Архив | 20.12.2015

Ծնողական ակումբ

Դեկտեմբերի 19 –ին  Նոր դպրոցի նախակրթարանում հերթական  ծնողական ակումբի  սեմինար-պարապմունքն էր:Խմբում ամանորյա ուրախ տոնական  տրամադրություն էր: Ծնողներն արդեն մտերմացել են և իրենք են առաջարկություններ անում:

Ջա՜ն , պատրաստելու ենք անսովոր տոնածառ:

Այս անգամ սեմինարը վարում էր ծնող Ֆլորա Գրիգորյանը / Գայանեի և Գոռի մայրիկը/:

Ծնողները և երեխաները արագ գործի անցան: Մի խումբը բամբակն էր բացում, մյուսները պենոպլաստով  տնակն էին պատրաստում, մնացածն էլ ընկույզից տոնածառի խաղալինքներն էին կախում : Ընթացքում Ֆլորան սիրով պատասխանում էր ծնողների  հարցերին:
Ուռա՜ , տոնածառը  պատրաստ է: Լույսերն էլ վառեցինք , ծափահարեցինք,  մեծ և փոքր շրջան կազմեցինք:

Նախապատրաստվում ենք դեկտեմբեր 24-ին, ժամը 10-ին կայանալիք Ամանորյա ծեսին: Լավ  երգեցինք, պարեցինք : Հետո Ընկեր Նառան ներկայացրեց <<Կրթական պարտեզ >>նախագիծը:

Հիմա էլ ուզում եմ պատմել  հյուրասիրության մասին:Այս անգամ  պասուց տոլմա   ենք հյուրասիրելու :Տիկին Սվետայի՝ Արսինեի տատիկը  գլխավորությամբ, երկու օրում պասուց տոլման պատրաստ էր: Վա՜յ, չուտողին:  Շատ համեղ է ստացվել:

Պասուց տոլմա

Մեզ անհրաժեշտ է.

Ոսպ, սիսեռ, լոբի,բլղուր, սոխ, ձեթ, տոմատ, կանաչեղեն, թթու կաղամբ:

Օր առաջին:

Երեխաների հետ մաքրեցինք  ոսպը, սիսեռը, լոբին: Դավիթն առաջին սև, փոքր ոսպը գտավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա,  սև կետ է:

Արսեն էլ սիսեռներով տոնածառ պատկերեց:

Հատիկեղենով  լավ խաղացինք, մաքրեցինք, հաշվեցինք ,նկարեցինք:

Ծառ / Լիլիթ/

Նավ / Դավիթ/

Ձուկ  /Մարկ/

Մարդ / Հրաչ/

Կամուրջ  / Արեն/

Մեքենա  /Գագուլ/

Ճանապարհ /Ալեն/

 

Հետո էլ ոսպը, սիսեռ, լոբին  լավ լվացինք , այնուհետև  սոխարած արեցինք , ամեն ինչ խառնեցինք իրար, վրան էլ տաք ջուր լցրեցինք:

-Այսօր այսքանը, վաղը կշարունակենք- ասաց տիկին  Սվետան:

Օր երկրորդ

Ավելացրեցինք բլղուրը և փաթաթեցինք : Վերջում լոլիկի հյութ լցրեցինք և եփեցինք: Բարի ախորժակ:

 

 

 

 

Ձմեռային ուսումնական ճամբար 2015

Դեկտեմբերի 21
ԾՐԱԳԻՐ

Ամանորյա ծեսի նախապատրաստում, տանը, ամանորյա խոհանոց(ընտանեկան. Մեր ընտանքի ամանորյա ամենա-ամենա բաղադրատոմսը, որին մեր բոլոր հյուրերը անհամբեր սպասում են), բացիկներ, անսովոր տոնածառներ, ամանօրյա աքսեսուրաեր, մոմեր…, ամանորյա ընթերցում-ներկայացումներ, հաղորդումներ՝ TV, ռադիո, ամանորի գիշերվա մեր ընտանեկան ծեսը….և այլն, հյւրեր ընդունել, հյուր գնալ…

21.12.2015թ., Օր առաջին, երկուշաբթի

Ամանորյա զանգերի պատրաստում