Աշխատանքային նախագիծ 05.09.2016 -09.09.2016

  • աշնանային հավաք
  • <<Մեր թաղը» նախագիծը Բանգլադեշում
    Ամեն օր երեխաներից մեկը  ցույց է տալիս իրենց տան ճանապարհը, այգին, շենքը:/
     
    Նախակրթարանի կրթական պարտեզի միջավայրի զարգացում:/ Ծնողական ակումբ/

     

  • Աշխատանքային նախագիծ
  • 05.09.2016 -09.09.2016

DSCF1120

  • 8:30  Մայր դպրոցի կանգառում դիմավորում եմ երթուղայինով պարտեզ հաճախող երեխաներին:
  • 9:00-17:00աշխատանք խմբում
  • 9:00-10:30
  • Ընդունելությունը բակում
  • Լոշիկ բարևը…
  • Բարի լույս
  • Առավոտյան ծես / Ցնցուղի պատրաստում, ջրում ենք ծաղիկները, ակոսի պատրաստում:
  • ՈՒրախ մարմնամարզություն/ Սպորտլանդի,արգելքների հախթահարու/
  • Բակային խաղ  <<Գնացք>>
  • Երգ-պարի բեմադրում
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ,
  • Եկե՛ք ծեծեն՛ք
  • Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
  •  Դան, դան, դանեդան
  • <<Զար-զնգը>>
  • Աղվես
  • Աղվես եկավ լանջիկ-մանջիկ,Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
  • Վա՛յ, իմ չալիկ, չալմալալիկ, Խորխորոտիկ, չալմատոտիկ,
  • Տըմբըլաճակատ, տըռճիկմըռճիկ, Փափլիկ ճըտեր, վու՛յ, վու՛յ,
  •  Ձի կերցուցի անուշ կուտիկ, վու՛յ, վու՛յ:
  • Աղվես նըստեր դարու գըլխուն,Աչքեր գըցեր չաղ վառըկուն:
  • Վա՛յ, իմ չալիկ, չալմալալիկ,
  •  Խորխորոտիկ, չալմատոտիկ,
  • Տըմբըլաճակատ, տըռճիկմըռճիկ,
  •  Փափլիկ ճըտեր, վու՛յ, վու՛յ, Ձի կերցուցի անուշ կուտիկ,

    վու՛յ, վու՛յ:
  • Աղվես կասի՝ իմ տեղ նեղ ի,
  • Հավու ճըտեր փորուս դեղ ի:
  •  Վա՛յ, իմ չալիկ, չալմալալիկ
  •  Խորխորոտիկ, չալմատոտիկ,
  • Տըմբըլաճակատ, տըռճիկմըռճիկ,
  •  Փափլիկ ճըտեր, վու՛յ, վու՛յ,
  • Ձի կերցուցի անուշ կուտիկ,
    վու՛յ, վու՛յ:
  • 10:30-11:00 Նախաճաշ
  • 11:00-11:30 Լող
  • 11:3012:00 / 2 -3 տարեկաններ/
  •  Աթաբեկ Խնկոյան «Լուսին»
  •  
  •  Լուսին, լուսին
    Լուսերես
    Ինչքան, ինչքան 
    Կլոր ես
    Լույս ես տալիս 
    Գիշերով
    Քո վառվռուն 
    Թշերով:
  • 3-4 տարեկաններ
  • Պապն  ու շաղգամը
  • Դռան առաջ մի անգամ
  • Պապը ցանեց մի շաղգամ:
  • Շաղգամն աճեց,
  • Մեծացավ.
  • Պապը քաշեց, քաշքշեց,
  • Շաղգամն հողից
  • Չհանեց:
  • Պապը կանչեց
  • Տատիկին.
  • Տատը` պապից,
  • Պապը` շաղգամից.
  • Հաքաշեցին,
  • Քաշքշեցին,
  • Շաղգամը հողից
  • Չհանեցին:
  • Տատը կանչեց
  • Թոռնիկին,
  • Թոռը` տատից,
  • Տատը` պապից,
  • Պապը` շաղգամից.
  • Հաքաշեցին,
  • Քաշքշեցին,
  • Շաղգամը հողից
  • Չհանեցին:
  • Թոռը կանչեց շնիկին.
  • Շունը` թոռից,
  • Թոռը` տատից,
  • Տատը` պապից,
  • Պապը` շաղգամից.
  • Հաքաշեցին, քաշքշեցին,
  • Շաղգամը հողից
  • Չհանեցին:
  • Շունը կանչեց
  • Փիսոյին.
  • Փիսոն` շնից,
  • Շունը` թոռից,
  • Թոռը` տատից,
  • Տատը` պապից,
  • Պապը` շաղգամից.
  • Հա’ քաշեցին,
  • Քաշքշեցին,
  • Շաղգամը հողից չհանեցին:
  • Փիսոն կանչեց
  • Մկնիկին.
  • Մուկը` փիսոյից,
  • Փիսոն` ժնից,
  • Շունը` թոռից,
  • Թոռը` տատից,
  • Տատը` պապից,
  • Պապը` շաղգամից.
  • Որ քաշեցին, քաշքշեցին,
  • Շաղգամը հողից
  • Հանեցին:
  • Նկարչություն
  •  Կավ
  •  
  • 12:00-12:30 ճաշ
  •  12:30-13:00 Նախապատրաստվում ենք  քնի
  • 13:00-15:30 Ք ուն
  • Հեքիաթներ
  • Հ.Թումանյան  ՈՒլիկը, Ծիտը
  • Դ. Բիսեթ
  • Ռնգեղջյուրն ու բարի փերին
     Շատ տարիներ առաջ Սեմ անուն մի ռնգեղջյուր էր ապրում: Նա շատ հաստլիկ էր: Շատ էր թխվածք ուտում,  հետո մի բաժակ կաթ էր խմում ու քնում:
  • Նա ամեն անգամ երազում տեսնում էր, որ մեկը իրեն խուտուտ է տալիս:
  • Խեղճը չէր դիմանում, անհանգիստ  պտտվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից: Գեր լինելու պատճառով նա աղմուկով էր ընկնում:
  • Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա աղմկոտ ու անհանգիստ ռնգեղջյուր է: Խեղճ Սեմը չգիտեր՝ ինչ անի: Ու մի անգամ նա գնաց իմաստուն բուի մոտ` խորհուրդ հարցնելու: Բուի անունը Ջուդի էր: Սեմը նրան իր պատմությունը: Ջուդին առաջարկեց բարի փերուն դիմել:
  • Փերին հայտնվեց` ձեռքին արծաթյա մի ձող:
  • Սեմն ամեն ինչ մանրամասն պատմեց փերիին:
  • _ Ա ¯հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,- ասաց փերին: -Ո±վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում: Իսկ փշրանքների մասին մոռացել ե±ս: Իհարկե խուտուտ կտան: Ես կօգնեմ քեզ, փակիր աչքերդ ու մի նայիր:
  • Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց:
  • _ Էս ի՞նչ արեցիք,- զարմացավ Ջուդին:
  • _Մի  զայրացիր,- ասաց փերին,- դու հիմա կկարողանաս կտցահարել փշրանքները:
  • Ջուդին համաձայնեց:
  • Սեմը աչքերը բացեց ու սկսեց երգել.
    _ Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի:
  • _Շնորհակալություն, բարի փերի:
  • Ջուդին ու Սեմը տուն վերադարձան: Այդ օրվանից Սեմին այլևս խուտուտ չէին տալիս և անկողնուց էլ չէր ընկնում:
  • Բոլոր հարևանները գովում էին և ասում, որ նրա բախտը բերել է, որովհետև հավատարիմ բարեկամ ունի, որը կտցահարում է բոլոր փշրանքները:
  • 15:30-16:00- Հետճաշիկ
  • 16:00-16:30
  • Ցանկությունների ծառը
  • Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜նպահիր»:
  • Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
  • Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
  • Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
    _Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
  • Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
  • Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
  • Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
  • Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
    _Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
  • Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
  • _Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
  • Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
  • Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
  • Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
    _Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
  • Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
  • Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկությունցանկությու՜ն պահիր»:
  •  Հեծանիվ, գնդակ, օղակ
  • Աշխատաք կրթական պարտեզում։
  • 16:30-17:00
  • Երթուղայինով եկող երեխաներին ճանապարհում եմ…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.