Архивы

Ծնողի 30 պատումները

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի 30-ամյակի տոնին ընդառաջ որոշեցի մի հետաքրքիր նախագիծ կազմել:Ամենաշատը ուզում էի, որ ծնողները մասնակցեն:Ցանկությունս մեկն էր,որ 30 պատում գրվի:Սկզբում շրջանավարտ ծնողներին առաջարկեցի, որ  պատմեն կրթահամալիրի մասին: Բայց նախակրթարանի ծնողական ակումբը միշտ ակտիվ մասնակից լինելով՝ այս անգամ  էլ իրենք ցանկացան.

Ծնողական ակումբ

-Մենք էլ ենք Սեբաստացի,  մենք էլ կգրենք:

Նախագիծս ծավալվեց: Շրջանավարտ ծնողներին միացան սեբաստացի ծնողները:

Նախագիծն այնքան հետաքրքիր էր և ոգևորող, որ կրթահամալիրի բոլոր դաստիարակներն իրականացրին:Երկու շաբաթվա ընթացքում  արդեն հավաքվել էր 30 պատում: Մեկը մեկից յուրահատուկ,մեկը մյուսից պարտավորեցնող,ինչն  էլ ավելի էր ոգևորում դաստիարակին, որ ծնողին ներգրավել է այս նախագծում

Պատումներից  երևում էր ոչ միայն ծնողների հավատն ու վստահությունը,այլ նաև  հուշում էր հետագա մեր անելիքները:

Զարմանքս  մեծ էր՝ ծնողներն այնքան արագ և հավեսով էին գրել, մտածեցի,որ ինչ լավ կլինի, եթե  ծնողն ամեն տարի իր դիտարկումներով և առաջարկներով տարին ամփոփի:

Սովորաբար  սովորողն է հաշվետու լինում, բայց ցանկալի է, որ ծնողն էլ ներգրավվի:

 Չէ՞ որ հեղինակային կրթական ծրագրի կրողը և տարածողը շրջանավարտն է և ծնողը:

  Շնորհակալություն  արագ արձագանքելու համար:Պատումները շատ էին, առանձնացրել ենք 30 պատում:

Սեբաստացու օրերին ընդառաջ

Քոլեջ -պարտեզ

1.Վահրամ Սինդոյան

 2.Լալա Յոլյանը

3.Մերի  Հովսեփյանը

4.Տաթև Հակոբյան

5.Մանուշակ Արզումանյան

6. Հերմինե Համբարձումյան

 7.Արփինե Խաչատրյան

8. Ռոզա Ադամյանը

9. Նելի Արղության

Հյուսիսային դպրոց-պարտեզ

10.Արմինե Եղիազարյան

11.Աննա Օհանյանը

12. Նարինե Միսակյանը

13. Լաուրա Մալխասյան

14.Թեհմինե Հայրապետյան

15.Գոհար Ստեփանյան

16.Դիանան Գևորգյան

17. Ալիս Ասարյան

Արևելյան դպրոց-պարտեզ

18.Լիլիթ Սահակյան

19. Ռաֆայել Հովակիմյան

Հարավային դպրոց

20. Զարինե Պապիկյան

21.Արմինե Եղիազարյան

22. Անի Գրիգորյան

23.Անահիտ Մելքոնյան

24. Մերի Մակարյան

25. Սառա Խոջոյան

26Անի Հակոբյան

Արևմտյան դպրոց-պարտեզ

  27.Մարիամ Մխիթարյանը

28.Լուսինե Պետրոսյանը

29. ՆուշիկՍմբատյան

30.Սարգսյան Տաթև

Հատվածներ պատումներից

Գրում է  երեք հրաշք սեբաստացիների մայրիկ Նուշիկ Սմբատյան

Հիշում եմ, որ արդեն առաջին ընդհանուր պարապմունքից անդառնալիորեն և ընդմիշտ սիրահարվեցի Կրթահամալիրին։ Ո՞վ կմտածեր, որ դպրոցում առաջին օրը սկսվելու էր Կոմիտասով, ազգագրական շուրջպարով, բացօթյա նախավարժանքով ու անմիջական ու հոգատոր մանկավարժների ժպտացող ու շողշողացող դեմքերով։

Գրում է սեբաստացի ծնող `Ռաֆայել Հովակիմյանը

Ինչպես նկարիչը իր ներկապնակի բազմազան գույներից ընտրում է իրեն անհրաժեշտ գույները արարելու համար հերթական ստեղծագործությունը, այնպես էլ մենք սեբաստացիներս, այդ բազմազանությունից ընտրեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր սեփական եսը կերտելու համար:
Հիմա էլ նայելով ետ, գնահատելով իմ անցած ուղին, ինձ իրավունք եմ վերապահել զավակներիս համար ընտրելու միևնույն ճանապարհը, նրանց կյանքի ամենակարևոր փուլը վստահելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին: Եվ ես վստահ եմ, որ նրանք իրենց ուրույն տեղը կգտնեն այս կյանքում` անցնելով սեբաստացու «կյանքի» դպրոցը:

Գրում է սեբաստացի ծնող Հերմինե Համբարձումյանը

Մխիթար Սեբաստացին էն դպրոցն է, որի մասին միայն կարող էի երազել։ Որտեղ ինչքան մեծանում են երեխաներս՝ էնքան նոր բան եմ բացահայտում ու ուրախանում։ Որտեղ ոչ թե գիրք են անգիր անում, այլ աչքով տեսնում, շոշափում ու փորձում են։

Գրում է Սեբաստացի երեք երեխաների մայր՝ Լալա Յոլյանը

Մեծ ոգևորությամբ սկսեցինք հաճախել դպրոց, ավանդական մասնիկ նկարելու փոխարեն թաղար էինք տնկում, զգաստ նստել և լռելու փոխարեն սեփանակ կարծիքն արտահայտում, ուսուցիչներին մեծ ընկեր համարում։ Եվ տարվա վերջում երեխաները իրոք դարձան տառաճանաչ, գրաճանաչ, համարձակ անհատներ։ Արդյունքում որոշվեց կրթահամալիր տեղափոխել նաև երկու փոքրիկներիս:

Տարիներ,որի ընթացքում սկսում է ձևավորվել քո մարդ-անհատականությունը ու այն անհատականությունը, որը բնորոշ է իսկական սեբաստացուն, որի կրողը պիտի գիտակցի այս բառի իմաստն ու կարևորությունը…

Վստահ կարող եմ նայել Նարեկիս աչքերի մեջ ու ասել.

<<Հարգում եմ քո ընտրությունը, որդի՛ս,քայլիր իմ հետքերով…Դու Սեբաստացի ես…>>Գրում է կրթահամալիրի շրջանավարտ  ծնող Վահրամ Սինդոյանը:

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարի, սեպտեմբերյան  ուրախ տրամադրություն:Քոլեջի նախակրթարանի 2-5 տարեկանների խմբում երեխաները վերադառնում են արձակուրդից: Կան  նաև նոր ընդունված երեխաներ, որոնք առաջին անգամ են պարտեզ գալիս:

<< Իմ նոր խաղալիքը >> նախագծի շնորհիվ խմբումս ոչ մի երեխա  չէր լացում:

 Բոլորը խաղում էին իրենց խաղալիքներով:

Իմ խաղալիքը ոչ մեկին չեմ տա

 Հետո իմ խաղալիքը դարձավ խմբի, մեր խաղալիքը:

Հեսուի խաղալիքդիմակները

 Երեխաներն ազատ էին, իրենք էին պատմում իրենց խաղալիքների մասին:

Իմ խաղալիքը քո խաղալիքն է

  Խաղացինք, հիմա էլ  լողանք:

Աշնանային լողափ

Ջա՜ն, խմբում նոր ընդունված երեխա ունենք…

Ես Սեբաստացի եմ

 Ծանոթանալ է պետք

Բարևախաղ

Մեր միջավայրը պետք է միշտ մաքուր պահենք:

Առավոտյան ծես Արևներ,փլավներ

 Ջերմոցում

 Միջավայրն է նպաստում երեխայի զարգացմանը:

Միջավայրը` երեխայի զարգացման միջոց

 Առավոտյան մաքուր օդում լինելը,երգելը, զբոսնելը անհրաժեշտ է:

  • Մեր սովորած երգերը  և ոտանավորները

 Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, աշուն է…

Փայտե ձիուկ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ

 Մանկական ոտանավորներ

 Շատ երգեցինք, հիմա  էլ բարձունք հաղթահարենք:

Բանգլադեշի կասկադի բարձունքի հաղթահարում

 Բարձունքն էլ հաղթահարեցինք,հանգստանալ է պետք: Եկեք նկարենք:

Այլընտրանքային նկարչություն

Բլբլոց

Յուրիի և Մինայի բլբլոցը

Գիտե՞քմենք ինչ հեքիաթներ գիտենք:

 Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում

Ծիտը խաղ-բեմադրություն

Ռադիո << Չալպուտուրիկ>>

Դ.Բիսեթ Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Ջ.Ռոդարի Շոկոլադե ճանապարհը

 Առանց բնագիտական փորձի ինչպե՞ս կլինի:

Բնագիտական փորձ Հրաբուխ

Էլի խաղալիք ենք ուզում:Եկեք պատրաստենք:

Ինքնաշեն խաղալիք

Շուտով աշնանացան է մոտենում, սերմնահավաք  չանե՞նք:

Պղպեղ, սերմնահավաք

Հնդկական նուռ,սերմնահավաք

 Սարգիսն էլ իր թաղն  է ներկայացնում

Մեր թաղը

Իսկ Գայանեն ,Արեգը և Լիլյան մեզ հրավիրեցին իրենց տուն:

Չէին սպասում նախագիծը նախակրթարանում

Սպասում են նախագիծն Արեգենց տանը

Սպասում են

 Դաստիարակների լաբորատորիա

Դաստիարակների սեմինար

1.Շվիի պարապմունք

2.Շվիի պարապմունք

3.Շվիի պարապմունք

 

 

 

 

 

 

 

Խաղ ամրակներով

Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե`սեղան, գորգ, թե`սպասք:Միևնույն է.ստեղծողն էլ ենք մենք, զարգացնողն էլ:Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես:Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. ջուր խմելուց, ծաղիկները ջրելուց, լվացվելուց հետո բացառություն չէ նաև ջրի հետ խաղալ, ոտքից գլուխ թրջվելը:Շատ լավ է. ջուր՝ ուրախություն, թարմություն,և իհարկե, հետևողականություն՝շորերը փոխել, երեխաներն էլ  չմրսեն: Լավ,ի՞նչ անել,առաջարկեցի երեխաներին իրենց շորերը լվանալ: Իհարկե՝ խաղ:Երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները:Արմենն ասաց.

-Վա՜յ, գուլպաս թաց է,ինչպե՞ս հագնեմ:

_Փռենք, որ չորանա,-բացականչեց Գրիգորը:

-Եկեք պարան կապենք,-առաջարկեց Արեգը:

Որոշում ենք,թե որտեղ պետք է պարանը կապենք:Չափում ենք թիզերով, քայլերով…Գայանեն ասաց.

-Եթե պարանը մեծ ծառից կապենք, բարձր կլինի, փոքր ծառից կապենք,որ մեր լվացքը փռենք:

Երեխաներն ուրախ-ուրախ սկսեցին փռել իրենց գուլպաները, ամրակներ չկար, գուլպաները ընկնում էին:Երեխաները հա լվանում էին, հա փռում: Զվարճալի էր…

Հաջորդ օրը ծնողները երեխաների հետ ուղարկեցին գունավոր, փայտե ամրակներ:Ծնողների զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ արձագանքում էին.

-Ձեր նախագծերն ինձ զարմացնում են,այդքան ստեղծագործական,ապշելու է: Ամեն օր լվացք եմ փռում, երբեք չեմ պատկերացրել ամրակները տամ երեխաներս խաղան: Հիմա եմ հասկանում,որ ամրակի միջոցով կարող էի զարգացնել,թե երեխաներիս տրամաբանությունը, թե մոտորիկան,թե գույն,թե հաշիվ և ինչու չէ` նաև դիզայներություն կարող եմ անել:

Երբ խմբում շատ ամրակներ  ենք ունենում, երեխաներն այն որպես լեգո են օգտագործում: Գրիգորը ճանապարհ կառուցեց, Լիկան էլ մատերին ամրացրեց և սկսեց անգլերեն Mummy  Finger -ը երգել: Շատերը ամրակները չէին կարողանում բացել, հակառակ ուղղությամբ էին փորձում լվացք փռել:

2-4 տարեկանների համար այնքան հաջողված խաղ էի համարում, որ Բյուրականի մեկօրյա վերապատրաստման ժամանակ նույնպես խաղացինք <<Մեծ լվացք>> և <<Բռնոցի>>խաղերը:

Լաբիրինթ ամրակներով

Ամրակներով բռնոցի

Ամրակներով բաժակներն ենք դասավորում

Խաղ ամրակներով

Ամենաարագը

Ամրակներով այլընտրանք

Նկարում ենք ամրակներով

Մեծ լվացք

 

 

Մարզերի դաստիարակների հնգօրյա վերապատրաստում. հաշվետվություն

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր. օր հինգերորդ

 

1.Բադալյան Աստղիկ / դաստիարակ/  -Ուրախ մարմնամարզություն

2. Եփրիկյան  Ալվարդ / դաստիարակ/-  Ջ. Ռոդարիական  խաղ << Սողանցում>>

3. Բադալյան  Արուսյակ /դաստիարակ/ —  նախաճաշ  << Մրգերով տոնածառի խաղալիքների պատրաստում>>:

4.Հակոբյան Անուշ   /դաստիարակ/- Երգ << Փաթիլ>>:

5.Ասատրյան Վարսիկ / դաստիարակ/ Երգ << Տոնածառ>>:

6.Մալխասյան Նարինե  /դաստիարակ/ << Ընկույզներով խաղ>>:

Ծնողական ակումբը նախակրթարանում

1

 

Նոր դպրոցի նախակրթարանի տարատարիք խմբում համերաշխությունն  ու միասնականությունն  անզիճելի է:

2-4 տարեկանները պարտեզ են գալիս, որովհետև մայրիկները աշխատանքի են, 3-4 տարեկաններն էլ գալիս են, որովհետև ծնողներն են ուզում.  <<     Շատ      եմ  ուզում եմ , որ երեխաս պարտեզ գա,  շփվի, ընկերներ ունենա, նախապատրաստվի դպրոցին>> :

Երկու տարեկանները, որ դեռ չեն խոսում, կամ էլ նոր են սկսում բլբլալ, հաճախում են պարտեզ: Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ  են զգում փոքրիկները:

Մամաս կգա, չէ՞, մամաս շու՞տ կգա, մամաս ու՞ր է գնացել:

-Ես կգնամ  մեր  տանը հաց կուտեմ:

-Ես կգնամ մեր տանը կքնեմ,  ես մեր տանը արդեն քնել եմ:

— Իմ խաղալիքը չեմ  բերի պարտեզ

Ի՞նչ անել, որ 2- 4 տարեկանները, որ դեռ նոր են համակերպել  տանը,ընտանիքին, հիմա էլ՝ պարտեզ, խմբասենյակ ու առանց մայրիկի :

Ինչպե՞ս  2-4 տարեկանների համար պատեզը, խմբասենյակը  տուն, ընտանիք, ընտանեկան միջավայր դարձնել: Եթե ուզում ենք , որ պարտեզը իրոք մանկան տուն լինի, ուրեմն՝

Սկզբնական  շրջանում խմբի  բոլոր ծնողները դիտորդի դերում էին: Շատերը պարզապես չէին  պատկերացնում   իրենց մասնակցության կարևորությունը, մյուսներն էլ  պահանջատերի կարգավիճակով հասկացնում էին, թե պատասխանատվություն եք կրում: Իհակե՝ կարևորելով երեխայի անվտանգությունը, բայց երբևէ մտածե՞լ եք  երեխայի հոգեբանական  իրավիճակների մասին:

ՙ<<Երեխաս  բոլորին խփում է, կամակոր է, լացում է,  անհանգիստ է, բայց պարտեզում շատ ուրախ է>>:

Իսկ ինչու՞ է այդպես. միանշանակ կասեմ ՝ կարևոր է , որ  ծնողներն  իրենց երեխաների հետ հաճախակի լինեն խմբում, դիտորդից դառնան մասնակից, խաղան, զրուցեն,  2-4 տարեկաների հետ դառնան լավ ընկերներ:

<<Երեխաս հենց ինձ տեսնում է, գժվում է>>:

Նմանատիպ արտահայտություններ չենք լսի, եթե Նոր դպրոցի նախակրթարանի ծնողների հետ  համագործակցենք::

Արսինեի հայրիկը, երբ խմբասենյակ է մտնում, բոլոր երեխաները վազում են մոտը, կարծես  բոլորի հայրիկն է, հետո սկսում են ֆուտբոլ խաղալ: Սկզբում Արսինեն խանդում էր, լաց էր լինում, բայց քիչ- քիչ նա էլ սկսեց խաղալ:

 

Նախակրթարանում գործում է Ծնողական ակումբ:

Ծնողը և դաստիարակը հանագործակցում են:

Ծնողի մուտքը ազատ է պարտեզում:

Ծնողը մասնակից է նախակրթարանում իրականացվող ծրագրերին:

Ծնողը  խմբի երեխաների ընկերն է:

Ծնողը հեղինակային կրթական ծրագրի մասնակիցն  է  և տարածողը:

Ծնողը սովորում և սովորեցնում է:

Ծնողը գիտի՝ իր երեխան ի՞նչ է արել պարտեզում և ի՞նչ  պետք է անի տանը:

 

Համոզվում ենք,որ  պարտեզում ծնողի դերը շատ կարևոր է և  անհրաժեշտ:

Նոր դպրոցի նախակրթարանում ամեն շաբաթ գործում է Ծնողական ակումբը:

Հանդիպում ենք ծնողների  և երեխաների հետ: Չեմ կարող չարձագանքել  Ծնողական ակումբի  անդրանիկ հադիպման մասին: Բոլոր ծնողներին թվում էր, որ եկել են ծնողական  ժողովի:
Ծնողական ակումբի մեկնարկ

 

 

Այնուհետև   ճամփորդության  գնացիք Արարատի մարզ՝  գյուղ  Մրգանուշ :                         

  Լոշիկ ենք թխում

Ծնողներն  օր օրի համախմբվում են : Որպես  դաստիարակ շատ օգնականներ ունեմ:Ծնողները ճանաչում են  խմբի բոլոր երեխաներին, երեխաներն էլ՝  ծնողներին:

  • Լոշիկ էլ թխեցինք, իրար հյուրասիրեցինք,պարեցինք, երգեցինք , խաղացինք: Մեծ և փոքր ընկերներ ենք: Խմբում կարևոր սկզբունք մշակեցինք՝ յուրաքանչյուր երեխա  անհատականություն  է: Հետո էլ ծնողներին ծանոթացրեցի  Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին:Մասնակցեցինք Սեբաստացու օրեր    նախագծին:

Սեբաստացու օրերին ընդառաջ

 

Թթու  դրեցինք,  Թթուդրիկ  մեր դրած թթվով հարիսա կերանք

Սեբաստացու օր.հարիսայի  ծես:

Հետո էլ Նախապատրաստվում ենք Ամանորին

Ամանորի ծեսը նշեցինք:

 

Ծնողների  ոգևորությունը և պատասխանատվությունը  այնքան  մեծ է, որ  ասյուհետ ամեն շաբաթ մեկ ծնող է Ծնողական ակումբը վարելու:

 

1.Ծնողական ակումբ

  • 2. Առաջին ձյունը
  • 3.Կաթիլից ծով համերգային ծրագրից 
  •  2016թ հունվարի 10-ից  շարունակվելու էին  ուսումնական բնականոն պարապմունքները, սակայն ՀՀ-ում  գրանցվեց  է H1N1 վիրուսային հիվանդությունը, ինչի պատճառով էլ ֆիզիկական միջավայրում դադարեցվեցին մեր պարապմունքները, բայց անհանգստանալու կարիք չկար: Աշխատանքային նախագծերը  մեկ ամիս  կազմակերպվեցին  առցանց հեռավար ուսուցմամբ:

Ծնողների համար  անակնկալ էր  պարտեզում առցանց-հեռավար ուսուցմանը մասնակցելը:

Շատ ծնողներ նյութ պատրաստել  չգիտեին:

 

Ծնողների արձագանքը.

 

Երեք շաբաթվա ընթացքում մեդիահմտություների կարողություներին  ավելի լավ սկսեցինք տիրապետել`  Ձեր  և ինչու չէ նաև  բարեկամի, ծանոթի միջոցով :

 

Արսենի մայրիկն էլ ասաց.

— Ի~նչ լավ է, եղբայրը  դաս է անում,  Արսենն էլ է ուզում աշխատել: Շատ լավ է, որ պարտեզում էլ է իրականացվում նման  նախագիծ:

Առցանց-հեռավար ուսուցում

Տե՛ս իմ բլոգում

https://hayroyananna.wordpress.com/category/%D5%A1%D5%BC%D6%81%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/

2

Մարմնամարզություն

Մարմնակրթություն

Մարմնակրթությունը ամբողջական համակարգ է, որն ընդգրկում է  երեխայի ողջ գործունեությունը:

Նոր դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների առավոտյան  նախավարժանքն իսկական  ուրախ մարմնամարզություն է: Մեր  կատարած ֆիզիկական վարժությունները  նման չեն <<չոր>> վարժությունների: Տե՛ս այստեղ

Մեր օրը սկսվում է քայլքով, ծաղիկները  ջրելով, խնամելով, կենդանիներին կերակրելով, ազգային խաղեր խաղալով: Այդ գործունեություն-վարժություններն  արթնացնում են երեխայի մարմինն ու  միտքը, բարձրացնում են նրա տրամադրությունը:Երեխան ուրախ է և պատրաստ է իր  օրը հետաքրքիր  անցկացնելու:Նախավարժանքը սկսում ենք  երեխաների հետ զրուցելով: Արեգը ճանապարհին շուն է տեսել, իսկ Վիկան՝ կատու, Դավիթն էլ ուզում է ռոբոտի պես քայլել …

Դե արի  շնիկ կամ կատու մի դարձիր: Երեխաները <<դառնում են>>  թե՛ շնիկ, թե՛ կատու, թե՛  կապիկ, թե՛ նապաստակ, թե՛ թռչուն, ինչ նրանք կուզեն  և առաջարկեն…        Կենդանիների և թռչունների նման շարժումներ են անում, նրանց  բնորոշ ձայները հանում, նրանց նման ուրախանում, տխրում, զարմանում, բարկանում, պարում, տարբեր իրավիճակներ ստեղծում, լուծումներ գտնում/շունը ձայն լսեց, շրջվեց և տեսավ, որ …/

Տե՛ս այստեղ

Շնչառական վարժությունների միջոցով թուլանում է երեխայի մարմնի լարվածությունը, վերականգնվում է երեխայի  օրգանիզմի հավասարակշռությունը:

Կարևորելով տարբեր ֆիզիկական  վարժությունների անհրաժեշտությունը տարբեր պատմություններ ենք հորինում, իրավիճակներ ստեղծում, երևակայում..

Դե արի ու Դավիթի առաջարկած խաղը մի խաղա:

-Ես ռոբոտ եմ, բանալիով ինձ լարում եմ:Քիչ եմ լարում, որ դանդաղ քայեմ, հետո շատ կլարեմ, որ արագ քայլեմ, բայց հենց տասն անգամ բանալին պտտացնեմ, կվազեմ:

Մարմնակրթության Տե՛ս այստեղ

 

մեջ ներառում է ֆիզկուլտուրա, շարժական խաղեր, պար, մնջախաղ, հիգիենա, բայց որևէ գործունեություն ամբողջական և ավելի  արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դրան լրացնող կամ զուգահեռ այլ գործունեություներ իրականացնել՝ ունենալով ամբողջական ծրագիր. հեքիաթ հորինելով և ստեղծագործական  այլ աշխատանքներով համապատասխան խաղեր խաղալով, ոտանավորները սովորելով, բեմադրելով: Տե՛ս այստեղ

Երեխայի ֆիզիկական վերհսկողության  զարգացումը ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր զարգացումն է:                        

               Ջ. Դյու

Աննա Հայրոյան, Նելի Արղության

 

 

Սքայպի տղան

Սքայպի տղան

Դիջիթեք 2014

Ուսումնական նյութ, այդ թվում` հեռավար ուսուցում Notebook  ծրագրով, աշխատել եմ 2013թ-ի հոկտեմբեր  ամսից: Խմբիս սանը հիվանդացավ, հոկտեմբեր ամսից 3,5 տարեկան փոքրիկ տղան դադարեց պարտեզ հաճախել: Երկար ժամանակ պառկեց հիվանդանոցում , այնուհետև ծնողները  բուժումը  շարունակեցին տանը: Որպես խմբի դաստիարակ` պարտավորված էի զգում զանգահարել և հարցնել երեխայի առողջության մասին: Ամեն անգամ հեռախոսազրույցից հասկանում էի, որ երեխան ծնողի  հետ ամեն օր հետևում է mskh.am կայքին, պարտեզի առօրյային  և շատ էր  անհանգստանում, որ տղան պարտեզ  չի հաճախում: Ինչպե՞ս երեխային ներգրավել պարտեզի գործունեությանը, եթե ոչ  հեռավար ուսուցումը Notebook  ծրագրով: Այն  իրականացրեցինք  սկայպի միջոցով:

Առաջին օրը, երբ խմբիս սաները էկրանին տեսան  իրենց ընկերոջը, ուրախությունից սկսեցին բղավել: Դավիթը մոտեցավ,  որ համբուրի, Ռուբենը ձեռքն էր փորձում բռնել,այնուհետև բղավեց.

-Այ սկայպի տղա, ո՞նց ես, մենք քեզ շատ ենք կարոտել:

Երեխանները սկսեցին հետաքրքրվել, թե իրենց ընկերը ինչով է զբաղվում տանը, երբ է հաճախելու պարտեզ և այլն:Սկայպի տղան փորձում էր հիշել իր ընկերների անունները:Նա այնքան էր ուրախացել, որ բազմոցին թռվռում էր:

Երկրորդ օրն  առավոտյան Նարեն հարցրեց.

-Այսօր էլ ենք սկայպո՞վ խոսելու:                                                                                                            Նկատեցի, որ երեխաները շատ են ուզում նորից հանդիպել սկայպի տղայի հետ: Զանգահարեցի մայրիկին և ասացի, որ մենք առավոտյան ուրախ մարմնամարզություն ենք անում, եթե հարմար է միանան: Պարզվեց, որ երեխան քնած է:

Երրորդ օրը  սկայպի տղան շուտ էր  արթնացել և մեզ  հետ մասնակցեց առավոտյան ուրախ մարմնամարզությանը: Հետո նկատեցի, որ նա գլուխկոնծի չի կարողանում տալ: Մայրիկին նամակ գրեցի, որ տանը  երեխան շատ գլուխկոնծի տա: Ուղարկեցի մեր ուսումնական նյութերը

Պարտեզ

Խաղ` <<Բարև>>  ,

Իմ ընտանիքը ,

Երկաչափական պատկերներ,

Ափսեներն ու բաժակներն այլ տարբերակով,

Թթվի համն ու հոտը

Տասը պատվիրան ծնողներին

Աննա Հայրոյանի բլոգը

Դպիր

Չորրորդ օրը սկայպի տղան մասնակցեց ուրախ մարմնամարզությանը: Գլուխկոնծին ստացվեց:

Հինգերորդ օրը Հ.Թումանյանի  <<Ծիտը>> հեքիաթը պատմեցինք:

Հաջորդ օրերին հեռավար ուսուցումը Notebook  ծրագրով  ավելի անմիջական էր ստացվում:Սկայպի տղան խմբասենյակում էր, երեխաներն էլ` նրանց տանը:

 

Նոր դպրոցի նախակրթարան

Դաստիարակներ`                                                                                                                                                                     Աննա Հայրոյան   և  Նելի Արղության

Կոմիտասյան օրեր

Նոր դպրոցի  նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում երգը, պարը, խաղը, մարմնամարզությունը, ոտանավորը  դիտում ենք Կոմիտասյան երգ- երաժշտության, օրվա գործունեության  համազոր ու հավասար միավորներ: Կոմիտասյան մանկական երգերը  Կոմիտասի երգերը  , ոտանավորները Մոծակը   կարող են նախապատրաստել զանազան խաղերի: Երբ երեխան ցանկանում է պարել, երգել , արգելք չպետք է հանդիսանալ: Խմբում կան  տարբեր  տարիքի երեխաներ:  Երբ մեծերը երգում են, փոքրերը լուռ խաղում են, հետո  փոքրերն են երգում , իսկ մեծերն  արդեն երգը վերածել են պարի, բեմադրության:

<<Շատ հետաքրքրական է երգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկների տեսնել: Այս  ու այն  ծակից ներս են մտնում, պստլիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում, երգողներին մտիկ տալիս, նոցա հետ այս ու այն կողմ  պտույտ գալիս, մանրիկ բերանները բաց ու խուփ անելով` երգում  այնքան, որքան մանկան միտքը կբռնե և արտահայտելով  վստահություն  կառնե: Հենց որ  խաղը վերջանում է ,  վազում են առանձին անկյուն  բռնում, արծարծում  ու սերտում են մեծերի լսածը:Նոցա դուր է գալիս երգի  կարճ ու պարզ կրկնակը: Բառերի հետ ամեևին գլուխ չունին, որովհետև բովադակությունը նոցա համար անմարս է>>:  

