Հերթապահի օրագիր /Օգոստոսի 5/

 

1

Այսօր Նոր դպրոց  էին այցելել  Խեչոյանների ընտանիքը:  Հետաքրքրվում էին  կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրով :Շրջեցինք  դասարաններով ,ծանոթացարեցի նաև միջավայրին:Զրույցի ժամանակ պարզեցի, որ ամուսիններով երաժիշտ են և շատ են ուզում և կարևորում, որ  իրենց երեխաներն  ազատ, առողջ ստեղծագործ միջավայրում  զարգանան:

Ընտանիքի ավագ տղան Խեչոյան  Հովիկն է /11.10.2006 թ/:

Փոխադրվում է 5-րդ դասարան: Մայրիկն ուզում է, որ տղան մեր կրթահամալիր հաճախի, բայց փոքր ինչ անհանգստանում է. դպրոցը հեռու է:

-Ավանից ամեն օր գալը դժվար կլինի: Չնայած լավ է, որ երթուղային կա:

Խեչոյան Սաթենը և Էլիզը զույգ քույրիկներ են  /12.12.2007թ/:

Փոխադրվում են  3-րդ դասարան;

Ընտանիքի ամենափոքրը Խեչոյան Ռաֆայելն է /23.09.2010թ/:

Այս տարի առաջին դասարան է գնալու, բայց դեռ դպրոցը չի ընտրել:

Հայրիկը դաշնամուր  նվագեց, երեխաները հեծանիվ քշեցին, շախմատ խաղացին: Խոստացան, որ նորից կհանդիպեն:

 

234561

 

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.