Архив | 07.01.2018

Ձմեռային ճամբար 08.01.2018-12.01.2018

  • Աշխատանքային նախագիծ 08.01.2018-12.01.2018
  • 8:40-9:20 Ընդունելություն .
  • 9:20-10:00 Ուրախ մարմնամարզություն << Բարևախաղ>> <<Լաբիրինթ>>
  • 10:00-10:30 Զրույց << Ձմեռ պապի նվերները>>, Որտեղ են նշել Ամանորը>>
  • 10:30-11:30 Լվացվել, նախաճաշ
  • 11:30-12:30 Բնագիտական փորձեր <<Թելով կախված սառույցը>>, << Արհեստական ձյունի                                  պատրաստում>>
  • Հեքիաթի հորինում…<<Լինում է չի լինում մի Ձմեռ է լինում: Էս Ձմեռը չի ուզում ձյուն գա:
  • Երգեր`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)

    « Փաթ, փաթ, փաթիլներ»

  • Տոնածառ ջան, տոնածառ
  • 12:30-13:00 Լվացվել, նախաճաշ
  • 13:00-15:30 Քուն
  • 15:30-16:00Լվացվել հետճաշիկ
  • 16:00-17:00 Հեքիաթի խաղ բեմադրություն: Մուլտֆիլմի դիտում

<<Ձմեռայի պարտեզ >> նախագիծ

Մասնակիցներՙ   2-4 տարեկանների խմբերի  սաներ,  5-6 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի սովորողներ, դաստիարակներ, Քոլեջի շրջանավարտ ուսանող-դաստիարակներ

Ժամկետը` հունվար-փետրվար  2017թ.

Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետքրիր են:   Պակաս բան չկաՙ գլորվիր ինչքան ուզում ես, սահիրՙ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզած չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում  (Սուրբ երրորդություն եկեղեցու բակ, «Հայաստան» կինոթատրոնի կից տարածք, հարևան բակեր):
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով, առանց սահնակի… ինչով կարող ենք:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաքՙ ձնասառցաքանդակներով, մեծ ու փոքրՙ տնօրեն ու կազմակերպիչ, սան ու սովորող… բոլորը միասին կամաց-կամաց օր օրի կտոր-կտոր կառուցում են իրենց քաղաքը: Ամեն մեկն իր կարողության չափով, իր պատկերացմամբ: Պատկերացնո՞ւմ եքՙ ասֆալտի փոխարեն ձնագնդկիներՙ իսկական փազլ-փողոց:
  4. Գունավոր ձնասառույց ձնաքաղաքի համար, ձնանկարչություն…Ի՛նչ կերպարներ կտացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, Էական չէ, կարևորը   ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…Կարող է պարզապես ձնարձանների ու այլ ձմեռային աշխատանքների ցուցասրահ լինել:Մի ճամբարային օրն էլՙ ձնային-սառցային ֆլեշմոբ:
  5. Հետքեր ձյան վրա.
    Մի օր արջավարի, մի օրՙ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել: Թեև երևի ամենահետաքրքիրը պարզապես քայլելն ու հետքեր թողնելն է:
    Խառույկի հետքը ձյան վրա:
    Այլ հետքեր, որ մենք և ուրիշներն են թողնում
  6. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ ձյան մեջ:
  7. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք ,ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն
  8. Ձմեռային ֆոտոսրահՙ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքների ցուցադրություն «Կենդանիները ձմռանը» բաժնով:Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբումՙ սահնակներ:
  9. Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկան:
  10. Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտական կրթական ծրագրի  խումբը նախագծի ակտիվ մասնակիցներն են:
  11. Դպրոց-պարտեզների  համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:

Շնորհակալություն`Աիդա Պետրոսյան