Архив | 14.01.2018

Աշխատանքային նախագիծ 15.01.2018-19.01.2018

8:45-17:00Աշխտանքային ժամերը

Աշխատաժամանակ

8:45-9:30Ընդունելություն

10:30-11:30/լվացվել/ Նախաճաշ

12:30-13:00 /լվացվել /Ճաշ

13:00-15:30 /լվացվել /Քուն

15:30-16:00 /լվացվել/Հետճաշիկ

16:30-17:00 Տուն ճանապարհել

Շաբաթվա գործունեություն

  • «Իսկական հարսանիք Ագարակում» նախագծի շրջանակներում մանկական հարսանիք նախակրթարաններում`
  • Ի՞նչ է հարսանիքը (ռադիո- տեսանյութեր),
  • տիկնիկների պատրաստում ( հարս-փեսա),
  • հարսնքավորներ (Խնամի, քավոր, հարսնաքույր…)
  • Հարսանեկան օրհնանքներ, գովքեր, խաղիկներ
  • Շաբաթվա երգեր«Պսակ-պսակ»,  «Եղնիկ»,  «Զնկլիկ>>
  • Բնագիտական փորձեր << Թռչող լուցկին>>, << Թելից կախված սառույցը>>
  • Շաբաթվա հեքիաթներ Հ. Թումանյան << Ծիտը>>, << Բարեկաենդանը>>
  • Շաբաթվա ոտանքվոր Հ. Թումանյան<<Փիսոն> , Ղ. Աղայան<< Կատուն >>

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Կատուն

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Է՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Մյաո՜, մյաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛: