Հեքիաթասաց հայրիկը

Դիջիթեք 2019

Հեքիաթներ սիրում, պատմում և լսում են բոլորը: Տարիքային սահմանափակում չկա:Կյանքն էլ է հեքիաթ, եթե այն գնահատում ես:
« Հեքիաթ- hեքիաթ տատս է , էշի քուռակ պապս է » /ժողովրդական: / Հեքիաթ-հեքիաթ հայրս է , զարմացողն էլ մայրս է…
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը Քոլեջ պարտեզի 2-4 տարեկանների խմբում: Երբ իմ խմբում հեքիաթ եմ պատմում, անպայման այն վերածում եմ խաղ- բեմադրության: / Ցանկացած դաստիարակ պարտավոր է հեքիաթն անգիր ՝ գրքի բառերով իմանալ/:
Ծիտը խաղ-բեմադրություն Երբ պատմում եմ Հ. Թումանյանի « Ծիտը » հեքիաթը, բոլորս ծիտ ենք դառնում, թռչկոտում ենք, ծլվլում ենք: Դիտարկում ենք ծիտիկներին , /ճյուղերի վրա նստած կամ թռչելիս/ լսում ենք ծլվլոցները:
Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի քննարկում

Այո ,նպատակս մեկն է, որ երեխան մասնակցի, հասկանա և յուրացնի հեքիաթը: Տարատարիք խմբում, եթե շրջանաձև նստենք , և հեքիաթ կարդամ, համոզված եմ,որ 2-3 տարեկանները երեք րոպեից ավելի չեն նստում` սկսում են խաղալիքով խաղալ, կամ ընկերոջ հետ զրուցել/ուշադրության կենտրոնացման հնարավորությունն է /միայն 4 տարեկանները կարող են մոտ 10-15 րոպե նստել: Գուցե շատերը կասեն,որ դաստիարակը հեքիաթը հետաքրքիր չի պատմում, բայց իմ փորձից կարող եմ վստահ ասել, եթե անգամ ասեք, որ 2-3 տարեկաններն երկար ժամանակ լսում են հեքիաթ, կավելացնեմ, որ միայն դաստիարակի նկատողությունից հետո, այն էլ պարզ չէ, թե որքանով են լսել և հասկացել այն: Երեխան կարող է խաղալ և միևնույն ժամանակ հեքիաթը յուրացնել: Զարգանում ենք խաղալով: Իսկ այն խելոք նստած փոքրիկը , որ հեքիաթը ուշադիր լսել է,երբեմն չի էլ պատմում:

Եթե մեկը խոսում է, բոլորս պետք է լռենք, լսենք,չխանգարենք: Պարտեզում բոլոր երեխաները մեկը մյուսին հերթ չտալով` բլբլում են: Իհարկե,ուզում ես բոլորին լսել, զրուցել, բայց չգիտես ինչու բոլորի մեջ այդ Ես-ն է, ուզում են առաջինը խոսել, կապ չունի, թե թեմայից դուրս է: Բայց հաճախ լինում են ամաչկոտ երեխաներ, որ լուռ են, չեն արտահայտվում կամ ինձ հետ են միայն խոսում:

Վերապատրաստվող դաստիարակների հետ զրուցելուց հետո հասկացա, որ երեխային դիտողություն անելը սովորական երևույթ է: Ինձ համար անհասկանալի է…ինչու՞ այդ դիտողությունը նրբանկատ, աննկատ, խաղի, հեքիաթի միջոցով չանել, որ երեխան չճնշվի: Հիմա կասեք ինչպե՞ս: Իմ խմբի Լիլիան հաց ուտելու ժամանակ առանձնանում , չի մոտենում սեղանին: Մոտենում եմ Լիլիային և ասում.

-Լիլ ջան, արի « Կցեմ, կցմցեմ » խաղը խաղա՞նք:

Հասկացա՞ք չէ, որ խաղը « Պոչատ աղվեսը » հեքիաթից ենք առանձնացրել: Մի քիչ հեռու կանգնում եմ և ասում.

-Կցեմ, կցմցեմ գնամ Լիլիային հասնեմ:

Վազում եմ Լիլիայի ձեռքը բռնում եմ, և միասին վազում ենք:

-Լիլիա, ու՞մ մոտ գնանք:

-Գրիգի,- ասում է Լիլիան:

-Կցենք, կցմցենք գնանք Գրիգին հասնենք:

Հետո Լիլիան գնաց, նստեց Գրիգի կողքը:

Իմ խմբի Նանեն և Սառան շատ են սիրում սեղանի տակ մտնել,թաքնվել: Սեղանի վրա կամաց թակում եմ և ասում.

-Տուկ-տուկ…

Տեսնեք` ինչպե~ս են ուրախանում, հրճվում:

-Սևուկ ուլիկներ, սիրուն բալիկներ,-շարունակում եմ ես,- ման եմ եկել սարեսար կաթ եմ բերել ձեզ համար, դռնակը բացեք ներս գամ ես ,անուշ-անուշ կաթ տամ ձեզ:

-Վա~յ, ընկեր Աննան մեզ ուլիկ ասաց, փախչենք, թե չէ հեսա գայլը կգա, դուռը կծեծի,-ասաց Սառան, և երկուսով արագ սեղանի տակից դուրս եկան :

Չմտածեք, որ սեղանի տակ մտնելն ինձ համար հետաքրքիր չէ, պարզապես երեխաների անվտանգության ապահովումը ամենակարևոր պայմանն է, քանի որ հաճախ գլուխները տալիս են սեղանին:

Մի անգամ բակում երեխաները դես ու դեն էին վազում` մի քանիսը վազում էին այգում, մյուսները բարձրացել էին ավազով լի սարի վրա և այլն: Ինչպե՞ս հավաքեմ, որ ինձնից հեռու չգնան :

-Ծի~վ, ծի~վ, ծի~վ, վա~խ ,վա~խ ոտքս փուշ է մտել, ո՞վ կհանի,- բարձրաձայն կանչեցի:

Բոլոր երեխաները հավաքվեցին շուրջս, սկսվեց.

-Ես, ես, ես…

Առողջ սնունդ…Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ: Օրը երեք անգամ սեղան դնել, հավաքել այնքան էլ հետաքրքիր չէ, եթե այն ուրախ գործունեության չվերածես: Հիշում ենք « Ով աշխատի, նա կուտի » հեքիաթը: Լինում է, չի լինում մի խումբ: Այս խմբում ապրում են Գրիգը, Արսենը, Մհերը, Լիկան, Գայանեն/ բոլոր երեխաների անուններն ասում եմ: Երեխաների աչքերը փայլում են,ժպտում են: Ես շարունակում եմ.

-Մի անգամ քուջուջ անելիս Միքայելը շերեփ է գտնում:

-Ո՞վ ճաշը կխառնի, ո՞վ հացը կտանի , ո՞վ ափսենները կդասավորի:

Արդյունքում սեղանը պատրաստ է:Բարի ախորժակ: Բայց Գայանեն և Գրիգն ամբողջ գործունեության ժամանակ ասում էին.

-Ես`չէ ,ես էլ` չէ: Հեքիաթների / Հ. Թումանյան, Ղ. Աղայան…/ շնորհիվ եմ դաստիարակչական աշխատանքներ կատարում:Ամեն օր խաղում ենք, շփվում, ծանոթանում, բայց ժամանակն է, որ երեխաների մեջ ձևավորվի լսելու կարողությունը,որ ամաչկոտ երեխան սկսի բացվել: Երբ Նարեկի հայրիկը եկավ հեքիաթ պատմելու, Նարեկն այնպես էր ոգևորվել, միայն աչքերի փայլը տեսնեիք.

-Իմ հայրիկն է հեքիաթ պատմելու, բա:

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք « Հեքիաթասաց հայրիկ » նախագծով Ձմեռ պապն էլ սկսել է իր ամանորյա նվերները բաժանել: Մեր նվերը հեքիաթ լսելն է: Առաջարկս եղավ Մհերի հայրիկին.

