Архивы

Քելե էրթանք…

Մարտի 17 -ին մեկնարկվեց Գյումրիում կրթական փոխանակումների ծրագիրը

Այցելեցինք «Արձագանք» մանկապարտեզը:

Գյումրիի  Ճանապարհին

Ի ուրախություն մեզ Գյումրիում աշխատող դաստիարակների մի խումբ մեր կրթահամալիրում վերապատրաստվել էին,  կարիք չկար  ծանոթանալու: Այնքա~ն հարազատ և ջերմ  հանդիպում էր, որ նույնիսկ   չհասկացանք, թե ինչպես ներխուժեցինք խումբ և սկսեցինք խաղալ երեխաների հետ, պատրաստվեցինք Զատկական ծեսին: Ներխուժելը դեռ լավ եմ ասում, անկախ ինձնից անմիջապես խմբասենյակը փորձեցի վերածել ազատ միջավայրի: Չկար շարժվելու, խաղալու տեղ, բոլոր սեղանները և աթոռները խանգարում էին: Արագ հավաքեցինք սեղանները մի անկյունում և սկսեցինք ծանոթանալ:Երբ նստեցի հատակին, երեխաներն էլ իմ շուրջը, խմբի  դաստիարակներն անհանգստացան,   արագ աթոռն ինձ մոտեցրին և  անգամ առաջարկեցին, որ երեխաները    գորգին նստեն: Առարկեցի, պատճառաբանեցին , որ  երեխաները մրսում են:

Համաձայն եմ երեխաները չպետք է մրսեն, առողջությունը ամենաառաջնային է, բայց երբ երեխան մարզվում է, թռչկոտում, վազում, ֆիզիկական գործունեություն է ծավալում, երբեք չի մրսում…հակառակը կոփվում է և  էլ ավելի առողջ է մեծանում: Ուրախ եմ, որ երեխաների ժպիտները տեսա , չկար  վախեցած և թախծոտ աչքեր: Բոլորն ուրախ էին: Շնորհակալ եմ տարատարիք խմբի դաստիարակներ  Զառա Վարդանյանին, Սիրանուշ Խաչատրյանին, դաստիարակի օգնական Արևհատ Իգիթյանին: Տիկին Արևհատ ջան , այլևս  մի’ թաքնվեք խոհանոցում, դուք էլ մասնակցեք երեխաների բոլոր գործունեություններում:

Արևելյան դպրոցի նախակրթարանի ծնողական ակումբ

Այսօր 2-4 տարեկանները և ծնողները  10:30 հավաքվել էին Արևելյան դպրոցի խահանոցում:Մասնակցելու էին Թթուդրիկի ծեսին:  Նոր  հաճախող երեխաների ծնողները հիացած էին   և շատ ուրախ. <<Լսել էինք , բայց չէինք մասնակցել>>:Բանջարեղենով կերպարներ պատրաստեցինք,պարեցինք,երգեցինք, լավ ուրախացանք:

Թթուն էլ դրեցինք ,պա~հ պա~հ,ի~նչ համով թթու է լինելու: Վա~յ, չուտողին:

12:00 Քայլաշավ Ագարակ

Թթվի մնացորդնորը տարանք ձիուկներին: Անվախները ձի նստեցին,  իսկ մյուսները ձիերին  կերակրեցին:

Թթուդրիկի ծեսը Արևլյան դպրոցի նախակրթարանում

Հոկտեմների 29-ին, ժամը 10:30

Մասնակիցներ `2-4տարեկաններ ,ծնողներ տատիկներ…

Ծրագրում

10:30-11:00  Առավոտյան պարպմունք

Ուրախ մարմնամարզություն

Միասնական պար <<Թամզարա>>

Երգ ` <<Արև -արև>>

Երգ`<< Եկեք ծեծենք>>

10:30-11:00 Բանջարեղենով կերպարների պատրաստում/ցուցադրություն/

11:00-11:15 Թթու դնել

11:15-11:30 Հյուրասիրություն

11:40-12:00 Քայլարշավ  << Ագարակ>>

Հոկտեմբերի 25

Այսօր Արևելյան դպրոցի սան՝ Գրիգորյան Գրիգորը և իր մայրիկը պատրաստվում են Թթուդրիկի ծեսին: Ճանապարհին Գրիգորն ասում է.
-Մայրիկ, շաբաթ օրը թթու ենք դնելու: Հետո գնալու ենք Ագարակ՝ ձիերին տեսնելու: Ձիերի համար էլ գազար,կաղամբ տանենք:
Խանութում Գրիգորն է առևտուրը արել:

Հակտենբերի 26
Այսօր էլ Մկրտչյան Անահիտը և իր մայրիկն են խանութից բանջարեղեն գնել, որպեսզի շաբաթ օրը Արևելյան դպրոցի նախակրթարանում մասնակցեն Թթուդրիկի ծեսին: