 1

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 2-4 տարկանների մուտք  նախակրթարան:Երեխաներն իրենց հետ բերում են նոր խաղալիքներ

Նոր ընդունված , արձակուրդից վերադարձած տարատարիք երեխաներ:Ինչպե՞ս կազմակերպել, որ սեպտեմբերյան առաջիկա օրերը երեխաները լաց չլինեն, սիրով գան պարտեզ: Ոգևորել է պետք`թե’ ծնողին.  թե’ երեխային:

Այո,  դաստիարակը չի ուզում, որ իր խմբում երեխան լացի և նախօրոք նախապատրաստական  առողջ  քննարկում է ունենում ծնողի հետ: Եվ եթե մայրիկը հոգեբանորեն պատրաստ է, ուզում է, որ երեխան պարտեզ գնա ,  երեխան ավելի արագ է հարմարվում  իր խմբին , ընկերներին:

Ինչո՞վ են սիրում խաղալ 2-5 տարեկանները :

Մեծամասնություն կպատասխանի` խաղալիքներով:

Իսկ եթե ասենք.

— Գնանք խանութ և քեզ համար խաղալիք գնենք, որ տանես պարտեզում խաղաս:

Ահա և նոր ծրագիր … << Իմ նոր խաղալիքը >> նախագիծը նախակրթարանում:

Յուրաքանչյուր երեխա իր հետ բերում է մի խաղալիք:

Նախօրոք մայրիկի հետ գնում է գնումների, ինքն է ընտրում իր խաղալիքը:

Սեպտեմբերի մեկին խմբումս տիրում էր խաղաղ, հանգիստ  մթնոլորտ: Երեխաները խաղում են իրենց խաղալիքներով:

Հետո  օր օրի սկսեցին մեկը մյուսի խաղալիքներով խաղալ:  <<Իմ խաղալիքը նվիրում եմ քեզ>>: Ջա~ն  հիմա  էլ <<Իմ նվեր  խաղալիքը>> նախագիծը սկսվեց:Արդյունքում

իմ խաղալիքը բոլորի խաղալիքն է: Իհարկե, երեխաներ եղան, որ խաղալիքը  բերեցին և մի քանի օր պահեցին պայուսակի մեջ,

-Ձեռք չտաք, իմ խաղալիքն է:/ Սարգիս 4տարեկան/

Հետո սկսվեց խաղալիքների փոխարինում,փոխանակում,նվիրում այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուրի խաղալիքը դարձավ բոլորինը:Ու երեխաները դարձան էլ ավելի զիջող, կամեցող,շփվող, ընկերասեր…

Նախակրթարանում ամեն ինչ կարող է վերածվել խաղի`լինի աթոռ, սեղան,թե բաժակ: Իմ նվեր խաղալիքը Բալջյան  Արտյոմի համար գիրք էր ,   իսկ մյուսի համար ծիտիկի բույն:

<<Իմ նվեր խաղալիքը>> նախագիծը կրթահամիլիրի նախակրթարաններում

Սաթեն Գևորգյան           Իմ նոր խաղալիքը

Անուշ Աղաբաբյան         Իմ նոր խաղալիքը

Անահիտ Ամիրխանյան    Իմ նոր խաղալիքը

Էմմա Տերտերյան            Իմ նոր խաղալիքը

Ինգա Անտոնյան              Իմ նոր խաղալիքը

Աննա Հայրոյան              Իմ նոր խաղալիքը         

Սաթենիկ Քարաջյան     Իմ նոր խաղալիքը

Մարգարիտ Հեքիմյան     Իմ նոր խաղալիքը

Արևիկ Ուզունյան           Իմ նոր խաղալիքը

Լիլիթ Առաքելյան            Իմ նոր խաղալիքը

Գայանե Թորոսյան          Իմ նոր խաղալիքը

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարի, սեպտեմբերյան  ուրախ տրամադրություն:Քոլեջի նախակրթարանի 2-5 տարեկանների խմբում երեխաները վերադառնում են արձակուրդից: Կան  նաև նոր ընդունված երեխաներ, որոնք առաջին անգամ են պարտեզ գալիս:

<< Իմ նոր խաղալիքը >> նախագծի շնորհիվ խմբումս ոչ մի երեխա  չէր լացում:

 Բոլորը խաղում էին իրենց խաղալիքներով:

Իմ խաղալիքը ոչ մեկին չեմ տա

 Հետո իմ խաղալիքը դարձավ խմբի, մեր խաղալիքը:

Հեսուի խաղալիքդիմակները

 Երեխաներն ազատ էին, իրենք էին պատմում իրենց խաղալիքների մասին:

Իմ խաղալիքը քո խաղալիքն է

  Խաղացինք, հիմա էլ  լողանք:

Աշնանային լողափ

Ջա՜ն, խմբում նոր ընդունված երեխա ունենք…

Ես Սեբաստացի եմ

 Ծանոթանալ է պետք

Բարևախաղ

Մեր միջավայրը պետք է միշտ մաքուր պահենք:

Առավոտյան ծես Արևներ,փլավներ

 Ջերմոցում

 Միջավայրն է նպաստում երեխայի զարգացմանը:

Միջավայրը` երեխայի զարգացման միջոց

 Առավոտյան մաքուր օդում լինելը,երգելը, զբոսնելը անհրաժեշտ է:

  • Մեր սովորած երգերը  և ոտանավորները

 Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, աշուն է…

Փայտե ձիուկ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ

 Մանկական ոտանավորներ

 Շատ երգեցինք, հիմա  էլ բարձունք հաղթահարենք:

Բանգլադեշի կասկադի բարձունքի հաղթահարում

 Բարձունքն էլ հաղթահարեցինք,հանգստանալ է պետք: Եկեք նկարենք:

Այլընտրանքային նկարչություն

Բլբլոց

Յուրիի և Մինայի բլբլոցը

Գիտե՞քմենք ինչ հեքիաթներ գիտենք:

 Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում

Ծիտը խաղ-բեմադրություն

Ռադիո << Չալպուտուրիկ>>

Դ.Բիսեթ Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Ջ.Ռոդարի Շոկոլադե ճանապարհը

 Առանց բնագիտական փորձի ինչպե՞ս կլինի:

Բնագիտական փորձ Հրաբուխ

Էլի խաղալիք ենք ուզում:Եկեք պատրաստենք:

Ինքնաշեն խաղալիք

Շուտով աշնանացան է մոտենում, սերմնահավաք  չանե՞նք:

Պղպեղ, սերմնահավաք

Հնդկական նուռ,սերմնահավաք

 Սարգիսն էլ իր թաղն  է ներկայացնում

Մեր թաղը

Իսկ Գայանեն ,Արեգը և Լիլյան մեզ հրավիրեցին իրենց տուն:

Չէին սպասում նախագիծը նախակրթարանում

Սպասում են նախագիծն Արեգենց տանը

Սպասում են

 Դաստիարակների լաբորատորիա

Դաստիարակների սեմինար

1.Շվիի պարապմունք

2.Շվիի պարապմունք

3.Շվիի պարապմունք