Архив | 13.01.2018

Դաստիարակների վերապատրաստում

Դիջիթեք 2018

Մարզերի դաստիարակների վերապատրաստում:

Վերապատրաստում,ծրագրի փոխանակում, ծանոթացում, ինչպես ուզում եք ընկալեք:

Վերապատրաստման 5-րդ փուլում կրթահամալիր էին հյուրընկալել  մարզերի 63 դաստիարկներ, տնօրեններ, մանկավարժներ: Յուրաքանչյուր խմբում վերապատրաստվում էր 6 հոգի: Իմ խմբում այն տպավորությունն էր, կարծես տանդ ամեն օր հյուրեր են գալու: Իրականում, եթե տանդ մարդ է գալիս, մտածում ես ի՞նչ հյուրասիրես, իսկ  խմբում ամեն օր ի՞նչ ծրագրեր, մեթոդներ  մատուցել, որպեսզի հյուրերն էլ մասնակցելով/համը տեսնելով/  զգան և հասկանան 2-4 տարեկանների ծրագրի կարևորությունը:

Դաստիարակների հետ արագ մտերմացանք:Ամեն օր քննարկում էինք հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը: Ուրախ էի, որ բոլորը  աշխատող դաստիարակներ էին, երեխաների հետ ընկերացան: Երկու շաբաթ, ժամը 9:00-14:00 ապրում էինք մեծ ընտանիքով: Ծրագիրը հետաքրքիր էր, խաղերը` նորություն  Բազմիցս լսվում էր.

-Դուք ազատ եք, այդ պատճառով էլ ժպտում եք, ուրախ եք:Ես էլ ազատ լինեի իմ աշխատանքում, էլ գլուխկոնծի կտայի, էլ կպարեի, էլ կերգեի:

Հայ֊վրացական  հանրակրթական  կամուրջներ

1.Բարևախաղ վրացի դաստիարակների հետ

2.Հայ վրացական հանրակրթական կամուրջներկրթական բարեփոխում վրացի դաստիարակների հետ

3.Հայ ֊ վրացական հանրակրթական կամուրջներ

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր 6-րդ փուլ.

Մարզերի դաստիարակների հնգօրյա վերապատրաստում. հաշվետվություն

Քնի ծեսը նախակրթարանում

Լավ է, շատ լավ է, բայց մենք չենք կարող

 

 Ձմեռ պապա2018