                                                                                                                  Կոմիտաս

 

Մանկական երգերը չպետք է ունենան  բարոյախոսական, խրատական և պատմական բովանդակություն:Այն պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզ չափով  ու կշիռով լինի: Կոմիտասյան օրերին  ընտրել ենք << Փայտե Ձիուկ>> երգը :

 

Երգելն     առարկա չէ,  որ պետք է ավանդել, այլ լսելով  անրադարձնել:

                                                                                                                                          Կոմիտաս

Առավոտյան  խմբասենյակում հնչում է << Փայտե ձիուկ>> երգը:  Երեխաներն ազատ են.  ծաղիկ են  ջրում,   նկարում , վազում, թռչկոտում և ինքնաբերաբար երգում, երգելով  խաղում, քայլում, պարում: Հետո ականջակալներով լսեցին երգը:  Փայտե ձիուկ  Այնուհետև  երեխաները  ձայնագրեցին   իրենց  ընկերներին և լսեցին  իրենց երգած երգերի ձայնագրությունները: Նրանք շատ ուշադիր լսում էին և  անմիջապես ասում էին, թե ով է երգում:

Երգում ենք նաև շրխկաներով Շրխ~կ-շրխ~կ շրխկա~ն գդալներով, շերեփներով,ծափերով :Բարկացած,  զարմացած, առանց ձայնի, ուրախացած: Երեխաներն ուսուցանվող նյութը աննկատ են սովորում:  Կոմիտասյան երգերը լայն հնարավորություն են տալիս  երևակայելու , ստեղծագործելու:Երեխաները խմբում  ներքնակների օգնությամբ  ձի են նստում  Իմ ձին : Հնդկացորենով ձիուկ ենք  պատրաստել Ձի

Ի՞նչ գույնի ձիուկներ կան: Ի՞նչ են  ուտում , գե՞ր են, թե՞…Ուսումնական ճամփորդություն ենք  կազմակերպել Կենդանաբանական այգի: Այգում ձիուկների վանդակի մոտ երգել ենք << Փայտ ձիուկ>> երգը: Կենդանաբանական այգում Երեխաները խաղում, վազվզում  են Կոմիտասի երգերը երգելով, քնում են նրա օրորոցային երգերի ներքո, ծնողները  երեխաների ցանկությամբ այդ երգերը  հեռախոսով  ձայնագրել  են: Կոմիտասյան ոգին ամենուր է…

 

 

 

Երաժշտության հետքերով

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում գործում են նաև մշակույթի, արվեստի, արհեստի բոլոր կրթական օջախները: Ես քոլեջի երաժշտական կրթության շրջանավարտ եմ: Շատ ուրախ եմ, որ ստացել եմ երկրորդ մասնագիտություն: Հավատացեք, ես երաժիշտ չեմ, բայց բացահայտելով և ծանոթանալով   երգ-երաժշտության  գաղտնիքներին, մասնագիտական գրագիտությանը, երաժշտությունն  ինձ համար դարձավ   այնքան  շոշափելի, որ կյանքում  օր օրի վերածվում է ապրելաձևի:

Երաժշտական որևէ  գործիքին (դաշնամուր) որոշ չափով տիրապետելը, խմբավարական  արվեստին ծանոթանալը լայն հնարավորություն է ընձեռում ինձ աշխատանքս էլ ավելի լավ կազմակերպելու: Երաժշտությունն ինձ հետ է, խաղաղությունը, ներդաշնակության զգացումը միշտ հետևում  են ինձ: Հետաքրքիր է կրթվել, սովորել գործունեության նման կազմակերպմամբ: Շնորհակալություն…

«Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներու մեջ տեղ կգրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտական ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա,  և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով  իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղի մեջ: Ինչքան բաղձալի էր ունենալ այս նպատակով առանձին վարժարան, որի միջոցով մեծ արդյունք կարելի կըլլար ձեռք բերել»:

Կոմիտաս