Архив | 21.12.2015

Ամանորյա տոնախմբություն

Դեկտեմբերի  24-ին՝ժամը 11:00, Նոր դպրոցի նախակրթարան

Ամանորյա տոնախմբություն

Ծրագրում

1 Փաթիլ

  1. Բարի եկար, Նո՛ր տարի,

Բե՛ր մեզ ցորեն ու գարի,

Լիքը օրեր շատ ունենանք,

Կարմիր շորեր շատ ունենանք:

3.Զար զընգը  http://nor.mskh.am/node/5364

Հովհաննես Թումանյան

Առաջին ձյունը
– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

 

4.Այ քեզ, այ քեզ տոնածառ —    http://nor.mskh.am/node/5601 

  1. Աթաբեկ Խնկոյան

Ձմեռ պապի
Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։