Հարթակում ծնողն է

Սովորության համաձայն ամեն առավոտյան սաների հետ զրուցում ենք, քննարկում օրվա գործունեությունը։ Եվան եկավ և ասաց.

-Էսօր ի՞նչ ենք անելու:

-Այսօր Արմանի մայրիկը մեր խումբ է գալու, որ ձեզ համար պաղպաղակ պատրաստի և Ջ.Ռոդարիի «Պաղպաղակե դղյակը» պատմի։

-Ուռա~, պաղպաղակ, պաղպաղակ,-ուրախացած բղավում էին 2-5 տարեկանները:

Հարթակում հեքիաթասաց և խոհարար մայրիկն է:

Շնորհակալ ենք Արմանի մայրիկին՝ Մարիամ Մանասյանին:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.