Архив | Январь 2019

Դդում , դդում արեգակ ես

Ղափամային ծեսին ընդառաջ, նկարեցինք դդում, գովեցինք, թվաբանական գործողություններ կատարեցինք,առանձնացրեցինք մեծ,միջին, փոքր դդումները: Դդումները նախակրթարանի բոլոր գործունեության մեջ ներգրավված են: Այսօր մարմնամարզությունը կատարեցինք դդումին գովելով,երգելով:

Մեծ,միջին , փոքր

Հեքիաթասաց մայրիկը

Ծննդյան շնորհավորանք՝ Հեքիաթասաց մայրիկը

Այսօր էլ նշեցինք Սարգսի ծննդյան տարեդարձը: Սարգիսի մայրիկը Հ. Թումանյանի <<Ուլիկ >> հեքիաթը , քանի որ հայրիկն աշխատանքի էր և հիվանդներին չէր կարող թողնել…

Խմբում իրականացվող նախագծերի ընթացքում ՝ նախագծերը ակամա դառնում են այլընտրանքային:

Հունվար ամսվա հաշվետվություն


« Ձմեռային պարտեզ » հունվարյան աշխատանքային գործունեությունը սկսել ենք ուսումնական արձակուրդ « Ամանորը ընտանիքում» հեռավար ուսուցմամբ:

Ամանորն ընտանիքում

Հունվարի 8-ից մեկնարկվեց
« Ձմեռային պարտեզ նախագիծը» Նոր տարվա շնորհավորանքները շարունակվում էին :Շնորհավոր Նոր Տարի

Ձմեռ է, ուզում ես շատ ձյուն գա, որ կարողանաս Ձմեռային պարտեզ նախագիծը հավեսով և սիրով իրականացնես, բայց ձյուն չի գալիս: Վերջապես հունվարի 14-ին եկավ շատ սպասված ձյունը:Ջա՜ն, 2-5 տարեկանները և ծնողները շատ էին ուզում բակում լինել: Չկար այսպիսի արտահայտություններ.

-Ես մրսում եմ, երեխաս կմսի, տաբատը թրջվել է: Հակառակը

-Ի՜նչ լավ է, որ Ձմռանը միշտ բակ եք գնում:

Քոլեջի ձմեռային պարտեզը

Ըստ ուսումնական օրացույցի մասնակցեցինք Բնագիտատեխնիկական
ստուգատեսին Բնագիտական փորձեր  և Դիջիթեք 2019-ին: Մեկ տարվա մեր կատարած աշխատանքները ամփոփեցինք: Բլոգս փորփրելով շատ նյութեր գտա , որի մասին մոռացել էի:

Դիջիթեք 2019 մասնակցության հայտերը

1.Հեքիաթասաց հայրիկը

2.Այընտրանքային նկարչություն

3.Ուրախ ռոդարիական մարմնամարզություն

3.Ուրախ ռոդարիական մարմնամարզություն

4.Սպասում են նախագիծը նախակրթարանում

5.Իմ նվեր խաղալիքը

5.Իմ նվեր խաղալիքը

6.Ծնողական ակումբ

7.Մի «խաղալիքի» պատմություն

8.Չեմ վախենում ունեցածս բաժանելուց. չէ՞ որ ամեն օր նորն է ստեղծվում

Ծննդյան շնորհավորանք<<Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը>> նախագծի մեկնարկ

Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը

Հ. Թումանյան. Պոչատ աղվեսը

Դդմախաղ

Դդմանկարչություն

Ձյուն, սառույց

Ձմռան օրով ձյուն ենք ման գալիս: Վերցրեցինք բաժակները գնացինք բակ:

Գրիգն ասաց.

-Տանիքներին ձյուն կա:

Բաժակների մեջ ձյուն լցրեցինք և տարանք խումբ:

Բնագիտական փորձ

« Ձյուն,ջուր»

Հեքիաթասաց հայրիկը

Դիջիթեք 2019

Հեքիաթներ սիրում, պատմում և լսում են բոլորը: Տարիքային սահմանափակում չկա:Կյանքն էլ է հեքիաթ, եթե այն գնահատում ես:
« Հեքիաթ- hեքիաթ տատս է , էշի քուռակ պապս է » /ժողովրդական: / Հեքիաթ-հեքիաթ հայրս է , զարմացողն էլ մայրս է…
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը Քոլեջ պարտեզի 2-4 տարեկանների խմբում: Երբ իմ խմբում հեքիաթ եմ պատմում, անպայման այն վերածում եմ խաղ- բեմադրության: / Ցանկացած դաստիարակ պարտավոր է հեքիաթն անգիր ՝ գրքի բառերով իմանալ/:
Ծիտը խաղ-բեմադրություն Երբ պատմում եմ Հ. Թումանյանի « Ծիտը » հեքիաթը, բոլորս ծիտ ենք դառնում, թռչկոտում ենք, ծլվլում ենք: Դիտարկում ենք ծիտիկներին , /ճյուղերի վրա նստած կամ թռչելիս/ լսում ենք ծլվլոցները:
Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում

Այո ,նպատակս մեկն է, որ երեխան մասնակցի, հասկանա և յուրացնի հեքիաթը: Տարատարիք խմբում, եթե շրջանաձև նստենք , և հեքիաթ կարդամ, համոզված եմ,որ 2-3 տարեկանները երեք րոպեից ավելի չեն նստում` սկսում են խաղալիքով խաղալ, կամ ընկերոջ հետ զրուցել/ուշադրության կենտրոնացման հնարավորությունն է /միայն 4 տարեկանները կարող են մոտ 10-15 րոպե նստել: Գուցե շատերը կասեն,որ դաստիարակը հեքիաթը հետաքրքիր չի պատմում, բայց իմ փորձից կարող եմ վստահ ասել, եթե անգամ ասեք, որ 2-3 տարեկաններն երկար ժամանակ լսում են հեքիաթ, կավելացնեմ, որ միայն դաստիարակի նկատողությունից հետո, այն էլ պարզ չէ, թե որքանով են լսել և հասկացել այն: Երեխան կարող է խաղալ և միևնույն ժամանակ հեքիաթը յուրացնել: Զարգանում ենք խաղալով: Իսկ այն խելոք նստած փոքրիկը , որ հեքիաթը ուշադիր լսել է,երբեմն չի էլ պատմում:

Եթե մեկը խոսում է, բոլորս պետք է լռենք, լսենք,չխանգարենք: Պարտեզում բոլոր երեխաները մեկը մյուսին հերթ չտալով` բլբլում են: Իհարկե,ուզում ես բոլորին լսել, զրուցել, բայց չգիտես ինչու բոլորի մեջ այդ Ես-ն է, ուզում են առաջինը խոսել, կապ չունի, թե թեմայից դուրս է: Բայց հաճախ լինում են ամաչկոտ երեխաներ, որ լուռ են, չեն արտահայտվում կամ ինձ հետ են միայն խոսում:

Վերապատրաստվող դաստիարակների հետ զրուցելուց հետո հասկացա, որ երեխային դիտողություն անելը սովորական երևույթ է: Ինձ համար անհասկանալի է…ինչու՞ այդ դիտողությունը նրբանկատ, աննկատ, խաղի, հեքիաթի միջոցով չանել, որ երեխան չճնշվի: Հիմա կասեք ինչպե՞ս: Իմ խմբի Լիլիան հաց ուտելու ժամանակ առանձնանում , չի մոտենում սեղանին: Մոտենում եմ Լիլիային և ասում.

-Լիլ ջան, արի « Կցեմ, կցմցեմ » խաղը խաղա՞նք:

Հասկացա՞ք չէ, որ խաղը « Պոչատ աղվեսը » հեքիաթից ենք առանձնացրել: Մի քիչ հեռու կանգնում եմ և ասում.

-Կցեմ, կցմցեմ գնամ Լիլիային հասնեմ:

Վազում եմ Լիլիայի ձեռքը բռնում եմ, և միասին վազում ենք:

-Լիլիա, ու՞մ մոտ գնանք:

-Գրիգի,- ասում է Լիլիան:

-Կցենք, կցմցենք գնանք Գրիգին հասնենք:

Հետո Լիլիան գնաց, նստեց Գրիգի կողքը:

Իմ խմբի Նանեն և Սառան շատ են սիրում սեղանի տակ մտնել,թաքնվել: Սեղանի վրա կամաց թակում եմ և ասում.

-Տուկ-տուկ…

Տեսնեք` ինչպե~ս են ուրախանում, հրճվում:

-Սևուկ ուլիկներ, սիրուն բալիկներ,-շարունակում եմ ես,- ման եմ եկել սարեսար կաթ եմ բերել ձեզ համար, դռնակը բացեք ներս գամ ես ,անուշ-անուշ կաթ տամ ձեզ:

-Վա~յ, ընկեր Աննան մեզ ուլիկ ասաց, փախչենք, թե չէ հեսա գայլը կգա, դուռը կծեծի,-ասաց Սառան, և երկուսով արագ սեղանի տակից դուրս եկան :

Չմտածեք, որ սեղանի տակ մտնելն ինձ համար հետաքրքիր չէ, պարզապես երեխաների անվտանգության ապահովումը ամենակարևոր պայմանն է, քանի որ հաճախ գլուխները տալիս են սեղանին:

Մի անգամ բակում երեխաները դես ու դեն էին վազում` մի քանիսը վազում էին այգում, մյուսները բարձրացել էին ավազով լի սարի վրա և այլն: Ինչպե՞ս հավաքեմ, որ ինձնից հեռու չգնան :

-Ծի~վ, ծի~վ, ծի~վ, վա~խ ,վա~խ ոտքս փուշ է մտել, ո՞վ կհանի,- բարձրաձայն կանչեցի:

Բոլոր երեխաները հավաքվեցին շուրջս, սկսվեց.

-Ես, ես, ես…

Առողջ սնունդ…Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ: Օրը երեք անգամ սեղան դնել, հավաքել այնքան էլ հետաքրքիր չէ, եթե այն ուրախ գործունեության չվերածես: Հիշում ենք « Ով աշխատի, նա կուտի » հեքիաթը: Լինում է, չի լինում մի խումբ: Այս խմբում ապրում են Գրիգը, Արսենը, Մհերը, Լիկան, Գայանեն/ բոլոր երեխաների անուններն ասում եմ: Երեխաների աչքերը փայլում են,ժպտում են: Ես շարունակում եմ.

-Մի անգամ քուջուջ անելիս Միքայելը շերեփ է գտնում:

-Ո՞վ ճաշը կխառնի, ո՞վ հացը կտանի , ո՞վ ափսենները կդասավորի:

Արդյունքում սեղանը պատրաստ է:Բարի ախորժակ: Բայց Գայանեն և Գրիգն ամբողջ գործունեության ժամանակ ասում էին.

-Ես`չէ ,ես էլ` չէ: Հեքիաթների / Հ. Թումանյան, Ղ. Աղայան…/ շնորհիվ եմ դաստիարակչական աշխատանքներ կատարում:Ամեն օր խաղում ենք, շփվում, ծանոթանում, բայց ժամանակն է, որ երեխաների մեջ ձևավորվի լսելու կարողությունը,որ ամաչկոտ երեխան սկսի բացվել: Երբ Նարեկի հայրիկը եկավ հեքիաթ պատմելու, Նարեկն այնպես էր ոգևորվել, միայն աչքերի փայլը տեսնեիք.

-Իմ հայրիկն է հեքիաթ պատմելու, բա:

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք « Հեքիաթասաց հայրիկ » նախագծով Ձմեռ պապն էլ սկսել է իր ամանորյա նվերները բաժանել: Մեր նվերը հեքիաթ լսելն է: Առաջարկս եղավ Մհերի հայրիկին.

-Մեզ համար հեքիաթ կկարդա՞ք:

-Սիրով, երբ ուզեք:

Օր և ժամ պայմանավորվեցինք : Դեկտեմբերի երեքին մեկնարկվեց
« Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը:Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը: ԱրթուրԶախարյանը կարդաց Ղ.Աղայանի
« Մուկն ու լուն » հեքիաթը: Հաջորդ օրն առավոտյան Գրիգն իր հայրիկին պարտադրում է.

-Պապա, դե կգաս հեքիաթ կպատմես:

Հետո ներս մտավ Սառայի մայրիկը.

-Կլինի՞ մեր պապան էլ գա, հեքիաթ պատմի: Երեկ Սառան համոզել է հայրիկին: Հետո լսվեց հեռախոսազանգս՝ Լիկայի մայրիկն է…Լիկան որոշել է իր հայրիկն էլ է հեքիաթ պատմելու: Իսկապես լուրջ նախագիծ ենք սկսել: Պետք է հստակ ցուցակ կազմել, հայրիկներին հերթագրել, օր և ժամ նշանակել…Չէ՞ որ բոլորն աշխատողներ են:
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը վերածվել է ծեսի:Բոլոր հայրիկները մեզ համար կոնֆետներ, քաղցրավենիքներ են բերում: Հյուրասիրությունն անպակաս է… Բազմիցս լսում եմ ծնողների արձագանքը

-Շատ լավ նախագիծ է: Ուզում եմ անդրադառնալ Նարեկի մայրիկի՝ Լիզա Մանթաշյանի ֆեյսբուքյան մեկնաբանությանը.

-Մենք ենք շնորհակալ ընկեր Աննա ջան, առողջ մտածելակերպով սերունդ մեծացնելու, ոչ միայն բալիկներին, այլ նաև ծնողներին արդույթներից ձերբազատվելուն օգնելու համար: Սպասում ենք նոր հետաքրքիր նախագծերին :

Այնքան սպասված նախագիծ, անընդհատ ընթացքի մեջ…
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը փոխվեց
« Հեքաթասաց հայրիկ և մայրիկ » նախագծի: Գրիգի ծննդյան օրը նրա ծնողները հեքիաթ պատմեցին: Գրիգն ուրախացած ասաց.

-Ես հինգ տարեկան եմ, իմ ամենալավ նվերը` իմ մաման և պապան իմ ընկերների համար հեքիաթ պատմեցին: Շարունակական…Իմ խմբում այսուհետև ծննդյան օրերին
« Հեքաթասաց հայրիկն ու մայրիկը » նախագիծն ենք իրականացնելու: Ծննդյան լավագույն նվերը իրենց երեխաներին:

Հեքիաթասաց հայրիկ 1.

Դեկտեմբերի երեքին  մեկնարկվեց « Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը: Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը:Արթուր Զախարյանը կարդաց Ղ.Աղայանի « Մուկն ու լուն » հեքիաթը:

-Շատ լավ լսող լսարան ունեք,-ասաց Մհերի հայրիկը:

Իրականում ես երեխաներին հեքիաթը պատմում եմ անգիր`գրքի բառերով, և ցանկացած հեքիաթ  խաղի, թատրոնի ենք վերածում:Եթե ես գիրքս վերցնեի և կարդայի ,մի քանի երեխա չէր լսելու, բայց նախագծի շնորհիվ բոլորն էին լսում:Ամենակարևորը`երեխաներն իրենց լսածը  հետո կարողացան պատմել:



Հեքիաթասաց հայրիկը 2

Քոլեջի նախակրթարանում  շարունակում ենք
« Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը : Այսօր Հակոբյան Լիկայի հայրիկը մեզ համար կարդաց Հ. Թումանյանի 

 
« Ճամփորդները » և « Կացին ախպեր »
հեքիաթները:

Վերջում Լիկայի հայրկն ասաց.

-Շատ լավ բալիկներ եք,մենք էլ ենք ուզում պարտեզ գալ, բայց շտապում ենք… աշխատանքից ուշանում ենք:

Հեքիաթները ուշադիր լսեցինք, հետո բեմադրեցինք « Ճամփորդները » :Լավ խաղացինք , մեզ անակնկալ էր սպասվում` Լիկայի մայրիկը մեզ համար քաղցրավենիք էր բերել:Լավ էլ հյուրասիրվեցինք և շնորհակալություն հայտնեցինք:

Շնորհակալություն Հակոբյան Լիկայի հայրիկին և մայրիկին:

Ճամփորդները

Հեքիաթասաց հայրիկ 3

Այսօր  Սառայի հայրիկը /երեք հրաշք սեբաստացիների հայր/  2-5 տարեկանների համար  կարդաց երեք հեքիաթ՝ Հ. Թումանյանի « Պոչատ աղվեսը » , Աթ. Խնկոյանի  « Ճպուռն ու մրջյունը » և Դ. Դեմիրճյանի « Պույ-պույ մկնիկը » : Ներկա էին նաև վերապատրաստվող դաստիարակները: Տիկին Ամալյան և տիկին Սոնան զարմացել էին.

-Դրախտ ենք ընկել, այսպիսի նախագիծ, ապշելու է:

Տիկին Ամալյան էլ չդիմացավ՝  ինքն էլ « Պոչատ աղվեսը » հեքիաթը շարունակեց:  Սառայի հայրիկը մեզ համար կոնֆետներ էր բերել: « Կոնֆետի անձրև » խաղը խաղացինք և լավ հյուրասիրվեցինք: Շնորհակալություն Սառայի հայրիկին:

Հեքիաթասաց հայրիկը 4

Ձմեռ պապի նվերը՝  « Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը,  սկսվեց դեկտեմբեր ամսից:  Մեզ համար հեքիաթ են կարդացել Մհերի, Լիկայի, Սառայի հայրիկները, իսկ այսօր՝ Նարեկի հայրիկը: Ինչպես միշտ 2-5  տարեկանները հեքիաթասեր են: Չորս հայրիկ մեզ համար հեքիաթ է կարդացել:Դեկտեմբերի 24-ին,ժամը 11:00-ին հաջորդ հեքիաթը մեզ համար պատմելու է Անահիտի հայրիկը: Նախագիծը շարունակվում է …Շնորհակալություն

Հեքիաթասաց հայրիկը    5

Ծննդյան շնորհավորանք…Երբ խմբով շնորհավորում էինք Գրիգին ՝ շնորհավո՜ր, շնորհավո՜ր, 2 տարեկանները գոռում էին՝ ահավո՜ր, ահավո՜ր:

Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը 6

Մտածում էի, որ « Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը պետք է շարունակվի ձմեռային ուսումնական արձակուրդից հետո,բայց այս անգամ հայրիկները պետք է դերերով կարդային հեքիաթները:Հունվարի 15-ին Գրիգի մայրիկը զանգահարեց և ասաց.

-Ընկեր Աննա, վաղը Գրիգիս ծննդյան օրն է:Գրիգը հայրիկին համոզել է և հրաժարվել է բոլոր նվերներից, խաղալիքներից,հագուստներից, ուզում է, որ իր ծննդյան նվերը իր ընկերների համար ծնողների հեքիաթ պատմելը լինի: Ա՜յ քեզ, նոր նախագիծ: Ուրախությունից մամնովս դող անցավ:Ի՜նչ լավ է,որ 5 տարեկան Գրիգս այդպես է մտածում, և խմբում ծնվեց նոր նախագիծ ՝ Ծննդյան շնորհավորանք՝
« Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը » :

Այսօր էլ նշեցինք Սարգսի ծննդյան տարեդարձը: Սարգիսի մայրիկը և տատիկը հեքիաթ պատմեցին, քանի որ հայրիկն աշխատանքի էր և հիվանդներին չէր կարող թողնել…

Խմբում իրականացվող նախագծերի ընթացքում ՝ նախագծերն ակամա դառնում են այլընտրանքային: