Архив | 03.02.2019

Աշխատանքային նախագիծ

04.02.2019-28.02.2019

  • 95-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն,առավոտյան ծես, միջվայրի խնամք/ ծաղիկներն ենք ջրում,կենդանիներին ենք կերակրում
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20. Թումնյանական օրեր
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Շաբաթվա  երգեր «Պսակ պսակ», « Գնացեք տեսեք » :
  •  Ծննդյան հեքիաթ-ներկայացում. Հովհաննես Թումանյանի ՝ «Ծիտը»,
  • ՝« Ուլիկը »
  • Շաբաթվա ոտանավոր  « ՈւԼՈՒՆՔ », «Շուն», «Կռունկներ»: 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր`

  • Ձմեռային պարտեզ-
  • Փետրվարի 13- ին Տրնդեզ /ծիսական խոհանոց/
  • Նոր սեբաստացիներ
  • Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
  • Ռադիո

ՔԱՄԻՆ
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՈւԼՈՒՆՔ
Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըթիկ- կըլթիկ:

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

Ճամփորդ դդումները

Հեքիաթի հորինում…

Լինում է, չի լինում մի դդում: Մի օր էս դդումն ընկնում է: Գլորվում է, գլորվում հանդիպում է մեծ և փոքր դդումներին: Հետո գնում են ավելի փոքր դդումի մոտ և սկսում են բոլոր դդումներին բարևել: Այնուհետև որոշում են ճամփորդել և գնալ հոլի մոտ:լ:Երգելով, պարելով, խաղալով,դհոլ նվագելով գնացին ճամփորդության :