-Մեզ համար հեքիաթ կկարդա՞ք:

-Սիրով, երբ ուզեք:

Օր և ժամ պայմանավորվեցինք : Դեկտեմբերի երեքին մեկնարկվեց
« Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը:Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը: ԱրթուրԶախարյանը կարդաց Ղ.Աղայանի
« Մուկն ու լուն » հեքիաթը: Հաջորդ օրն առավոտյան Գրիգն իր հայրիկին պարտադրում է.

-Պապա, դե կգաս հեքիաթ կպատմես:

Հետո ներս մտավ Սառայի մայրիկը.

-Կլինի՞ մեր պապան էլ գա, հեքիաթ պատմի: Երեկ Սառան համոզել է հայրիկին: Հետո լսվեց հեռախոսազանգս՝ Լիկայի մայրիկն է…Լիկան որոշել է իր հայրիկն էլ է հեքիաթ պատմելու: Իսկապես լուրջ նախագիծ ենք սկսել: Պետք է հստակ ցուցակ կազմել, հայրիկներին հերթագրել, օր և ժամ նշանակել…Չէ՞ որ բոլորն աշխատողներ են:
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը վերածվել է ծեսի:Բոլոր հայրիկները մեզ համար կոնֆետներ, քաղցրավենիքներ են բերում: Հյուրասիրությունն անպակաս է… Բազմիցս լսում եմ ծնողների արձագանքը

-Շատ լավ նախագիծ է: Ուզում եմ անդրադառնալ Նարեկի մայրիկի՝ Լիզա Մանթաշյանի ֆեյսբուքյան մեկնաբանությանը.

-Մենք ենք շնորհակալ ընկեր Աննա ջան, առողջ մտածելակերպով սերունդ մեծացնելու, ոչ միայն բալիկներին, այլ նաև ծնողներին արդույթներից ձերբազատվելուն օգնելու համար: Սպասում ենք նոր հետաքրքիր նախագծերին :

Այնքան սպասված նախագիծ, անընդհատ ընթացքի մեջ…
« Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը փոխվեց
« Հեքաթասաց հայրիկ և մայրիկ » նախագծի: Գրիգի ծննդյան օրը նրա ծնողները հեքիաթ պատմեցին: Գրիգն ուրախացած ասաց.

-Ես հինգ տարեկան եմ, իմ ամենալավ նվերը` իմ մաման և պապան իմ ընկերների համար հեքիաթ պատմեցին: Շարունակական…Իմ խմբում այսուհետև ծննդյան օրերին
« Հեքաթասաց հայրիկն ու մայրիկը » նախագիծն ենք իրականացնելու: Ծննդյան լավագույն նվերը իրենց երեխաներին:

Հեքիաթասաց հայրիկ 1.

Դեկտեմբերի երեքին  մեկնարկվեց « Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը: Մեզ համար հեքիաթ էր պատմում Մհեր Զախարյանի հայրիկը:Արթուր Զախարյանը կարդաց Ղ.Աղայանի « Մուկն ու լուն » հեքիաթը:

-Շատ լավ լսող լսարան ունեք,-ասաց Մհերի հայրիկը:

Իրականում ես երեխաներին հեքիաթը պատմում եմ անգիր`գրքի բառերով, և ցանկացած հեքիաթ  խաղի, թատրոնի ենք վերածում:Եթե ես գիրքս վերցնեի և կարդայի ,մի քանի երեխա չէր լսելու, բայց նախագծի շնորհիվ բոլորն էին լսում:Ամենակարևորը`երեխաներն իրենց լսածը  հետո կարողացան պատմել:



Հեքիաթասաց հայրիկը 2

Քոլեջի նախակրթարանում  շարունակում ենք
« Հեքիաթասաց հայրիկը » նախագիծը : Այսօր Հակոբյան Լիկայի հայրիկը մեզ համար կարդաց Հ. Թումանյանի 

 
« Ճամփորդները » և « Կացին ախպեր »
հեքիաթները:

Վերջում Լիկայի հայրկն ասաց.

-Շատ լավ բալիկներ եք,մենք էլ ենք ուզում պարտեզ գալ, բայց շտապում ենք… աշխատանքից ուշանում ենք:

Հեքիաթները ուշադիր լսեցինք, հետո բեմադրեցինք « Ճամփորդները » :Լավ խաղացինք , մեզ անակնկալ էր սպասվում` Լիկայի մայրիկը մեզ համար քաղցրավենիք էր բերել:Լավ էլ հյուրասիրվեցինք և շնորհակալություն հայտնեցինք:

Շնորհակալություն Հակոբյան Լիկայի հայրիկին և մայրիկին:

Ճամփորդները

Հեքիաթասաց հայրիկ 3

Այսօր  Սառայի հայրիկը /երեք հրաշք սեբաստացիների հայր/  2-5 տարեկանների համար  կարդաց երեք հեքիաթ՝ Հ. Թումանյանի « Պոչատ աղվեսը » , Աթ. Խնկոյանի  « Ճպուռն ու մրջյունը » և Դ. Դեմիրճյանի « Պույ-պույ մկնիկը » : Ներկա էին նաև վերապատրաստվող դաստիարակները: Տիկին Ամալյան և տիկին Սոնան զարմացել էին.

-Դրախտ ենք ընկել, այսպիսի նախագիծ, ապշելու է:

Տիկին Ամալյան էլ չդիմացավ՝  ինքն էլ « Պոչատ աղվեսը » հեքիաթը շարունակեց:  Սառայի հայրիկը մեզ համար կոնֆետներ էր բերել: « Կոնֆետի անձրև » խաղը խաղացինք և լավ հյուրասիրվեցինք: Շնորհակալություն Սառայի հայրիկին:

Հեքիաթասաց հայրիկը 4

Ձմեռ պապի նվերը՝  « Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը,  սկսվեց դեկտեմբեր ամսից:  Մեզ համար հեքիաթ են կարդացել Մհերի, Լիկայի, Սառայի հայրիկները, իսկ այսօր՝ Նարեկի հայրիկը: Ինչպես միշտ 2-5  տարեկանները հեքիաթասեր են: Չորս հայրիկ մեզ համար հեքիաթ է կարդացել:Դեկտեմբերի 24-ին,ժամը 11:00-ին հաջորդ հեքիաթը մեզ համար պատմելու է Անահիտի հայրիկը: Նախագիծը շարունակվում է …Շնորհակալություն

Հեքիաթասաց հայրիկը    5

Ծննդյան շնորհավորանք…Երբ խմբով շնորհավորում էինք Գրիգին ՝ շնորհավո՜ր, շնորհավո՜ր, 2 տարեկանները գոռում էին՝ ահավո՜ր, ահավո՜ր:

Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը 6

Մտածում էի, որ « Հեքիաթասաց հայրիկ » նախագիծը պետք է շարունակվի ձմեռային ուսումնական արձակուրդից հետո,բայց այս անգամ հայրիկները պետք է դերերով կարդային հեքիաթները:Հունվարի 15-ին Գրիգի մայրիկը զանգահարեց և ասաց.

-Ընկեր Աննա, վաղը Գրիգիս ծննդյան օրն է:Գրիգը հայրիկին համոզել է և հրաժարվել է բոլոր նվերներից, խաղալիքներից,հագուստներից, ուզում է, որ իր ծննդյան նվերը իր ընկերների համար ծնողների հեքիաթ պատմելը լինի: Ա՜յ քեզ, նոր նախագիծ: Ուրախությունից մամնովս դող անցավ:Ի՜նչ լավ է,որ 5 տարեկան Գրիգս այդպես է մտածում, և խմբում ծնվեց նոր նախագիծ ՝ Ծննդյան շնորհավորանք՝
« Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը » :

Այսօր էլ նշեցինք Սարգսի ծննդյան տարեդարձը: Սարգիսի մայրիկը և տատիկը հեքիաթ պատմեցին, քանի որ հայրիկն աշխատանքի էր և հիվանդներին չէր կարող թողնել…

Խմբում իրականացվող նախագծերի ընթացքում ՝ նախագծերն ակամա դառնում են այլընտրանքային:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.