Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Գարնանային պարտեզ

 

  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է  ստուգել, ախտահանել։ Ծնողի մուտքն արգելվում է:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:10:00-10:30Նախաճաշ12:30-13:00Ճաշ15:30-16:00- Հետճաշիկ: (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքում, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…10:40-11:00 Բակային խաղեր11:00-12:00 Աշխատանքային գործունեություն ըստ նախագծի13:00-15:00- Քուն16:00—17:00Ազատ գործունեություն, տուն ճանապարհել

Ձյունը հալվեց, լցվեց առուն։ Արևը ժպտաց ձնծաղիկին, իսկ ձնծաղիկը` մեր մանուկներին։ Տաքություն, ջերմություն, սեր և հրճվանք, զվարճանք, խուճուճ¬ մուճուջ հետաքրքիր և անսպասելի նախագծեր։ Գարնանային որոնումներ, բացահայտումներ և իհարկե ծանոթացումներ։ Այս ամիս կծանոթանան Ղ.Աղայանի և Ջ.Ռոդարի ստեղծագործություններին, ծիսական ասիկներին և երգերին, կխոսենք մեր շատ սիրելի մայրիկների մասին, «Ձոն մայրիկին»
նվեր կպատրաստենք։
Կմարզվենք, ինքնագլոր կքշենք, ազգային խաղեր կխաղանք,ծառատունկ կանենք, կպատրաստվենք Ծառզարդարին։ Իսկ թե ինչեր կհայտնաբերենք, կգրենք մարտ ամսվա հաշվետվության ժամանակ։

«Ձոն մայրիկի »նախագիծ

«Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

  • Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ընտանեկան նախագծեր
    •  «Քաղաքային թափառումեր»։
    • «Սեբաստացի ծնողների պատումները»։
    • «Մարզական ընտանիք»։
    • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
    • «Ծնողի օրագիր»։
    • «Համեղ ծիսական խոհանոց»։
    • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։
    • «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես- ֆլեշմոբ։
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», Զատկական երգերի փաթեթ
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`…Ծիտը և բազեն, Սագ, Կատու, Հավիկ
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • Շաբաթվա գործունեություն՝
  • 04.04-08.04
  • Ածիկացան
  • Ձու դատարկոցի,ձու փչոցի
  • Զատկածառի պատրաստում
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորներով երթ
  • Նվեր մայրիկին(բատիկա շարֆեր)
  • Ռոդարիական մարզական խաղեր։
  • 11.04-15.04
  • Հուշիկ, հուշիկ երկուշաբթի- Միջավայրի խնամք։
  • Ավագ երեքշաբթի՝ քար քաշի- Խնոցու օր։
  • Չիկ չորեքշաբթի՝ խաղ չիկ-չիկ։
  • Ավագ հինգշաբթի՝ «Ծառի գովք»։
  • Ավագ ուրբաթ՝ Ակլատիզի յոթ փետուրներ։
  • Ակլատի՜զ, բռնե բիբի՜զ
  • Եկար մեզ հյուր
  • Կախվար երդիս։
  • Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք զատկական ուտեստներ։
  • 18.04-22.04
  • Զատկի ծեսը նախակրթարանում
  • Զատիկը ընտանիքում
  • Ձվախաղեր
  • Ռոդարիական մարզական խաղեր
  • Այց ագարակ
  • Մարզական պարապմունք
  • Բնագիտական փորձ՝ «Ծիածան»
  • 25.04-29.04
  • Ծառատունկ-վարդատունկ
  • Ղ.Աղայան՝«Ծիտն ու բազեն» խաղ-բեմադրություն
  • Բակային ազգային խաղեր
  • Միջավայրի խնամք
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորներով երթ
  •  

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.