Архивы

Իմ մասին

Ողջո՛ւյն, ես Աննա Հայրոյանն եմ, մեր ընտանիքի երրորդ դուստրը: Անունս հայրիկս է դրել այդ ժամանակ նոր ցուցադրվող «Սայաթ-Նովա» ֆիլմից։
Մայրիկս ասում է.
-Ես էլ ասացի` կարճ անուն դնենք, որ չորրորդը տղա ծնվի:
Այդպես էլ եղավ: Երեք տարի հետո ծնվեց եղբայրս: Մայրիկս պատմում է, որ հորաքույրներս դժգոհել են.
-Երրորդ աղջիկն է, անունը Բավական դրե՛ք:
Ծնվել եմ ամռանը, գլխարկ դնել չեմ սիրել, ում գլխին գլխարկ եմ տեսել, հանել եմ: Չարաճճի երեխա եմ եղել: Պարտեզ չեմ հաճախել, մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Ծնողներս ընտրել են Բլեյանի դպրոցը: Հպարտությամբ նշեմ, որ մենք սեբաստացի ընտանիքից ենք: Ես հպարտ եմ, որ կրթահամալիրի և’ սան եմ եղել, և’ ուսանող, և’ այս պահին աշխատող: Իմ կյանքի պատմությունն անցել է կրթահամալիրում: Շնորհակա՛լ եմ, որ առ այսօր կրթահամալիրում եմ, որտեղ կրթվում և զարգանում եմ ամեն օր: Համոզված եմ` եթե ես այլ կրթական միջավայրում սովորեի, ազատ և ստեղծագործ չէի լինի. ամաչկոտությունս և համեստությունս ինձ միշտ կպարփակեին: Առաքելությունս չվնասող մարդ լինելն է: Չեմ ասում լավ մարդ, որովհետև մարդ չի կարող բոլորի համար լավը լինել: Երազանքս մեկն է, որ մարդիկ անմահ լինեն, իսկ նպատակս` երեխաներով լի, ամուր ընտանիք ստեղծելը:

Ծնողի 30 պատումները

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի 30-ամյակի տոնին ընդառաջ որոշեցի մի հետաքրքիր նախագիծ կազմել:Ամենաշատը ուզում էի, որ ծնողները մասնակցեն:Ցանկությունս մեկն էր,որ 30 պատում գրվի:Սկզբում շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին: Բայց նախակրթարանի ծնողական ակումբը միշտ ակտիվ մասնակից լինելով՝ այս անգամ  էլ իրենք ցանկացան.

Ծնողական ակումբ

-Մենք էլ ենք Սեբաստացի,  մենք էլ կգրենք:

Նախագիծս ծավալվեց: Շրջանավարտ ծնողներին միացան սեբաստացի ծնողները:

Նախագիծն այնքան հետաքրքիր էր և ոգևորող, որ կրթահամալիրի բոլոր դաստիարակներն իրականացրին:Երկու շաբաթվա ընթացքում  արդեն հավաքվել էր 30 պատում: Մեկը մեկից յուրահատուկ,մեկը մյուսից պարտավորեցնող,ինչն  էլ ավելի էր ոգևորում դաստիարակին, որ ծնողին ներգրավել է այս նախագծում

Պատումներից  երևում էր ոչ միայն ծնողների հավատն ու վստահությունը,այլ նաև  հուշում էր հետագա մեր անելիքները:

Զարմանքս  մեծ էր՝ ծնողներն այնքան արագ և հավեսով էին գրել, մտածեցի,որ ինչ լավ կլինի, եթե  ծնողն ամեն տարի իր դիտարկումներով և առաջարկներով տարին ամփոփի:

Սովորաբար  սովորողն է հաշվետու լինում, բայց ցանկալի է, որ ծնողն էլ ներգրավվի:

 Չէ՞ որ հեղինակային կրթական ծրագրի կրողը և տարածողը շրջանավարտն է և ծնողը:

  Շնորհակալություն  արագ արձագանքելու համար:Պատումները շատ էին, առանձնացրել ենք 30 պատում:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Քոլեջ -պարտեզ

1.Վահրամ Սինդոյան

 2.Լալա Յոլյանը

3.Մերի  Հովսեփյանը

4.Տաթև Հակոբյան

5.Մանուշակ Արզումանյան

6. Հերմինե Համբարձումյան

 7.Արփինե Խաչատրյան

8. Ռոզա Ադամյանը

9. Նելի Արղության

Հյուսիսային դպրոց-պարտեզ

10.Արմինե Եղիազարյան

11.Աննա Օհանյանը

12. Նարինե Միսակյանը

13. Լաուրա Մալխասյան

14.Թեհմինե Հայրապետյան

15.Գոհար Ստեփանյան

16.Դիանան Գևորգյան

17. Ալիս Ասարյան

Արևելյան դպրոց-պարտեզ

18.Լիլիթ Սահակյան

19. Ռաֆայել Հովակիմյան

Հարավային դպրոց

20. Զարինե Պապիկյան

21.Արմինե Եղիազարյան

22. Անի Գրիգորյան

23.Անահիտ Մելքոնյան

24. Մերի Մակարյան

25. Սառա Խոջոյան

26Անի Հակոբյան

Արևմտյան դպրոց-պարտեզ

  27.Մարիամ Մխիթարյանը

28.Լուսինե Պետրոսյանը

29. ՆուշիկՍմբատյան

30.Սարգսյան Տաթև

Հատվածներ պատումներից

Գրում է  երեք հրաշք սեբաստացիների մայրիկ Նուշիկ Սմբատյան

Հիշում եմ, որ արդեն առաջին ընդհանուր պարապմունքից անդառնալիորեն և ընդմիշտ սիրահարվեցի Կրթահամալիրին։ Ո՞վ կմտածեր, որ դպրոցում առաջին օրը սկսվելու էր Կոմիտասով, ազգագրական շուրջպարով, բացօթյա նախավարժանքով ու անմիջական ու հոգատոր մանկավարժների ժպտացող ու շողշողացող դեմքերով։

Գրում է սեբաստացի ծնող `Ռաֆայել Հովակիմյանը

Ինչպես նկարիչը իր ներկապնակի բազմազան գույներից ընտրում է իրեն անհրաժեշտ գույները արարելու համար հերթական ստեղծագործությունը, այնպես էլ մենք սեբաստացիներս, այդ բազմազանությունից ընտրեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր սեփական եսը կերտելու համար:
Հիմա էլ նայելով ետ, գնահատելով իմ անցած ուղին, ինձ իրավունք եմ վերապահել զավակներիս համար ընտրելու միևնույն ճանապարհը, նրանց կյանքի ամենակարևոր փուլը վստահելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Եվ ես վստահ եմ, որ նրանք իրենց ուրույն տեղը կգտնեն այս կյանքում` անցնելով սեբաստացու «կյանքի» դպրոցը:

Գրում է սեբաստացի ծնող Հերմինե Համբարձումյանը

Մխիթար Սեբաստացին էն դպրոցն է, որի մասին միայն կարող էի երազել։ Որտեղ ինչքան մեծանում են երեխաներս՝ էնքան նոր բան եմ բացահայտում ու ուրախանում։ Որտեղ ոչ թե գիրք են անգիր անում, այլ աչքով տեսնում, շոշափում ու փորձում են։

Գրում է Սեբաստացի երեք երեխաների մայր՝ Լալա Յոլյանը

Մեծ ոգևորությամբ սկսեցինք հաճախել դպրոց, ավանդական մասնիկ նկարելու փոխարեն թաղար էինք տնկում, զգաստ նստել և լռելու փոխարեն սեփանակ կարծիքն արտահայտում, ուսուցիչներին մեծ ընկեր համարում։ Եվ տարվա վերջում երեխաները իրոք դարձան տառաճանաչ, գրաճանաչ, համարձակ անհատներ։ Արդյունքում որոշվեց կրթահամալիր տեղափոխել նաև երկու փոքրիկներիս:

Տարիներ,որի ընթացքում սկսում է ձևավորվել քո մարդ-անհատականությունը ու այն անհատականությունը, որը բնորոշ է իսկական սեբաստացուն, որի կրողը պիտի գիտակցի այս բառի իմաստն ու կարևորությունը…

Վստահ կարող եմ նայել Նարեկիս աչքերի մեջ ու ասել.

<<Հարգում եմ քո ընտրությունը, որդի՛ս,քայլիր իմ հետքերով…Դու Սեբաստացի ես…>>Գրում է կրթահամալիրի շրջանավարտ  ծնող Վահրամ Սինդոյանը:

Ամառային պարտեզ17.06.2019-21.06.2019

Աշխատանքային նախագիծ 17.06.2019-21.06.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի — << Ծննդյան ծես>>, լող
  • Երեքշաբթի — Գնդակախաղ ջրիում, << Այ իմ գնդակ>> երգի բեմադրում:
  • Չորեքշաբթի -Տեխնոլոգիա, կավով աշխատանք:Լող
  • Հինգշաբթի-Սպորտլանդիա << Ով ամենաարագը ջուրը կդատարկի դույլի մեջ>>:
  • Ուրբաթ — Փրփռատոն << Մաքրում ենք լողավազանը>>

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Շաբաթվա ոտանավոր

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԺԵՂԸ

Աթաբեկ Խնկոյան

Արևը անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:


Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
– Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձաձ խոտը զուր կորչ
ի:

  • Հեքիաթ-ներկայացում.Հ. Թումանյան « Ծիտը »

Դաստիարակների սեմինար պարապմունք

Երկուշաբթի

Հինգշաբթի

Ծրագրում՝    13:30-14:30. Դաստիարակների երաժշտական սեմինար

Աշխատանքային նախագիծ12.11-16.11

Նոյեմբերի 12-16

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն << Բարի լույս>>
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20Բակային խաղեր   
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Փայտե ձիուկ», « Արև, արև, ե՛կ, ե՛կ», «5 էծ», «Գունդ  անեմ», «Ջաղաց», «Կոտ ու կես», «Եկեք ծեծենք», «Բաղը քաղինք»,
  • Հեքիաթ-ներկայացում. Հովհաննես Թումանյան՝ «Անհաղթ աքլորը», «Պապն ու շաղգամը»
  • Մրգերով կերպարների պատրաստում.  Ջ. Ռոդարի  խաղ-ներկայացում
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ», «Առավոտը գյուղում»
  • Աթաբեկ Խնկոյան `«Աքաղաղն ու կտուրը», «Բզեզ», «Եղևնի»
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…«Մամի,մամի խաղողը հասե՞լ է»
  • 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր և ծեսեր`

  • Սերմնահավաք-Սերմնացան
  • Բարի լույս
  • Կոմիտաս-Թումանյան 150
  • Աշնանային պարտեզ
  • Ինքնաշեն խաղալիք
  • Մարզատոն
  • Իմ թաղարը
  • Իմ թաղը
  • Ռադիո

14:00-15:00Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝

  •  Շվիի ուսուցում. Աննա Հովհաննիսյան
  • Բլոգավարություն. Նվարդ Սարգսյան
  • Դաստիարակի գրականություն (ինքնակրթություն). Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն». «» :
  • Ծնողական ակումբ. Առաջարկում եմ, որ ծնողական ակումբ -սեմինարներն այսուհետ վարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով, ծրագիրը ներկայացնելով։ Ամեն ամիս պատասխանատու թող լինի մի նախակրթարան՝ նախապես ծրագիրը հրապարակելով։ Ցանկալի է՝ բոլոր նախակրթարաններից դաստիարակներ և ծնողներ ներկա լինեն։

Հարիսայի ծեսը քոլեջի նախակրթարանում

-Շատ համով հարիսա է, էլ չեմ  ասում մեր բալիկների դրած թթվի մասին՝ անմահական է, — խմբասենյակում միայն լսում էի ծնողների , տատիկների  ձայները:

-Կեցց՛են Սեբաստացիները, բոլորս հավաքվեցինք՝հայրիկներով, մայրիկներով  ու տիկին Մարինեի հետ  << Բաղը քաղինք>> սովորեցինք, երգեցինք, հետո էլ  գինիների բաժակները շրխկացրինք և ասացինք.

-Բարի ախորժակ