Архивы

Գնացեք տեսեք…

Մաքուր օդում 2-5 տարեկանները խաղացին  Հ. Թումանյանի <<Փիսոն>> ոտանավորը,երգեցին

<<Գնացեք տեսեք>> երգը:

Ձմռան օրով ձյուն էին ուզում, բայց չկար:

Բնագիտական փորձ<< Ձյունը>> :

 

 

Հովհաննես Թումանյան

«Փիսոն»

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Ինքնաշեն խաղալիք Սպիներ

Առավոտյան Նանեն մտավ խմբասենյակ և ասաց.

-Գրիգի և Դանի համար սպիներ եմ բերել:

Արագ պայուսակից հանեց և բաժանեց ընկերներին: Արեգն էլ վազելով եկավ և Գրիգի

ձեռքից փորձեց սպիները խլել: Հետո սկսեց լաց լինել և ասաց.

-Գրիգը սպիները չի տալիս,որ խաղամ :

— Արեգ ջան, բոլորս էլ կխաղանք…

Սպիները 2-4տարեկանների ժամանակակից խաղերից մեկն է: Առաջ հոլ էինք պտտեցնում, հիմա էլ` սպիներ:  Նպատակը մեկն է` պտտեցնել, մեկը արագ, մյուսը դանդաղ, հատակին, սեղանի վրա,իսկ շատերը փորձում են փչելով պտտեցնել:

Խմբում խառնաշփոթ էր, բոլորը սպիներ էին ուզում: 2 տարեկան Սառան լաց էր լինում:

Ես էլ թեյի ափսեները և բաժակները  բաժանեցի երեխաներին:Սկսեցինք այն պտտեցնել: Հետո  մեկ խցան վերցրեցի , սկսեցի պտտեցնել: Ա~յ, քեզ խաղ: Հրաշալի է, եթե ափսեները կամ բաժակները պտտելու ընթացքում մի քիչ վտանգավոր են, ապա խցաններն անվտանգ են: Ջա~ն, խցաններով սպիներ կպատրաստենք:

Նպատակը մեկն էր` բոլոր երեխաները պատրաստեն ինքնաշեն խաղալիք և ունենան սպիներ:

Վաղուց հավաքված խցանները  դրեցինք  սեղանին: Սկզբում յուրքանչյուրը վերցրեց միագույն 5 խցան: Հետո սկսեցին ուսումնասիրել:

-Խցանները փոքր են, բայց խորն են /4տ. Ավետ/

-Ես 4 հատ Կոկա-Կոլայի խցան ունեմ/ 4 տ. Դանիել/

-Իմը Հայ-Կոլային է, դեղին գույն է  /4տ . Լիլիթ/

-Ես ջերմուկի խցաններ եմ հավաքել /4տ.Լիկա/

Գույն,թիվ,հաշիվ,ավելացնել,պակասեցնել, խմբավորել…խաղալուց հետո հասկացանք, որ մեկ խցանի մեջտեղը պետք է անցք բացենք, որպեսզի  բարակ փայտ անցկացնենք, որ կարողանանք պտտեցնել: /Անվտանգության կանոնները պահպանելու համար փայտի ծայրերում սիլիկոն ամրացրեցի/: Ծակած խցանի շուրջ իրարից հեռու երեք խցաններ փակցրեցինք: Մեր սպիները պատրաստ էր:

Ուրախ և հաճելի խաղ, անկախ տարիքից բոլորը հավեսով խաղում էին:Հանկարծ նկատեցի ,որ Նարեկը իր սպիների մեջ կինետիկ ավազ է լցնում, ուզում է, որ իր սպիները ամենաարագը պտտվի.<<Եթե խցանները ծանր լինեն , ավելի արագ կպտտվեն>>:

 

 

 

Բնագիտական փորձեր… Դիջիթեք 2017

Բնագիտական փորձերով շատ են ուրախանում 2-4 տարեկանները:

Հետազոտում են և  արդյունքում բացահայտում:

7