Архивы

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

http://www.mskh.am/am/63688

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ

Այսօր Կենտրոնում կայացավ խորհրդակցություն, որտեղ  կրթահամալիրում ինտերնետ կապի որակից ձեր արդարացի դժգոհությունների հիման վրա ձեռք բերվեցին ինտերնետային ցանցի նորացման-արդիականացման աշխատանքի պայմանավորվածություններ։ Դրանք տևական շրջան մշակվում էին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում՝  նաև «Վեբ» ընկերության, այլ մասնագետների, շահառուների մասնակցությամբ։

Գլխավորը՝ կրթահամալիրի սերվերը և ինտերնետ հասանելիության կետը Մեդիակենտրոնից կտեղափոխվեն Մայր դպրոց, ՏՀՏ լաբորատորիա։ Սա էապես կլավացնի Մայր դպրոցի (Միջին, ավագ դպրոցների, լրացուցիչ կրթություն) ինտերնետ կապը։ Կրթահամալիրը կունենա առցանց ուսուցման ներքին, այդ թվում՝ նաև ֆայլերի ամպային համակարգ (onedrive)։

Այդ պատճառով հոկտեմբերի 14-17-ին ամենուր անհասանելի կլինեն կրթահամալիրի սերվերը, կայքը, ենթակայքերը։ Ուսումնական աշխատանքները կրթահամալիրիից դուրս կարող են կազմակերպվել էլեկտրոնային հասցեների և ուսումնական բլոգների միջոցով։ Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում հոկտեմբերի 14-ին և 17-ին օրերին ուսումնական պարապմունքները պիտի ծրագրվեն՝ հաշվի առնելով ինտերնետի և ներքին ցանցի բացակայությունը։

Հոկտեմբերի 17-ին՝ մինչև 18.00, համակարգը կվերականգնվի։ Մինչև հոկտեմբերի 20-ը կրթահամալիրի սերվերը նոր օպտիկական մալուխներով կկապվի կրթահամալիրի մասնաշենքերին, կմեծացվի ինտերնետի արագությունը։

Այս աշխատանքներին աջակցության առաջարկները խրախուսվում են. կարող եք ուղիղ դիմել կրթահամալիրի ՏՏ ենթակառուցվածքի մասնագետներին՝ Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելին, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Սուսան Մարկոսյանին։ Ես առավելագույն ջանքեր եմ գործադրում մինչև հոկտեմբերի 20-ը կրթահամալիրի՝ ինչպես ֆիզիկական միջավայրի բարելավման և ջեռուցման շրջանի նախապատրաստման, այնպես և մեդիամիջավայրի համապատասխանեցման համար։

Փոխանցեք այս տեղեկությունը, ձեր բլոգների, սոցցանցերի միջոցով հասանելի դարձրեք կրթահամալիրի կայքի բոլոր շահառուներին։

Հուլիսի 4-ը աշխատանքային օր է

Հարգելի գործընկերներ, ծնողներ.

13537553_1753655121519168_452507232397303228_n

Տեղեկացնում ենք, որ 2016թ. հուլիսի 4-ը՝ երկուշաբթի, աշխատանքային օր է։ Կրթահամալիրի նախակրթարանները, 6-10 տարեկանների լողափնյա ճամբարները, Միջին դպրոցի ճամբարը, աշխատանքային ջոկատներն աշխատում են սահմանված կարգով և ռեժիմով։

«Ամառ 2016» պլեներային հավաք Անգլիական այգում

Հունիսի 28-ին՝ ժամը 20.00, Անգլիական այգի

«Բանգլադեշյան պլեներ»-ի ներկայացումներ
Փառատոների մրցանակների հանձնում
Ռոք-փոփ-ջազ երաժշտական խմբերի, անհատների, «Տիեզերք» Բենդ եռյակի, թափառական երաժիշտների ելույթներ:

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ընտանիքներ, երևանցիներ: Մասնակիցները լինում են ճամբարային, ամառային, մարզական հանդերձանքով, խուրջիններով, պատրաստի բրդուճներով:

ժամը 20.00-20.45 – արտ-պլեներային, տեխնոլոգիական, երաժշտական, թատերկանա, մարզական գործունեություն Անգլիական այգու հարթակներում:

Ժամը 20.45-21.30 – միասնական պարերգեր, ելույթներ

Ժամը 21.30-21.45 – «Բանգլադեշյան պլեներ 2016»-ում ստեղծված ֆիլմերի, տեսանյութերի դիտում մեծ էկրանին:

Ժամը 21.45-22.00 — «Բանգլադեշյան պլեներ»-ի՝ թատերական, երաժշտական, արտ-միջավայր, թարգմանական ստուգատես-փառատոների մրցանակների հանձնում:

Ժամը 22.00-ից թափառումներ Երևանում

 

«Պարտեզ» ամսագիր

Բարև հարգելիներս: «Պարտեզ» ամսագիրը նոր նախագիծ է սկսում է   `«Ընտանեկան կրթություն»` ծնողների, 0-6 տարեկանների համար: Կուզեի ունենալ ձեր կարծիքներն ու առաջարկները: Խնդրում եմ նկատի ունենալ`  բոլորդ ամսգրի թղթակից-աշխատակիցներ եք: Կարող եք նյութեր առաջարկել, ամսագրի կամ ձեր նախաձեռնությամբ թարգմանություններ կատարել ցանկացած լեզվով…
Սպասում եմ ձեր  կարծիքներին, նախաձեռնություններին… կարևորվում են անսպասելի-անսովորները:
aida.petrosyan@mskh.am  

DSCF7592  

Հրավեր

 

DSCF7083

Դեկտեմբերի 5-ին ՝ ժամը 10:30, հրավիրում ենք Նոր դպրոցի նախակրթարան՝ ծնողական ակումբի պարապմունքին:

Ծրագրում
10:30-11:00 Արգելքների հաղթահարում << Լաբիրինթ >>
/ Աննա Հայրոյան ,Նելի Արղության/
11:00-11:20 2-4 տարեկանների խոսքային խնդիրներ / Լոգոպեդ՝ Աննա Օհանյան/
11:20-12:00Ամանորյա ծեսի քննարկում թեյի սեղանի շուրջ:

Հարգելի ծնողներ, ցանկացողներին խնդրում եմ ցուցակագրվել

Հարգելի ծնողներ, ցանկացողներին խնդրում եմ ցուցակագրվել :

Նախակրթարանի և կրտսեր դպրոցի լրացուցիչ ծառայություններ
Ըստ ցանկացողների քանակի, կարող է կրթահամալիրում գործել մեկ խումբ՝ պարտեզի, մեկ խումբ՝ կրտսեր դպրոցի համար:
1. Երկարացված օրվա խումբ (17.00-ից մինչև 21.00 կամ 22.00՝ ըստ պահանջի): Կարելի է ընտրել մեկանգամյա ճաշ՝ ապուր կամ փլավ, ինչ որ այդ օրը խոհանոցը կպատրաստի:
Երկարացված օր -17.00-21.00
Ժամը 1.000 դրամ
Ճաշը 300 դրամ

2. Շաբաթ-կիրակնօրյա խումբ – 10.00-22.00 (չորսանգամյա սնունդ՝ ըստ պարտեզների սննդակարգի) դաստիարակները կամ դասվարներն աշխատում են երկու հերթափոխով՝ 10.00-16.00 և 16.00-22.00
ժամը -2.000 դրամ (ճաշը ներառված է):
3. Առանձին դաստիարակի (դայակի) տրամադրում (պատվիրատուի տանը) – ժամը՝ 1.500, օրը՝ 6.000, ամիսը՝ 80.000, հավելյալ ամեն օրը կամ ժամը, բնականաբար, հաշվարկվում է (9.00-ից 18.00. ժամերը կարող են փոփոխվել):
4. Առանձին անհատական դասապատրաստում՝ (կրթահամալիրի տարածքում կամ պատվիրատուի/դասվարի տանը) միայն կրթահամալիրի երեխաների համար- 16.000 դրամ ամիսը, գումարած՝ 7.000 դրամ սնունդը (ըստ ցանկության), (ունենք նաև այսպիսի ծառայություն՝ դաստիարակը գալիս է, երեխային վերցնում է դպրոցից, տանում է իր կամ պատվիրատուի տուն, անում է դասապատրաստում, հանձնում ծնողին կամ բերում է Մայր դպրոց՝ նստեցնում մեր համապատասխան երթուղին):

Հրավեր

Սեբաստացու օրեր

DSCF6407

Նոյեմբերի 21

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Նոր դպրոցի նախակրթարան

 

10:00-10:30 Սուրբ Երրորդություն եկեղեցում հարիսայի օրհնություն.

«Սեբաստացիներ» երգչախմբերի ելույթ

10:30-11:30   Ծնողական ակումբ

Ջա՜ն, մեր դրած թթուն թթվել է  :Հարիսայի հյուրասիրություն

11:30-12:00    Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25)
«Գրքի տոն կրթահամալիրում»

Սեբաստացու օրերին ընդառաջ /Խմոր հունցեմ, գունդ սարքեմ/

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-12:00

Սեբաստացու օրերին ընդառաջ

Նոր դպրոցի նախակրթարանի ծնողները տատիկները և սաներ մասնակցում ՙեն<< <<Խմոր հունցեմ, գունդ սարքեմ>>նախագծին

Ծրագրում՝

Խմոր հունցել, գունդ սարքել,

Գաթա,հալվա, փոխինձ թխել:

 DSCF6442

Նախապատրաստվում ենք«Կաթիլից՝ ծով» մեդիահամերգ-ներկայացմանը

<<ՄխիթարՍեբաստացի>>կրթահամալիրում ուսումնական օրացույցով, ամեն չորեքշաբթի ժամը 15.00- 16.00 Մայր դպրոցի մարմարյա սրահում ընդհանուր մեդիապարապմունք –համերգ է:  Ներկայացվում են դասարան-համույթի, ակումբ-համույթի, դպրոց-համույթի, կրթական ծրագիր-համույթի ծրագրային ելույթները՝ ընթերցում, թատերական, երգ, պար, որոնք ուղեկցվում են հատուկ պատրաստված նյութերով:

Այս անգամ մեդիապարապմունքի պատասխանատուն Նոր դպրոցն է:

Սովորաբար նախակրթարանը չէր մասնակցում մեդիապարապմունք–համերգին /երեխաները փոքր են/: Հարց է առաջանում ՝ ինչպե՞ս  նախակրթարանի ծնողներին ներկայացնել կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը: Չէ՞որ 2015-2016 ուստարվա ծնողական հանդիպման ժամանակ ներկայացրե լեմ Ուսումնական օրացույցը: Իհարկե, ծնողները ոգևորվում են լսելով , բայց այն տեսնել և մասնակցել է պետք:

Նառա Նիկողոսյանի առաջարկով Նոր դպրոցի նախակրթարանի ծնողերը մեծ սիրով ցանկություն հայտնեցին մասնակցել հոկտեմբերի 28-ին՝ չորեքշաբթի օրը «Կաթիլից՝ծով» մեդիահամերգ-ներկայացմանը:

Տաթև Ստեփանյանի առաջարկով որոշեցինք այնպիսի պար բեմադրել, որ ծնողը և երեխան մասնակցեն, անկախ երեխայի տարիքից:

Իհարկե, մի քանի ծնող անհանգստացան:

-Մենք պարից հեռու ենք բայց կկարողանա՞նք:

Կարողանալ, չկարողանալ չկա: Բոլորս կարող ենք:

-Ես ուզում եմ պարել , բայց փորձի ժամանակ հասկացա, որ երեխաս չի ուզում:

Մասնակցել է պետք: Տեսնել է պետք:

Արդեն 2 օրէ՝ Նոր դպրոցի նախակրթարանի  ծնողները ժամը 16:30-իցմինչև 17:10 –ը նախապատրաստվումեն «Կաթիլից՝ ծով» մեդիահամերգ-ներկայացմանը:

Փորձերը հաջող են ստացվում : Այնքան են ոգևորվել, որ հագուստի մասին են մտածում: Չեն մոռանում, որ ցուրտ է, վիրուսի, գրիպի շրջան է: Այս պահին մի  դեպք հիշեցի:

3, 5 տարեկան Գրիգորյան Լիլիթը ուզում է պապիկին համբուրել:

Պապիկն ասում է.

-Լիլիթի՛կ ջան , հիվանդ եմ, վիրուսէ:

Լիլիթիկն էլ զարմացած ասում է.

-Պապիկ, դու հո համակարգիչ չես, որ վիրուս ես ընկնում:

Ծնողական ակումբի հրավեր

Ծնողական ակումբ

Հրավեր
Հոկտեմբերի 22ին և 23 ին՝ ժամը 16:30, հրավիրում ենք Նոր դպրոցի նախակրթարան՝ ծնողական ակումբի պարապմունքին:

Նախատեսվում է՝

16:30-17:10 Պարի բեմադրում/ Տաթև Ստեփանյան/
Պատրաստվում ենք Մեդիաչորեքշաբթի համերգին
Սիրով՝   Աննա Հայրոյան, Նելի Արղության

IMG_20151015_121242