Архивы

Ազգային խաղեր

 

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

 

 Գա՛յլթող գիշերենք  քեզ մոտ

Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում  դրվում է գայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում գ

_Գա’յլ,  թող գիշերենք քեզ մոտ:

Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն  մտածումգ ՙԼավ,  կթողնեմ, բայց գիշերը կուտեմ՚: Երեխաները մտնում են գայլի տնակը: Խաղավարն  ասում էգ

_Երեկո է, ուշ երեկո: Մոտենում է գիշերը: Արդեն գիշեր է:

Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչեն գայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց,  նա է գայլ դառնում:

 

Պուտ-պուտ

 

Ազգային խաղ.խաշիլ-ճաշ

10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.
— Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ իունչ ես եփում:
— Խաշիլ փափա, — պատասխանում է թռչունը:
— Ուում համար
— Իմ ճուտերի:
— Կտաուս իմ ճուտերին:
— Չեմ տա, խիու տամ, թե քաջ ենէ թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչէ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են: