Архив | 24.01.2018

Աշխատանքային նախագիծ. հունվարի 25

«Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Անցկացման վայրը՝

Ագարակ

Սկիզբը՝

Հունվարի 25, ժամը՝ 10:00- 11:00

Մասնակիցներ

Նախակրթարանի սաներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ և հյուրեր:

 Մուտքը`

• Հյուսիսային դպրոց -պարտեզ`աղվեսներ,

• Արևելյան դպրոց-պարտեզ`քավոր,

• Քոլեջ` խնամիներ(փեսայի հարազատներ),

• Արևմտյան դպրոց- պարտեզ`խնամիներ(հարսի հարազատներ),

• Հարավային դպրոց- պարտեզ`հարսանքավորներ (երգող-պարող-խաղացող):

Ճանապարհը`

• Հանդիպում ենք Արևելյան դպրոց-պարտեզի վերնացումի մոտ՝երգով, պարով, օրհնանքներով, նվերներով…

 

«Իսկական հարսանիք»  

Ծրագիր`

 

• 09:50 -Հյուսիսային դպրոց- պարտեզի աղվեսները 2րոպե շուտ են գնում և տեղեկացնում հարսի հարազատներին փեսայի ժամանման մասին:

• 10:00-Արևելյան դպրոց-պարտեզի սաները՝հարսի հարազատները,  «Այլիհո՜» երգ-խաղով ընդառաջ են գալիս  հարսանքավորներին՝փեսայի հարազատներին:

• Հարսի հարազատները պարաններով փորձում են փակել դեպի Ագարակ գնացող ճանապարհը, որից հետո միասին գնում են Ագարակ(սինիներով, տարոսիկներով, գաթաներով, թրերով, լավաշ, մեղր-ընկյուզ, տիկնիկներով…):

• Կանգնում են երկու շրջանով` մեծ և փոքր, իրար մեջ:

• Միասնական երգ`  «Պսակ-պսակ»,

• Միասնական պար` «Թամզարա»,

• Միասնական երգ` «Եղնիկ»,

• Միասնական երգ`  «Զնկլիկ» 

• Ազգային հարսանեկան խաղեր

 

Հարսանեկան ցուցահանդես՝

• Տիկնիկներ, թրեր, գաթաներ,կենաց ծառեր, տարոսիկների… , որոնքհետաքրքիր ձևավորված են.

• բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, օրհնանքներ:

• Նվերների հանձնում և լուսանկարումնորափեսայի և նորահարսիկի հետ:

Տոնախմբությանպատասխանատուներ՝ դպրոց- պարտեզների նախակրթարանի դաստիարակներ և երգի դասավանդողներ:

 

 

Դաստիարակների վերապատրաստում. օր երրորդ

Այսօր Արևելյան դպրոցի  ղեկավար` Նառա Նիկողոսյանի գլխավորությամբ վերապատրաստվող խումբը քննարկում էր նախակրթարանի սննդի կազմակերպումը, խոհանոցային գործունեությունը:

Առավոտյան  վերապատրաստվող խմբին միացան նաև 4 տարեկան Գայանեի   և 3 տարեկան Մարիայի մայրիկները: Խմբում ունեինք երկու ծնող :Գայանեի մայրիկը` Վիկան,  պատրաստեց խորիզով գաթա, իսկ Մարիայի մայրիկը` Իվետան, առանց խորիզի: <<Շատ համեղ է ստացվել>>,- խոստովանեցին վերապատրաստվողները: Իսկական հարսանեկան գաթա: Ջա~ն…