Վարդավառ ծեսի նախագիծ

Իրականացման՝

Օրը՝ հուլիսի 27

Ժամը՝ 11․00-12․00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, արևելյան դպրոց-պարտեզ՝ ամառային լողափնյա տարածք

Մասնակիցները՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, երգի դասավանդող, հյուրեր․․․

Նախագիծ՝ «Վարդավառ ծես» 

  • Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ)
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու»  մանկական խաղ),
  • ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
  • իմանում են անձրևի կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • Ծիսական խնձորնվիրոցի, բարեմաղթանքներ, գովք, խաղերգեր։
  • Ծիսական խոհանոց (խնձորից գաթա, մրգային աղցան, խնձորը ջեռոցում), որին միանում են ծիսական պարերգերը և գովքը։
  • Վարդավառի  ծես. «Վարդավառի խաղեր»։ Խաղում է դաստիարակների խումբը, որից հետո՝
  • ծիսական գործողություն «Ցորենահավաք»,
  • ծիսական գործողություն՝ «Խաչբուռ հյուսել»,
  • Ծիսական տիկնիկներ՝  Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում,
  • ծիսական արարողություն` Վարդավառ,
  • ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Փափուռի», «Թամզարա»
  • Ծիսական երգեր, ասիկներ, խաղիկներ,
  • Վարդավառի ծիսական ուտեստներ՝ խնձոր, վարունգ, նազուկ…

Ընթացքը՝

  • Ուսումնասիրում ենք տարբեր աղբյուրներ տոնի համահավաք ընդհանուր պատկերը ստանալու համար (ՎարդավառՎարդավառի ծես, )
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից, այնպես էլ՝ ծաղիկներից (Դանիել Վարուժան, «Խաչբուռ »),
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել ազգային ծեսերն ու տոները
  • Վեր հանել ծեսի հիմնական իմաստը և առանձնահատկությունները
  • Վերականգնել ծեսը՝ հաղորդելով նոր կյանք

Վարդավառի երգերը՝

Ազգային պարերգեր

Արդյունքը՝ կտեսահանվի, կհրապարակվի բլոգում ու ենթակայքում, կտարածվի սոց․ ցանցերում

«Սեբաստացու օրեր» 2023․ անվանական մրցանակներ․ ինքնաառաջադրում

«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակ տրվում է՝

«Աիդա Պետրոսյան»՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար. կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

 Թեման՝ «Ռոդարին նախակրթարանում»

Նպատակը՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  •  Տրամաբանության, մտածողության զարգացում
  • Ինքնուրույն, ազատ հետազոտելու  հմտությունների ձևավորում
  • Իր տեասծը պատմելու , լսելու կարողություն

Ջ. Ռոդարիի ստեղծագործությունները

Թափանցիկ Ջակոմոն

 Շոկոլադե ճանապարհը

 Շղթա

Ալիսա- գլորիկ

Ջ. Ռոդարիի  հնարքները

Բառախաղ,հեքիաթների խառնաշփոթ

Ի՞նչ կլինի, եթե

Թարս օր

Ռոդարի- Աղայան խառնաշփոթ

Ռոդարի-Աղայան խառնաշփոթ

Աղայանական մարզատոն

Արևի հրամանը

Ռոդարիական խաղեր

Ռոդարիական խաղ` «Կարմիր փուչիկը»

Ռոդարիական մարզատոն

Այլընտրանքային նկարչություն

Հողաթափերով խաղ

Ծնողական սեմինար-պարապմունք

Ծնողական սեմինար-պարապմունք

 «Դպիր» էլեկտրոնային ամսագրում տպագրվել է Ջ.Ռոդարին նախակրթարանում հոդվածը:

 

«Ձոն մայրիկին» ստուգատես֊ցուցահանդես

Օրը` Մարտի  30

Ժամը` 11.00

Վայրը` Արևելյան դպրոց-պարտեզի բակ

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Թեման`«Ձոն մայրիկին» նախագծի ամփոփում։

Ընթացքը`   Բակում ծառերից կախված են   նախապես պատրաստված բադիկա շարֆերը:

Նկարչական պլեներ՝ սաները  նկարում են  մայրիկներին:

Կավագործություն՝ կախազարդերի պատրաստում:

Շարֆերի ցուցադրություն (Պոդյում՝ շարֆերով):

Ծրագրում`

1.  Ընտանեկան նախագիծ՝ անհատական աշխատանքերի ցուցադրություն

2.Ընդհանուր  աշխատանքերի ցուցադրություն

3. Նկարչական պլեներ

4. Երգեր՝Արև արև եկ, եկ,  Ախ  գարուն է, գարուն է

5. Պար՝ Կռնկավեր

5 .Հյուրասիրություն

Նպատակը`

Ինքնուրույնություն, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում, զարգացում։

Սստեղծագործական երևակայության զարգացում։

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Պատասխանատուներ`  Աննա Հայրոյան,  Ինգա Անտոնյան, Տաթև Դաղբաշյան, Աննա Զաքարյան

Ամեն օր լողում ենք

2 տարեկան Հռիփսիմեն առավոտյան,երբ ծնողները գնում էին, լաց էր լինում,
իսկ հիմա ամեն օր վազելով ուրախ տրամադրությամբ խումբ է մտնում, լողալ է ուզում։ Դեռ լավ չի խոսում, բայց անմիջապես լողազգեստն է ցույց տալիս, որ օգնեմ հագնի։ Ազատ ամառային լողափ, որտեղ առավոտյան նախաճաշում ենք։ Ինքնուրույնություն, հյուրասիրություն, ընկերասիրություն, սեր և համերաշխություն է Արեմուտքի պարտեզում։ Ամեն օր լողում ենք։ Լողափում կա երկու լողավազան` մեծ և փոքր։ 2-5 տարեկաններն են ընտըում իրենց լողավազանը։ Ամառ, ջուր, մանկան ճիչ, զվարճանք։

Ծիրանի չիր

Ամառվա մրգառատ դպրոց-պարտեզի այգին լցվել էր անուշահամ մրգերի բույրով և համ ու հոտով հովացնում ու զովացնում էր ամառային պարտեզը։ Ամեն օր լող, ծիրան ուտոցի, ծիրանի հյութի, ծիրանի չրի պատրաստում։ Զրույց ծիրանի մասին,թիվ հաշիվ,գույն։

Հարթակում ծնողն է

Սովորության համաձայն ամեն առավոտյան սաների հետ զրուցում ենք, քննարկում օրվա գործունեությունը։ Եվան եկավ և ասաց.

-Էսօր ի՞նչ ենք անելու:

-Այսօր Արմանի մայրիկը մեր խումբ է գալու, որ ձեզ համար պաղպաղակ պատրաստի և Ջ.Ռոդարիի «Պաղպաղակե դղյակը» պատմի։

-Ուռա~, պաղպաղակ, պաղպաղակ,-ուրախացած բղավում էին 2-5 տարեկանները:

Հարթակում հեքիաթասաց և խոհարար մայրիկն է:

Շնորհակալ ենք Արմանի մայրիկին՝ Մարիամ Մանասյանին: