Архивы

Չեմ վախենում տալուց` չէ՞ որ  ամեն օր նորն է ստեղծվում:

Վերապատրաստում, ծրագրերի փոխանակում, ծանոթացում…

2017-2018թթ սեպտեմբերից  մինչ այսօր  Արևելյան-դպրոցի նախակրթարան են  հաճախել  50-ից ավելի նախադպրոցական հաստատություններում աշխատող տնօրեններ, դաստիարակներ: Իմ խմբում այն տպավորությունն էր`կարծես տունդ ամեն օր հյուրեր են գալու: Իրականում, եթե տունդ մարդ է գալիս, մտածում ես` ի՞նչ հյուրասիրել, իսկ  խմբում` ամեն օր ի՞նչ ծրագրեր, մեթոդներ  մատուցել, որպեսզի հյուրերն էլ մասնակցելով/համը տեսնելով/  զգան և հասկանան 2-4 տարեկանների ծրագրի կարևորությունը:Վերապատրաստող դաստիարակի դերում հայտնվելը  մեծ պատասխանատվություն էր պահանջում:Գիտակցաբար ինքս ինձ համոզում էի, որ ես իմ աշխատանքն եմ անում, բայց հոգեպես անհանգիստ էի: Հետո վերապատրաստվողների հետ շփվելով հասկացա, որ լավ է, որ մանկապարտեզում աշխատող  մարդիկ են, նույն բնագավառից , պարզապես մեր  մեթոդներն ու ծրագրերն են տարբեր: 2-5 տարեկանների կարողությունների և հմտությունների զարգացում.նպատակը մեկն է, բայց  ճանապարհներն են տարբեր: Մեր ծրագրերն արահետներ ունեն` քայլել, վազել, բլբլալ, ուտել, շոշափել, բացահայտել, ստեղծագործել,  տրամաբանել, մտածել, խոսել պատմել, իսկ այլ պարտեզների ճանապարհը  կարճ է`նկար տեսնել, դաստիարակի խոսքը կրկնել և անգիր անել: Ինձ համար անսպասելի էր, որ խմբում ցանկացած գործունեություն  վերապատրաստվողների համար նորություն էր:Բայց հետո հասկացա, որ կարիք չկա զարմանալու, որոհետև մեր ծրագիրը հեղինակային ստեղծագործական ծրագիր է: Այո’, ես  իմ խմբում շատ եմ դիտարկում երեխաներին: Այդ դիտարկման շնորհիվ էլ ծնվում ծրագիրը:  Լինի ձեռքի շարժում, որ կարող ես  երգի,պարի ժամանակ խաղալ , թե մեկ  բառ`   ծիծաղկոտ կամ լացկան, որ կարող ես բնութագրել նրան,  ինչու չէ կծան բառից հեքիաթ հորինել, թատրոն խաղալ: Ուրախ էի, որ բոլորը  աշխատողդաստիարակներն ընկերացան իմ խմբի երեխաների հետ:Բաց  ու լուսավոր խմբասենյակում  կար սեր, հոգատարություն, ուշադրություն, որտեղ իրականացնում էինք կրթական ծրագրերի փոխանակում և առողջ քննարկում:

Բազմիցս լսվում էր.

-Դուք ազատ եք, այդ պատճառով էլ ժպտում եք, ուրախ եք:Ես էլ ազատ լինեի իմ աշխատանքում, էլ գլուխկոնծի կտայի, էլ կպարեի, էլ կերգեի:

Վա~յ, սեղանին հացը ավելացավ  Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ: Յուրաքանչյուր երեխային մեկ կտոր հաց:Լավ էշատ լավ էբայց մենք չենք կարող

Ցավալի է: Հիշեցի իմ խմբի մեկ երեխայի, երբ այլ պարտեզից էր տեղափոխվել:  Երեխան մեկ կտոր հացը ուտելուց հետո ուշադիր նայում էր հացին:   Երբ մոտեցա նրան և  ասացի, որ հաց ուտի, պատասխանեց.

-Ես իմ բաժինը կերել եմ:

Դուռը փակեցմեր խմբում կփախչեր

3 տարեկան Գրիշան դուռը փակեց, վերապատրաստվողներից մեկը զարմացած ասաց.

-Վա~յ, մեր խմբում կփախչեր:

Փախչողները շատ են. մեկը` խմբից, մեկը` երկրից, մյուսներն էլ աշխատանքից:Պարփակված ենք, ազատ չենք, ընտրության հնարավորություն չունենք ,լավ չէ…

Ձեր օրը տոն եք  սարքում:

<<Լսել էինք ազատ, բայց այսքան շատ ազատություն չէինք պատկերացնում…տեսնել էր պետք.տեսնել

Հիմա էլ ուզում եմ խոսել<< Հայ֊ վրացական  հանրակրթական  կամուրջներ >>նախագծի  վրացի դաստիարակների մասին:Վրացերեն   չիմանալը կարծում էի խնդիր կառաջացնի`ինչպե՞ս եմ հաղորդակցվելու:Ռուսերե՞ն… Հայ վրացական հանրակրթական կամուրջներկրթական բարեփոխում վրացի դաստիարակների հետ

Բայց արի ու տես մեծերով ու փոքրերով միասին սովորում ենք հայերեն և վրացերեն: Բոլորս շրջանաձև նստեցինք և սկսեցինք խաղալ <<Բարևախաղ>>:Բարևեցինք թե’ վրացերեն,  թե’ հայերեն: Հետո Ավետի ծնունդը նշեցինք:Վրացի դաստիարակները սկսեցին երգել Տարեդարձ է այսօր երգը:Ծափահարեցինք, շնորհավորեցինք: Արդյունքում մեկ օրում սովորեցինք վրացերեն բարև և շնորհավոր բառերը:

Հետաքրքիր է.շատ ծնողներ  հարցնում են` ռուսերեն, անգլերեն սովորո՞ւմ եք… Իմ պատասխանը եղել է միշտ… Մուլտֆիլմերի միջոցով, տեսնելով,լսելով: Հիմա վստահ կարող եմ ասել, որ ցանկացած օտար լեզու սովորում են շփվելով…

Եթե 2 -5 տարեկանների խմբում հաճախեին այլ ազգի երեխաներ,լեզուների ուսուցումն առողջ զարգացման հիմքում կծնվեր:

Վերապատրաստվողներին իմ ծրագրերը սիրով մատուցել եմ… Չեմ վախենում տալուց` չէ՞  որ  ամեն օր նորն է ստեղծվում: