Կատու

Խաղ,բեմադրություն,մարմնամարզություն…
Ռոդարի-Աղայանական օրերին ընդառաջ
աղացինք Ղազարոս Աղայանի «Կատու» ոտանավորը։Խոսքի զարգացում,ստեղծագործական երևակայության զարգացում,թատրոն։

Բարեկենդանի ծեսը(փաթեթ)

Բարեկենդան տոնը ուրախության ու զվարճանքի օր է։ Տոնը կապ ունի գարնան զարթոնքի հետ:
Ձեզ` Բարեկենդան
Մեզ` բարի Զատիկ:
Ծնողներն ասում են, որ ծիսական երգն ամեն օր տանը երգում են, որ իրենք էլ են սկսել գարունը մարդկանց այդպես շնորհավորել։
2-4 տարեկանները Բարեկենդանի ծեսին ուղղված շատ զվարճալի խաղեր են խաղացել, դիմակներ պատրաստել, ուրախացել, ծեսը տոնի վերածել։

Читать далее

Սեբաստացի Վահագն

Հետաքրքրասեր, զուսպ, կազմակերպված Վահագնը խմբասենյակ է մտնում ,վազում է պատուհանի մոտ ,լուռ կանգնում, հետո թաթիկով ցտեսություն է անում մայրիկին։ Երբ Վահագնը նոր էր հաճախում պարտեզ, հաց չէր ուտում,ասում էր.
-Ես իմ մամայի եփածն եմ սիրում:
Մի օր էլ ասացի.
-Վահագ ջան,մայրիկն է այսօր պարտեզի ճաշը եփել։
Վահագն սկսեց արագ ուտել։(Նախապես ծնողի հետ համագործակցել ենք, զգուշացրել եմ իրավիճակը):
Հաջորդ օրը Վահագնը կերավ ճաշը ՝իմանալով, որ պարտեզի խոհարարն է պատրաստել այդ համեղ ճաշը։

Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրերին ընդառաջ խաղացինք, բեմադրեցինք և նկարեցինք «Բզեզը » և «Լուսին» ոտանավորները:
Ոտանավորի ուսուցում,ստեղծագործական երևակայության զարգացում։ ոտանավորները:
Ոտանավորի ուսուցում,ստեղծագործական երևակայության զարգացում։

Հոկտեմբեր ամսվա նախագիծ

Հոկտեմբերի 4-9
Մարզական խաղեր (գունավոր գնդակներով)
Բնագիտական փորձ
(լուծվող և չլուծվող նյութեր
Տեխնոլոգիա
Այլընտրանքային նկարչություն(տերևով արտատպում)
Երաժշտական պարապմունք
Ինքնագլորների շքերթ
Միջավայրի խնամք

Հոկտեմբերի12-16
Ջ.Ռոդարի,հորինում ենք խաղողի մասին հանելուկ:

Խաղող ուտոցի
Չամիչի պատրաստում
Խաղողի մորաբա
Գույների ճանաչում
Բնագիտական գործունեություն
Սոդայաջրի մեջ խաղողի գիլեքը ինչ է լինում։
Երաժշտական պարապմունք
Խաղողա ծես

Հոկտեմբեր19-23
Թեմա` Հաց
Զրույց` ցորեն,աղանձ, ալյուր
Ցորենախաղ,ալյուրանկարչություն
Խոհանոցային գործունեություն
Թխում ենք հաց:
Ուսումնական ճամփորդություն Ագարակ։Կենդանիների խնամք
Երաժշտական պարապմունք
Խոհանոցային գործունեություն Պատրաստում ենք աղանձ, փոխինձ:

Խաղող ուտոցի
Չամիչի պատրաստում
Խաղողի մուրաբա
Գույների ճանաչում
Բնագիտական գործունեություն
Սոդայաջրի մեջ խաղողի գիլաներն ի՞նչ է լինում։
Երաժշտական պարապմունք
Խաղողածես

Հոկտեմբեր26-30
Թթուդրիկի ծես
Բանջարեղենով աղցան
Բանջարեղենով կերպարների պատրաստում
Հեքիաթի հորինում
Ի՞նչ կլինի, եթե ծաղկակաղամբը…
Ուրախ մարմնամարզություն
Խաղ-բեմադրություն Հեքիաթների և ոտանավորների կրկնություն:

Աշխատանքային նախագիծ 23.05-27.05

Նախակրթարանի օրացույց. մայիս

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ
  • Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց-լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • Բառախաղ`«Հանդիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր 
  • «Մարզական ընտանիք»
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Ծնողի օրագիր»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։

Читать далее