Архив | Март 2019

Մարզական ատուգատես

Ձոն մայրիկին

Նախակրթարանի դաստիարակները և ծնողները մասնակցեցին մարզական ստուգատեսին:Քոլեջի ծնողներն ուրախ տրամադրությամբ,հավեսով պարելով, երգելով մարզվեցին:Վերջում ցանկություն հայտնեցին նորից մասնակցելու:

Մարտ ամսվա հաշվետվություն

Գարնան զարթոնքի նման ծնվում էին « Ձոն մայրիկ » նախագծերը: Ի՞նչ նվիրել մայրիկին, որ երեխայի ձեռքով նկարած, պատրաստված լինի, որ իրականում մայրիկը կրի, օգտագործի:Երեխայի մոտ ձևավորել ուշադրություն, վստահություն, նվիրելու կարողություն: Նախակրթարանում ծնողական ակումբն ինչպես միշտ ակտիվ էր:

Պատրաստեցինք Բատիկա շարֆեր:

Ձոն մայրիկներին

Ձոն մայրիկին

Շնորհավոր Մարտի 8

Ծնողները մասնակցեցին « Ձոն մայրիկ » մարզական ստուգատեսին: Հետաքրքիրն այն էր , որ հաջորդ օրը մարզված ծնողները ողջ մարմնով բռնվել էին: Ցանկություն էին հայտնում նորից մասնկացելու:Մարզական ատուգատես

Ծնողների լավագույն նվերներից էր հանդիպումը Արևելյան դպրոցի ծնող -հոգեբան Արմինե Փաշայանի հետ:Ծնողական ակումբ

Ծնողներն իրենց հուզող հարցերի պատասխաններն էին բացահայտում:

Գարնանը շատ ենք լինում բակում: Ուրախ մարմնամարզություն, զբոսանք, ազգային խաղեր ենք կազմակերպում, թռվռում, վազում, 2-5 տարեկաններն են իրենց խաղերի հեղինակը:

Ազգային խաղեր

Ռոդարիական մարմնամարզություն

Ես կարողանում եմ

Թավալգլոր զարգացումներով շաբաթվա մեկնարկ

Ուրախ մարմնամարզություն

Մարզական պարապմունք

Մարզական ստուգատեսին ընդառաջ

Ջանի Ռոդարի… Երևակայությունը սահման չունի,այն միշտ իմ խմբում է:

Հեքիաթասաց մայրիկը

Ջ. Ռոդարին նախակրթարանում

Ցրված Ջովանին

Աղայանական օրերին ընդառաջ…

Աղայանական օրեր.

Գարնանային զբոսանք

Երգեր Երաժշտական պարապմունք

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Ամենի ինչ մեր պարտեզում ձեռագիր է

Ջ. Ռոդարին նախակրթարանում

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա

Բնագիտական գործունություն

Խաղողի վազ

Յուրիապատումը շարունակվում է

Գարնանային զբոսանք

2-5 տարեկաններն իրենց ստեղծած խաղերի հեղինակն են, բայց չեն մոռանում խմբով արտասանել և երգել իրենց սիրած երգերը:

Խաղ-ասիկներ

Հավիկը               

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
– -Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

Թավալգլոր զարգացումներով շաբաթվա մեկնարկ

Թավալգլոր զարգացումների շաբաթվա գիրը կարդալուց հետո, ես որպես դաստիարակ կազմակերպում եմ գործունեությունը, բայց հետաքրքիրն այն է, երբ տիրար Բլեյանի բլոգի գրերին հետևում են իմ խմբի ծնողները և երեխաները: Առավոտյան Գրիգն ասաց.

-Այսօր թավալգլորիկ գլուխկոնծիի օր է: Իմ փորիկը գնդիկ բոքոնիկ է, լավ թավալգլորիկ է, բայց գլուխս մեծ է :

Ուրախ մարմնամարզություն

Առավոտյան ժամը 9:30 օրը սկսեցինք ուրախ նախավարժանքով: Խմբում ընդունելությունը կազմակերպում եմ մինչև 9:15, բայց ուրբաթ օրը շատ ուշացողներ ունեի, որոնք չմասնակցեցին ուրախ մարմնամարզությանը: Նախաճաշից հետո գնացինք բակ, խաղացինք:
« Թարս օր » նախագիծը,սկսեցինք թարս քայքով բարձարանալ բարձունքը:

Ջ. Ռոդարին նախակրթարանում

Այսօր վերապատրաստման 3-րդ օր մեր գործընկերն էր ընկեր Աննան:

Օրը սկսեցինք «Թարս օր » նախագծով ,թարս և ուրախ նախավարժանքից հետո բաճկոնները թարս հագանք ,մի լավ ծիծաղեցինք, ուրախացանք: Հետո ընկեր Աննան Ռոդարի « Ալիսա-գլորիկը » հեքիաթը սկսեց պատմել երեխաներին:
Ալիսա–գլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Տեխնոլոգիա

Ամենի ինչ մեր պարտեզում ձեռագիր է

Այսօր մարտ ամսվա հերթական վերապատրաստման առաջին օրն էր: Մեր գործընկերն էր Աշտարակ քաղաքի
« Արևիկ » մանկապարտեզի մանկավարժ Գոհար Շահվերդյանը:Օրը սկսեցինք « Բարևախաղով » , հետո ուրախ մարմնամարզությամբ նախաճաշեցինք և տիկին Մարինեի հետ երաժշտական պարապմունքի մասնակցեցինք: Աղայանական օրերին ընդառաջ խաղացինք խնոցի խաղը, երգեցինք
« Զարկ բոլոջիկ » և « Արև » երգերը: