Архивы

Արևելյան դպրոցի նախակրթարանի ծնողական ակումբ

Այսօր 2-4 տարեկանները և ծնողները  10:30 հավաքվել էին Արևելյան դպրոցի խահանոցում:Մասնակցելու էին Թթուդրիկի ծեսին:  Նոր  հաճախող երեխաների ծնողները հիացած էին   և շատ ուրախ. <<Լսել էինք , բայց չէինք մասնակցել>>:Բանջարեղենով կերպարներ պատրաստեցինք,պարեցինք,երգեցինք, լավ ուրախացանք:

Թթուն էլ դրեցինք ,պա~հ պա~հ,ի~նչ համով թթու է լինելու: Վա~յ, չուտողին:

12:00 Քայլաշավ Ագարակ

Թթվի մնացորդնորը տարանք ձիուկներին: Անվախները ձի նստեցին,  իսկ մյուսները ձիերին  կերակրեցին:

Թթուդրիկի ծեսը Արևլյան դպրոցի նախակրթարանում

Հոկտեմների 29-ին, ժամը 10:30

Մասնակիցներ `2-4տարեկաններ ,ծնողներ տատիկներ…

Ծրագրում

10:30-11:00  Առավոտյան պարպմունք

Ուրախ մարմնամարզություն

Միասնական պար <<Թամզարա>>

Երգ ` <<Արև -արև>>

Երգ`<< Եկեք ծեծենք>>

10:30-11:00 Բանջարեղենով կերպարների պատրաստում/ցուցադրություն/

11:00-11:15 Թթու դնել

11:15-11:30 Հյուրասիրություն

11:40-12:00 Քայլարշավ  << Ագարակ>>

Հոկտեմբերի 25

Այսօր Արևելյան դպրոցի սան՝ Գրիգորյան Գրիգորը և իր մայրիկը պատրաստվում են Թթուդրիկի ծեսին: Ճանապարհին Գրիգորն ասում է.
-Մայրիկ, շաբաթ օրը թթու ենք դնելու: Հետո գնալու ենք Ագարակ՝ ձիերին տեսնելու: Ձիերի համար էլ գազար,կաղամբ տանենք:
Խանութում Գրիգորն է առևտուրը արել:

Հակտենբերի 26
Այսօր էլ Մկրտչյան Անահիտը և իր մայրիկն են խանութից բանջարեղեն գնել, որպեսզի շաբաթ օրը Արևելյան դպրոցի նախակրթարանում մասնակցեն Թթուդրիկի ծեսին:

Անձրևաբեր ծեսը Արևելյան դպրոցի նախակրթարանում

Արևելյան դպրոցի նախակրթարանում:

«Ազգային ծեսերԱնձրևաբեր ծես» Արևելյան դպրոցի նախակրթարանում:

Նպատակը

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք:

 

Երեխաների հետ շրջանաձև կանգնեցինք  , << Անձրև >> խաղը խաղացինք:

Նպատակը`  երևակայության զարգացում, ռիթմի զգացողություն,աշխուժություն:

-Ե՞րբ  է անձրև գալիս:

-Հենց ամպերը գոռում են, անձրև է գալիս: /Արեգ/

-Երբ  մութ է լինում: /Նանե/

-Երբ ամպերը մեծանում են, աշնանը անձրև է գալիս, իսկ ձմռանը  անձրև չի գալիս,-ասաց Դանիելը:

-Ձմռանը  ձյուն է գալիս,- ավելացրեց Նանեն:

Լիլիթի աչքերը սկսեցին փայլել և նա ժպտալով ասաց.

-Երբ  անձրև է գալիս, ծիածան է դուրս գալիս:

Գրիգն  էլ ուրախացած ասաց.

-Ծաղիկները բացվում են:

-Անձրևը ջրում է պատուհանները…/Ավետ/

-Անձրևը ջրում է գետինը, խոտերը … մարդիկ   թրջվում են, լողանում են:Անձրևը գալիս է, որ մենք շատ միրգ և բանջարեղեն ունենանք:/Դանիել/

-Պոմիդորը աճում է:/Նարեկ/

Դանին էլ լուրջ դեմքով շարունակեց.

-Երե անձրև չգա, ծաղիկները և ծառերը ծորակի ջրով կջրենք:

 

-Ինչպես համոզենք անձրևին, որ շուտ գա:

-Անձրև’ ջան, շուտ արի, քեզ կոնֆետ կտամ:/ Մանե/

-Պաղպաղակ կտամ: /Սևակ/

Դաինին էլ ոգևորված  սկսեց երգել.

-Անձրև, անձրև շուտ արի,

Քեզ տամ ցորեն ու գարի:

 

Անձևաբերի ծեսի խորհդանիշը Նուրի տիկնիկն է: Նուրի երգը սովորեցինք տիկնիկներ պատրաստեցինք:

Ծեսը կազմակերպեցինք լողավազանի շուրջ: Երեխաները փայտե գդալներով և թելերով պատրաստած իրենց տիկնիկները ուրախ-ուրախ  պարացնում էին Նուրի տիկնիկի շուրջ:

Հետո փայտե շրխկաններով ջրային խաղ խաղացինք:

1.Փայտե գդալները չփչփացնել ջրի մեջ, արագ, դանդաղ:

2.Ջրի մեջ փայտե գդալներով ծափեր:

  1. Ջրի մեջ ցատկ, վախի հաղթահարում: